Դասընթացի անվանումը՝ Կրթության կառավարում
Որակավորումը՝ Կրթության կառավարման մագիստրոս
Դասընթացի լեզուն՝ Հայերեն և անգլերեն
Դասընթացի ձևը՝ առկա
Լիցենզավորում ստացած/հավատարմագրված/ վավերացված է՝ ՀՀ Կրթության և գիտութան նախարարության կողմից
TEMPUS MAHATMA ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
MAHATMA (Բարձրագույն կրթության կառավարման մագիստրոսական ծրագիր. կառավարիչների պատրաստում կրթական փոխակերպման իրականացման նպատակով) եռամյա միասնական ծրագիր է բազմաթիվ երկրների մասնակցությամբ http://www.mahatma.am/:
ԾՐԱԳՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Հայաստանում և Վրաստանում բարձրագույն կրթության կառավարման փոխակերպման նպաստում բարձրագույն կրթության կառավարման նոր մագիստրոսական/ մասնագիտական զարգացման ծրագրերի ներդրաման միջոցով:
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
Ծրագիրը միտված է անրադառնալու Հայասատանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների (ԲՈՒՀ) բարելավված կառավարման անհրաժեշտությանը՝ապահովելով արդյունավետ կառավարում խնդիրենրի իրագործման, ուսումնական կամ հասարակության լայնատարած պարտավորությունների կատարման նպատակով: Ծրագիրը մտավոր և մասնագիտական մարտահրավեր է բուհերի կառավարման մարմինների և այն աշխատակիցների համար, ովքեր ունեն ղեկավար պաշտոն զաբղեցնելու նկրտումներ:
ԾՐԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Կրթության կառավարման մագիստրոսական ծրագիրը հնարավորություն է տալիս շրջանավարտներին իրականացնել գործառույթներ կրթական ոլորտի բոլոր կազմակերպություններում: Նրանք կարող են կիրառել խորաթափանց գիտելիքներ ներկայիս կրթական համակարգի կառավարման, ղեկավարման և մանկավարժական խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ, ինչպես նաև գործադրել իրենց կարողությունը՝ կատարելու հեռանկարային դիտարկումներ կրթության ոլորտի կառավարման խնդիրների դեմ համաշխարհային պայքարի վերաբերյալ:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
►Բակալավրիատ. միջին գնահատականը (GPA) 2.5
► Կրեդիտային կայունության համարժեքի ապահովում համաձայն ՀՊՄՀ-ի կողմից պահանջված կրեդիտներին
► Անգլերեն լեզվի իմացության ապացույց
► Ինքնակենսագրական
► Ինքնակենսագարականի ներկայացում, ներառյալ մոտիվացիան և նպատակները՝ ընդգծելով հայտատուի հետաքրքրությունը
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
Ի պատասխան գործնականում ծագող մարտահրավերների լայնատարած շրջանակի՝ շրջանավարտները ձեռք են բերում կառավարման, ղեկավարման և մանկավարժության ոլորտի գիտելիքներ և հմտություններ, որոնք հնարավորություն են տալիս զբաղեցնելու ղեկավար պաշտոններ հետևյալ տեսակի հաստատություներում և ոլորտներում՝
► Հանրային և մասնավոր կրթական հաստատություններ
► Ծառայություններ մատուցող ընկերություններ (օր.՝Խորհրդատվություն)
► Կրթական միավորումներ
► Պետական մարմիններ (նախարարություններ և այլ)
► Կրթական ոլորտի այլ կազմակերպություններ
ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ!
Լրացուցիչ տեղեկատվության համար այցելե՛ք:
ՀՊՄՀ Կրթության կառավարման ներածական ձեռնարկ
ԲԿԿ Դասընթացի նկարագրական ձեռնարկ
MAHATMA Ծրագրի պլանավորում
Աշխատանքային ծրագիր
Կանոնադրություն
Ուսանողների գործունեությունը
EXPO 2014
Ուսուցում Անգլիայում
Ուսուցողական այց Վրաստան
Այցելություն դպրոցներ
Պրակտիկա ՄԱԿ-ի ՀՏՎ-ում