Կրթության իրականացման ձևեր
Բակալավրիատ
Մագիստրատուրա
|
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում 1948-1949 ուսումնական տարում բացվել է հոգեբանության–տրամաբանության ֆակուլտետը, որը 1956 թվականին վերակազմավորվել է մանկավարժության ֆակուլտետի` դպրոցական և նախադպրոցական բաժիններով, այնուհետև` 1957 թվականին, ֆակուլտետին կից ստեղծվել է հոգեբանության պրոբլեմային լաբորատորիան:
Երկար տարիներ գործելով այս կարգավիճակով` 1996 թվականին հիմնադրվել է հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետը` հանրակրթական հաստատությունների, պաշտպանության և արդարադատության նախարարությունների համակարգերում մասնագիտական հատուկ կադրեր պատրաստելու նպատակով: Համապատասխանաբար տրվել են հոգեբան-մանկավարժի, իրավաբանական հոգեբանի և ռազմական հոգեբանի որակավորումներ:
2006 թվականից այն վերանվանվել է հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետի` ներառելով նաև սոցիալական մանկավարժություն մասնագիտությունը:
2011 թվականից ֆակուլտետը կոչվում է կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ: Ֆակուլտետը մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունում հոգեբանական գիտության և պրակտիկայի ձևավորման, զարգացման և ընդլայնման գործում:
Վերջին տարիներին ամրապնդվել է ֆակուլտետի`որպես հոգեբանության, մանկավարժության, սոցիոլոգիայի ոլորտներում գիտամանկավարժական կադրերի պատրաստման տարածաշրջանում առաջատար կենտրոնի դերը:
Ֆակուլտետում հաջողությամբ զուգակցվում են իրականացվող գիտահետազոտական, կրթական և նորարարական մանկավարժական գործընթացները, ընդլայնվել է միջազգային համագործակցության շրջանակը ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոնների գիտահետազոտական ուղղություններին համապատասխան: Ֆակուլտետում հետևողական աշխատանքներ են իրականացվում բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների մոտ գիտահետազոտական գործունեության նկատմամբ հետաքրքրության մակարդակի, այդ գործունեության որակի բարձրացման, գիտական ընկերության աշխատանքների աշխուժացման ուղղությամբ:
Ֆակուլտետում դասավանդում են 1 ակադեմիկոս, գիտությունների 13 դոկտորներ և 39 թեկնածուներ:
Աշխատակազմ
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանատ

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, հոգ. գիտ. թեկ., դոցենտ, Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչի ժ/պ

Դեկանի տեղակալ ուսումնական գծով, հոգ. գիտ. թեկ., դոցենտ

Գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, հոգ. գիտ. թեկ., դոցենտ

Առկա ուսուցման գծով մասնագետ
Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոն
ՀՊՄՀ-ի Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնը հիմնադրվել է 2009 թվականին՝ սոցիոլոգիայի լաբորատորիայի կողմից կատարված գիտահետազոտական աշխատանքների հիման վրա:
Ամբիոնը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում սոցիոլոգիական գիտության և պրակտիկայի ձևավորման, զարգացման և պրոպագանդման գործում: Սոցիոլոգիական գիտության ձևավորման գործում մեծ ներդրում են ունեցել Յուրի Գասպարյանը, ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը:
Ամբիոնի աջակցությամբ կազմակերպվել են մի շարք հանրապետական և միջազգային կոնֆերանսներ: Ամեն տարի ամբիոնի անդամները մասնակցում են միջազգային կոնգրեսների, համագործակցում արտասահմանյան գիտնականների հետ, իրականացնում համատեղ հետազոտական ծրագրեր:
Ամբիոնի անդամների ուժերով ստեղծվել են բազմաթիվ սոցիոլոգիական դասագրքեր, արժեքավոր գիտական մենագրություններ: Ամբիոնի անդամների ուժերով ստեղծվել են բազմաթիվ սոցիոլոգիական դասագրքեր, արժեքավոր գիտական մենագրություններ:
Ամբիոնում աշխատում են ոլորտի առաջատար մասնագետներ՝ սոցիոլոգիական գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ:
Ամբիոնն ունի 1 ասպիրանտ, 3 հայցորդ. աշխատում են գիտությունների 4 դոկտոր, պրոֆեսոր, 1 թեկնածու, դոցենտ, 3 թեկնածու, ասիստենտ, 1 թեկնածու, 11 դասախոս, 1 մասնագետ - կոորդինատոր:
Էլ. փոստ՝ socwork37@aspu.am
Հեռ.` 59 70 56

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, հոգ. գիտ. թեկ., դոցենտ, Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչի ժ/պ

Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոն, սոց․ գիտ․ թեկ․, դոցենտ

Սոց. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսորի պ/կ

Տեխ. գիտ. թեկ., դոցենտ

Փիլ. գիտ. թեկ., դոցենտ

Փիլ. գիտ. թեկ., դոցենտ

Սոց. գիտ. թեկնածու, դոցենտ

Դասախոս

Դասախոս

Դասախոս, գիտաշխատող

Սոց. գիտ. թեկնածու, դասախոս

Դասախոս

Դասախոս, լաբորատորիայի գիտաշխատող

Դասախոս

Դասախոս, գիտաշխատող

Մասնագետ

Պատմ. գիտ. թեկնածու, դասախոս
Հոգեբանության ամբիոն
Հոգեբանության ամբիոնը հիմնադրվել է 1951 թվականին՝ ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մկրտիչ Մազմանյանի նախաձեռնությամբ: Նա ամբիոնը ղեկավարել է մինչև 1977 թվականը: ՀՀ-ում այն ամենահին մասնագիտական ամբիոնն է, որը նախկինում ակտիվ կապեր է ունեցել ԽՍՀՄ տարբեր երկրների բուհերի հոգեբանության ամբիոնների և գիտական կառույցների հետ: Ամբիոնի հիման վրա ստեղծվել են մանկավարժական համալսարանի հոգեբանության մյուս ամբիոնները: Պետք է նշել, որ այդ ժամանակահատվածում բուհում գործել է հոգեբանության պրոբլեմային լաբորատորիա, որի հետ ամբիոնի գիտական համագործակցությունը շատ սերտ էր:
Ակադեմիկոս Մկրտիչ Մազմանյանին մահից հետո ամբիոնը ղեկավարել է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ազգուշ Հակոբյանը, իսկ 1983-1992թթ. և 1997-2003թթ-ին հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կառլեն Ոսկանյանը: Ամբիոնի վարիչի պաշտոնում արգասաբեր աշխատանք են իրականացրել հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Արզումանյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սուսաննա Փիլոսյանը, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելս Մկրտումյանը և հոգեբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Վազգեն Մարգարյանը:
Ներկայումս ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ Կամո Վարդանյանը: Ամբիոնի դասախոսների աշխատանքի շնորհիվ ապահովվում է արդյունավետ ուսումնագիտական գործունեություն արդի ժամանակների հոգեբանական գիտության պահանջներին համապատասխան: Նրանց կողմից պարբերաբար հրատարակվում են գիտական մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ, ուղեցույցներ, հոդվածներ ինչպես ՀՀ գիտական պարբերականներում, այնպես էլ արտերկրում. քայլեր են ձեռնարկվում միջազգային գրախոսվող պարբերականներում տպագրվելու ուղղությամբ:
Ամբիոնը նաև իրականացնում է մասնագետների պատրաստման գործընթաց՝ ասպիրատուրայի և հայցորդական համակարգի ձևաչափով: Ամբիոնի դասախոսները մասնակցում են վերապատրաստման տարբեր ծրագրերի, ինչպես նաև իրենք են տարբեր կառույցներում կազմակերպում վերապատրաստումներ, թրեյնինգներ, հոգեբանական խորհրդատվություն, վերականգնողական աշխատանքներ:
Ամբիոնի գիտահետազոտական ուղղություններն են.
- մանկավարժական և տարիքային հոգեբանություն,
- ընդհանուր հոգեբանություն,
- հոգեբանության պատմություն,
- ընտանիքի հոգեբանություն,
- սոցիալական հոգեբանություն,
- հոգեֆիզոլոգիա և այլն:
Էլ. փոստ`psychist24@aspu.am
Հեռ.` 59 70 42

Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, ամբիոնի վարիչի ժ/պ., հոգ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, հոգ. գիտ. թեկ., դոցենտ, Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչի ժ/պ

Հոգ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Լաբորատորիայի ղեկավար

Հոգ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Դեկանի տեղակալ ուսումնական գծով, հոգ. գիտ. թեկ., դոցենտ

Գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, հոգ. գիտ. թեկ., դոցենտ

Հոգ. գիտ. թեկ., դոցենտ, ավագ գիտաշխատող

Հոգ. գիտ. թեկ., դոցենտ, լաբորատորիայի աշխատակից

Հոգ. գիտ. թեկ., դոցենտ

Հոգ. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Հոգ. գիտ. թեկ., դոցենտ

Քիմ. գիտ. թեկ., դոցենտ
Հոգ. գիտ. թեկ., դոցենտ

Հոգ. գիտ. թեկ.,դոցենտ

Հոգ. գիտ. թեկ., դասախոս

Հոգ. գիտ. թեկ., ասիստենտ
Հոգ. գիտ. թեկ., ասիստենտ

Հոգ. գիտ. թեկ., դոցենտ, լաբորատորիայի ավագ գիտաշխատող
Դասախոս

Դասախոս

Դասախոս, լաբորատորիայի գիտաշխատող

Դասախոս

Դասախոս

Հոգ․ գիտ․ թեկ․, ասիստենտ

Հոգ․ գիտ․ թեկ․, դասախոս
Կիրառական հոգեբանության ամբիոն

Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, ամբիոնի վարիչի ժ/պ., հոգ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր, հոգ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Հոգ. գիտ. թեկ., պրոֆեսորի պ/կ

Հոգ. գիտ. թեկ., դոցենտ

Հոգ. գիտ. թեկ., դոցենտ

Հոգ. գիտ. թեկ., դոցենտ

Հոգ. գիտ. թեկ., դոցենտ, փոխգնդապետ
Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, իրավաբ. գիտ. թեկ., դոցենտ

Հոգ. գիտ. թեկ., դոցենտ

Հոգ. գիտ. թեկ., դոցենտ

Հոգ. գիտ. թեկ., դոցենտ, ավագ գիտաշխատող

Հոգ. գիտ. թեկ.,դոցենտ

Հոգ. գիտ. թեկ., դասախոս

Հոգ. գիտ. թեկ., դոցենտ

Դասախոս

Մասնագետ