ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 
Համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է, որն ստեղծվում է 5 տարի ժամկետով, այդ ընթացքում խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ: Խորհրդի անդամների թիվը 24-ն է: Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, ՀՀ Կառավարության, Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներից:
 
Համալսարանի Հոգաբարձուների Խորհրդի հիմնական խնդիրներն են` hամալսարանի բյուջեի, ռազմավարական ծրագրերի հաստատումը, hամալսարանի գործունեության մասին ռեկտորի տարեկան հաշվետվության լսումն ու գնահատումը, ռեկտորի ընտրությունը:
 
Հոգաբարձուների խորհուրդն ընտրում է խորհրդի նախագահ` իր ընտրության ժամկետով: Խորհրդի նախագահը վարում է խորհրդի հերթական նիստերը և հետևում նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի որոշումներից բխող հանձնարարականների կատարումը:
 
Հոգաբարձուների խորհրդի նախագահները՝
 
ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյան՝ 2010-2014թթ.
 
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան՝ 2014-2018թթ.
 
ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյան՝ 2019-2021թթ.
 
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան՝ 
2021թ-ից