ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հանրապետության մանկավարժական կադրեր պատրաստող մայր բուհն է:

2004-2005 ուստարվանից իրականացնում է եռաստիճան (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) կրթական համակարգ`համապատասխան ուսումնական պլաններով ու ծրագրերով: Ուսման ժամկետը բակալավրիատում 4 տարի է, մագիստրատուրայում` մինչև 2 տարի:

Առկա և հեռակա ուսուցմամբ համալսարանում սովորում է շուրջ 11. 000 ուսանող:

Համալսարանում սահմանված է 30 անվանական կրթաթոշակ:

Մանկավարժական համալսարանում ընդունելությունն իրականացվում է՝ բակալավրիատ՝ առկա և հեռակամագիստրատուրա՝  առկա և հեռակա:

 

Առաջին կուրսեցու երդում

Ես ուսանող եմ արդեն Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը կրող հայկական պետական մանկավարժական համալսարանի:

Այսօրվանից զինվորագրվել եմ այն մեծ բանակին, որի առաջին ուսուցիչն է եղել Մեսրոպ Մաշտոցը, և որի վեհ գաղափարներով մեր նախնիները պայքարել են խավարամտության դեմ` հանուն լուսավոր ապագայի: Որքան հին են մեր ժողովրդի արմատները, նույնքան էլ հին է դպրությունը հայոց: Ինձ համար մեծ պատիվ է ձեռք բերել կայուն և խորը գիտելիքներ, կարողություններ, հմտություններ և ուսուցիչ դառնալով` բարի սերմնացանի նման դրանք շաղ տալ մանուկների հոգիներում:

Երդվում եմ, Ուսուցչապե'տ, քո անունը կրող դպրության շեմից ներս մտնելուց առաջ ունկնդիր լինել դարերի կանչին,պահապանը դառնալ հայոց գիրուգրի: Այսօր մենք հայոց վերքի և արդար ընդվզումի մեծ երգչիդ եկել ենք ասելու,որ մենք նորածնվել ու ապրում ենք կրկին…

Այս հանդիսավոր, նվիրական պահին երդվում եմ հավատարիմ  մնալ այն կոչմանը, որին հավատարմագրվել եմ կամովին:  Երդվում եմ: