2015 թվականի նոյեմբերից ՀՊՄՀ-ն միացել է GSuite համակարգին, իսկ 2016 թվականից կիրառում է Google Classroom էլեկտրոնային ուսումնական գործիքը:
Կրթության էլեկտրոնային կառավարման բաժինը համակարգում և վերահսկում է ՀՊՄՀ-ում էլեկտրոնային ուսումնական հարթակի անխափան և արդյունավետ գործունեությունը։
Կրթության էլեկտրոնային կառավարման բաժնի նպատակներն են՝
- Կիրառելով կրթական տեղեկատվական տեխնոլոգիաները համալսարանի բոլոր կրթական ծրագրերում և ուսուցման ձևերում՝ ներդնել և ծավալել նորարարական կրթական գործընթաց՝ ապահովելով բարձր որակավորում ունեցող մանկավարժական կադրերի պատրաստում` առցանց, էլեկտրոնային ուսուցման տեխնոլոգիաների լայնակի կիրառման հիման վրա
- Մասնակցել համալսարանի կառավարման համակարգի բարելավմանը, նպաստել դրա արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը, ինչպես նաև ժամանակակից պահանջները բավարարող համալսարանական ենթակառուցվածքների ձևավորմանը
- Մասնակցել ՏՏ-ով հագեցած ժամանակակից ուսումնական և աշխատանքային միջավայրի ապահովմանը՝ ուսանողների և աշխատակիցների արդյունավետ գործունեությունը խթանելու և դյուրակառավարելի դարձնելու նպատակով
- Մասնակցել համալսարանի տեղեկատվական ներուժի համալրման գործընթացին, նպաստել դրանց մատչելիությանն ու արդյունավետ օգտագործմանը՝ կրթական և հետազոտական կարիքների զարգացմանը համահունչ:
Կրթության էլեկտրոնային կառավարման բաժնի կայքէջ ։