- Առկա
- Հեռակա
Բակալավրիատ
|
Մագիստրատուրա
|
Կուլտուրայի ֆակուլտետը ձևավորվել է 1970 թվականին ֆակուլտետի հիմնադիր դեկան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Կառլեն Ժիրայրի Միրզախանյանի կողմից, որը պաշտոնավարել է մինչ 1990 թ.:
1990-2011թթ. ֆակուլտետը ղեկավարել է պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ներկայիս ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Կառլենի Միրզախանյանը:
2011թ. կուլտուրայի ֆակուլտետի դեկան է նշանակվում մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Սերգեյի Թադևոսյանը:
2009-2010 ուսումնական տարվանից ուուսումնառությունն ընթանում է երկաստիճան համակարգով /բակալավրիատ` 4 տարի, մագիստրատուրա 2 տարի:
Ֆակուլտետում գործող 6 ամբիոնները պատրաստում են 12 մասնագիտություննների գծով մասնագետներ:
1970 թվականից մինչ օրս Կուլտուրայի ֆակուլտետը ունեցել է շուրջ 7000 շրջանավարտ:
Աշխատակազմ
Կուլտուրայի ֆակուլտետի դեկանատ
Ռեժիսուրայի ամբիոն
Ձևավորվել է 2012 թ. մարտին` «Մասսայական հանդիսությունների ռեժիսուրա, օպերատորություն և գեղարվեստական լուսանկարչություն» և «Հեռուստառեժիսուրա» ամբիոնների վերակազմավորման արդյունքում:
Տարբեր տարիների ամբիոնում դասավանդել են ՀՀ մշակույթի այնպիսի անվանի գործիչներ, ինչպիսիք են` թատերագետներ Լուիզա Սամվելյանը, Կարեն Քալանթարը կինոյի վարպետներ Յուրի Երզնկյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Հենրիկ Մալյանը, Դմիտրի Կեսայանցը, Ալբերտ Յավուրյանը, Լաերտ Վաղարշյանը և այլք:
Այժմ ամբիոնում դասավանդում են ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի գեղ. ղեկավար, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Էլբակյանը, Հ.Մալյանի անվան թատրոնի գեղ.ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կուրսղեկ Նարինե Մալյանը, պրոֆեսոր, կուրսղեկ Աիդա Հովհաննիսյանը, Երևանի խամաճիկների պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստուհի, դասախոս Աննա Էլբակյանը, Երևանի Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ, դոցենտ Ռազմիկ Խոսրոևը, ՊՀԹ-ի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Արմեն Սանթրոսյանը, Երևանի Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Գրետա Մեջլումյանը, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի Ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր-խորհրդատու, պրոֆեսոր Մարտին Վարդազարյանը, Երևանի խամաճիկների պետական թատրոնի ռեժիսոր, կուրսղեկ Լիլի Էլբակյանը, պրոֆեսոր Զեմֆիրա Արտաշեսի Երիցյանը և այլք:
1998 թվականից շրջանավարտների բոլոր դիպլոմային աշխատանքները պահվում են համալսարանի թանգարանում:
Բաժնի շրջանավարտները՝ որպես ռեժիսորներ, ռեժիսորների օգնականներ և դերասաններ, աշխատում են հանրապետության թատրոններում, հեռուստաընկերություններում, նկարահանվում հեռուստատեսային և գեղարվեստական ֆիլմերում:
Ամբիոնի ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան անցկացնում են Երևանի պետական թատրոններում և առաջատար հեռուստաընկերություններում՝ Երևանի Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոն, Հ.Մալյանի անվան թատրոն, Երևանի խամաճիկների պետական թատրոն, Հր.Ղափլանյանի անվ. պետական դրամատիկական թատրոն, «Շանթ», «Հ2», «Արմենիա», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններ, «Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ստուդիա և այլն:
Էլ. փոստ` cultcom-direct28@aspu.am
Հեռ.` 55 60 30 (ներքին՝ 108, 122)

Ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Արվ. գիտ. թեկ. , պրոֆեսոր

Պրոֆեսոր

Պրոֆեսոր

Ամբիոնի վարիչի տեղակալ, պրոֆեսոր, կուրսղեկ

Պրոֆեսոր
Դոցենտ

Դոցենտ
Դոցենտի պ/կ

Դոցենտի պ/կ
Դոցենտ

Դոցենտ

Դոցենտ

Դոցենտ

ՀՀ վաստակավոր նկարիչ, դասախոս

Դոցենտ
Ասիստենտ
Դոցենտի պ/կ

Դասախոս

Դասախոս
Դասախոս

Դասախոս
Դասախոս

Դասախոս

Դոցենտի պ/կ
Դասախոս

Մասնագետ
Երաժշտության ամբիոն
«Կուլտուրայի» ֆակուլտետի «երաժշտության» ամբիոնն ստեղծվել է 1973 թվականին: Ամբիոնի կայացման գործում մեծ ներդրում է ունեցել ֆակուլտետի հիմնադիր դեկան Կառլեն Ժիրայրի Միրզախանյանը:
Ամբիոնն ունի երկու բաժին` «Գործիքային կատարողականություն», «Փողային-էստրադային նվագախմբի ղեկավար» և «Ժողովրդական գործիքների նվագախմբի ղեկավար»:
Տարբեր տարիներին ամբիոնը ղեկավարել են.
1973 -1987թթ.-ին դոցենտ, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ,Վահագն Ռաֆայելի Ստամբոլցյանը,/
1987 - 2003թթ.-ին պրոֆեսոր ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Գուրգենի Աբրահամյանը,
2003 - 2004թթ.-ին դոցենտ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Սեյրան Անուշավանի Օհանյանը,
2004 - 2005թթ.-ին պրոֆեսոր, կոմպոզիտոր, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Համբարձումի Աղաջանյանը,
2005թվականից մինչ օրս ամբիոնի վարիչն է դոցենտ, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Կառլենի Գևորգյանը:
Ամբիոնի բազմամյա է գործունեության մեջ հարկ է առանձնացնել «Նաիրի» փողային նվագախումբը, որը ցայսօր ակտիվ մասնակցություն ունի մեր հանրապետության մշակութային կյանքում (2003 թվականից նվագախումբը ղեկավարում է ամբիոնի դոցենտ Կոլյա Մարտիրոսյանը).
- 1984թ. մայիսի 9,Մոսկվա - Ժողովրդական ստեղծագործության փողային նվագախմբերի շքահանդես-մրցույթ, 1-ին տեղ՝ իրավունք ստանալով մասնակցելու Չեխոսլովակիայի Տրենչին քաղաքում Պոդիվենու հիշատակին նվիրված ինքնագործ փողային նվագախմբերի միջազգային հուշափառատոնին: Ամբիոնի նվագախումբը փառատոնից վերադարձավ հուշամեդալով,1-ին մրցանակի դիպլոմով և պատվոգրերով:
- 2009-2010թթ., Բաթումի- միջազգային փառատոն, 1-ին կարգի դիպլոմ:
- 2013 թ., Գյումրի - «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն, 1-ին մրցանակ:
- 2014 թ., Գյումրի - «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն. բաժնի ժողովրդական գործիքների նվագախումբն արժանացավ 3-րդ մրցանակի (ղեկավար՝ դոցենտ Լևոն Ավագյան):
2008 թ. ժողովրդական գործիքների նվագախումբը թողարկել է հայկական ժողովրդական երգերով ու մեղեդիներով ձայնասկավառակ
Տարբեր տարիների ամբիոնում աշխատել են մշակույթի այնպիսի նշանավոր գործիչներ, ինչպիսիք են ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դոցենտ Հակոբ Միքայելի Տեր - Ոսկանյանը, պրոֆեսոր, կոմպոզիտոր Ռոբերտ Պետրոսյանը, դոցենտ Արամ Քաթանյանը և այլք:
Այսօր ամբիոնում աշխատում են ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, ՀՀ ազգային ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ-էստրադային գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը, վաստակաշատ քանոնահարուհի , ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հասմիկ Լեյլոյանը, ՀՀ վաստակավոր արտիստ , պրոֆեսոր Նորայր Դավթյանը, պրոֆեսորներ Հրաչ Նազարյանը (դուդուկ), դոցենտ Սևադա Շհոյանը (սաքսոֆոն, կլարնետ) և այլք:
Էլ. փոստ` music-chair30@aspu.am
Հեռ.՝ 55 60 30 (ներքին՝ 104)

Երաժշտության ամբիոնի վարիչ, դոցենտ

Պրոֆեսոր

Պրոֆեսոր

Պրոֆեսոր

Պրոֆեսոր

Պրոֆեսոր
Դոցենտ

Դոցենտ
Դոցենտ

Դոցենտ

Դոցենտ
Դոցենտ

Դոցենտ

Դոցենտ
Դասախոս
Դասախոս

Նվագակցող
Նվագակցող

Նվագակցող

Նվագակցող

Ուսումնական վարպետ

Ուսումնական վարպետ

Մասնագետ
Հեռուստառադիոլրագրության ամբիոն
«Ամբիոնն ստեղծվել է Յուրի Երզնկյանի նախաձեռնությամբ 1995 թ.՝ նախապես լինելով 1970թ. ստեղծված Կինովարպետության ամբիոնի մասնագիտացում: 2010 թ-ից այն ձևավորվել է որպես առանձին՝ Հեռուստառադիոլրագրության ամբիոն, որը ղեկավարել է Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն, դոցենտ Արմեն Ամիրյանը:
Այժմ ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է Լևոն Գալստյանը:
Ստեղծումից ի վեր ամբիոնում դասավանդել են հանրապետությունում հեղինակություն վայելող բազմաթիվ մասնագետներ` երջանկահիշատակ լրագրողներ պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանն ու Ռոբերտ Մավիսակալյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Սարգսյանը, Շամիրամ Աղաբեկյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանը, Հանրային ռադիոյի փորձառու լրագրող Ստեփան Մարությանը և այլք:
Այսօր էլ ամբիոնը համալրված է բարձրակարգ մասնագետներով` ֆակուլտետի փոխդեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Մարտիրոսյան, անվանի հեռուստալրագրողներ,, «Ազգ»;թերթի գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Հակոբ Ավետիքյան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյան, արվեստագիտության թեկնածու, «Առավոտ»; թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան, վաստակավոր լրագրողներ Վարուժան Օլքինյան և Արթուր Բախտամյան, բանաստեղծ, ռադիոլրագրող Հովիկ Հովեյան, դոցենտ Արթուր Բաղդասարյան, Կարինե Տիտանյան, Գնել Նալբանդյան, Դիանա Մարկոսյան, Նարինե Մկրտչյան, Արա Մարտիրոսյան, Գայանե Պողոսյան և այլք:
Ամբիոնի դասախոսներն իրենց գործնական դասընթացներն իրականացնում են Կուլտուրայի ֆակուլտետի՝ Արմեն Հովհաննիսյանի անվ. ուսումնական ստուդիայում, որը հագեցած է անհրաժեշտ արդիական սարքավորումներով: Գործում են նաև Ստեփան Պողոսյանի անվ. հեռուստալրագրության լսարանը և Յու. Երզնկյանի անվ. ռադիոլրագրության լսարանը:
Ուսուցումն իրականացվում է առկա կրթական համակարգով բակալավրիատում մագիստրատուրայում՝ «Լրագրություն» մասնագիտության գծով:
Էլ. փոստ` radiotv-jour@aspu.am
Հեռ.` 55 60 30 (ներքին՝ 105,106)

Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչի պ/կ, դոցենտի պ/կ

Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Պրոֆեսոր

Պրոֆեսորի պ/կ

Կուլտուրայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, բան. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Դոցենտի պ/կ

Ասիստենտ

Սսիստենտ

Արվ. գիտ. թեկ., դասախոս

Վարչության պետ, հոգ. գիտ. թեկ., դասախոս

Արվ. գիտ. թեկ., դոցենտ

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Մասնագետ

Ուսումնական վարպետ

Ուսումնական վարպետ
Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոն
1970 թ. ֆակուլտետում հիմնվել է «Կինոյի և հեռուստատեսության» ամբիոնը:
«Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության» ամբիոնը ձևավորվել է 2012 թ. մարտին` նախկին «Հեռուստառեժիսուրայի, օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության» ամբիոնի վերակազմավորման արդյունքում
Ամբիոնի վարիչներ են եղել Լուիզա Սամվելյանը (1970-1975թթ.), Յուրի Երզնկյանը ( 1977-96թթ.), Ֆրունզե Դովլաթյանը (1996-97 թթ.), Ալբերտ Յավուրյանը (1997թ -2007թթ.), Աիդա Հովհաննիսյանը (2007-2012թթ.):
Ամբիոնում դասավանդում են ոլորտի անվանի ներկայացուցիչներ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ս.Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն, դոցենտ Զավեն Սարգսյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Վրեժ Պետրոսյանը, դոցենտներ Սահակ Տրոյանը, Բորիս Հովսեփյանը և այլք:
Բաժնի ուսանողները շարունակաբար մասնակցում են հանրապետական և միջազգային նշանակության ստուգատես-ցուցահանդեսների՝ արժանանալով դիպլոմների և տարբեր կարգի մրցանակների: Ուսումնառության ընթացքում պարբերաբար կազմակերպվում են թեմատիկ և հաշվետու ցուցահանդեսներ:
էլ. փոստ` opertv29@aspu.am
Հեռ.` 55 60 30(նեքին՝ 107,155)

Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Պրոֆեսոր

Պրոֆեսոր

Ասիստենտ

Դոցենտի պ/կ

Դոցենտի պ/կ

Դոցենտի պ/կ

Ասիստենտ

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Մասնագետ

Ուսումնական լաբորատորիայի վարիչ
Պարարվեստի մանկավարժության ամբիոն
Պարարվեստի մանկավարժության ամբիոնը հիմնադրվել է 1976 թվականին ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Ղարիբյանի նախաձեռնությամբ: Նա ամբիոնը ղեկավարել է 1976-1980 թվականներին:
Նրան հաջորդել է Ֆրունզե Ելանյանը (1980-2003թթ.),ով իր մեծ ավանդն է ունեցել պարարվեստի ամբիոնի կայացման գործում:
2004 թվականից մինչ օրս ամբիոնը ղեկավարում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանը:
Բաժնի ուսանողներն ուսումնառության շրջանում տիրապետում են հայկական ժողովրդական, դասական և ժամանակակից պարերի վարպետությանը՝ ստանալով պարուսույցի որակավորում:
Բաժնի բազմաթիվ ուսանողներ` որպես բալետի դերասաններ, մասնակցել են Ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի հիմնական խաղացանկում ընդգրկված աշխարհահռչակ «Սպարտակ» բալետի ներկայացումներին:
Միջպետական ծրագրերի շրջանակներում ամբիոնի և Մշակույթի նախարարության համապատասխան բաժինների համագործակցության արդյունքում Կորեայից, Չինաստանից, Հունաստանից, Սիրիայից Հայաստան այցելած պարային պետական մի շարք կոլեկտիվներն ամբիոնում անցկացրել են համատեղ պարային դասընթացներ:
Մասնակցելով «Դելֆյան խաղերին»`բաժնի ուսանողները «Ժողովրդական պար» անվանակարգում արժանացել են ոսկե մեդալի:
Էլ. փոստ` dancped27@aspu.am
Հեռ.` 55 60 30 (ներքին՝ 110, 111)

Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչի պ/կ, մանկ. գիտ. թեկ., պրոֆեսոր

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Դոցենտ

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Դասախոս

Դասախոս

Դոցենտ

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս
Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Նվագակցող

Նվագակցող
Նվագակցող

Նվագակցող

Նվագակցող

Նվագակցող

Նվագակցող

Նվագակցող

Մասնագետ

Մասնագետ
Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոն
«1970 թ. հիմնվեց Գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնը: Նրա հենքի վրա 2001 թ. ամբիոնում ստեղծվում է երկրորդ մասնագիտական բաժինը՝ «Թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն» որը 2009 թ. նույն անվամբ ամբիոնից առանձնացվում է որպես առանձին մասնագիտական ամբիոն (վարիչ՝ պատմ.գիտ. դակտոր, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյան):
2014 թ. Գրադարանագիտության և մատենագիտություն և Թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն ամբիոնների միավորմամբ ձևավորվում է ներկայիս Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնը:
Տարբեր տարիներին ամբիոնը ղեկավարել են ոլորտի այնպիսի ճանաչված մասնագետներ, ինչպիսիք են մանկ.գիտ. թեկ., դոցենտ Հրաչյա Կոստիկյանը, պատմ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Խիկար Բարսեղյանը, բան. գիտ. թեկ., դոցենտ Բալաբեկ Մելյանը, բան. գիտ. թեկ., դոցենտ Քնարիկ Կորկոտյանը, բան. գիտ. թեկ.,պրոֆեսոր Գագիկ Սուքիասյանը:
Այժմ ամբիոնը ղեկավարում է պատմ.գիտ. դոկտոր, ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Բաժնի շրջանավարտներն աշխատում են ՀՀ-ի և Արցախի տարաբնույթ գրադարաններում, թանգարաններում, արխիվներում, Մատենադարանի համակարգում, կրթական և լրատվական կենտրոններում:
էլ. փոստ` cultmon.st26@aspu.am
Հեռ.` 55 60 30 (ներքին՝ 112)

Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսորի պ/կ
Մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Բան. գիտ. թեկ., դոցենտ
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Բան. գիտ. թեկ., դասախոս

Բան. գիտ. թեկ., դասախոս

Պատմ. գիտ. թեկ., դասախոս

Թանգարանի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

Պատմ. գիտ. թեկ., դոցենտ

Բան. գիտ. թեկ., դասախոս

Դասախոս

Մասնագետ