ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիան գործում է 2019 թ. մարտից ՀՊՄՀ-ի Գիտական կենտրոնի շրջանակներում։

Թեմայի հիմնական ուղղություններն են`
ա) Հայերենագիտական տերմինների համակարգի ուսումնասիրություն։
ս) Հայերենագիտական տերմինների ուսումնական բառարանի կազմում։

Գիտահետազոտական լաբորատորիայի նպատակներից են`
• բացահայտել լեզվաբանական տերմինների մակրո և միկրոհամակարգերի փոխհարաբերությունները,
• որոշարկել լեզվաբանական համակարգի տերմինային դաշտերի ներքին կապերի բնույթն ինչպես միևնույն դաշտի ներսում, այնպես էլ դաշտերի միջև,
• վեր հանել լեզվաբանական տերմինների համակարգում գործող աստիճանակարգության վերընթաց և վարընթաց դրսևորումները,
• կազմել հայերենագիտական տերմինների ուսումնական բառարան,
• մագիստրոսական կրթական համակարգում ներդնել լեզվաբանական տերմինների համակարգը դասընթաց։

Գիտահետազոտական լաբորատորիայի ձեռքբերումները.

• Կարճաժամկետ գործունեության ընթացքում աշխատանքային խումբը հրատարակել է 8 գիտատեսական հոդված, որոնցից մեկական՝ SCOPUS և РИНЦ ամսագրերում, մյուսները՝ ակադեմիական պարբերականներում, հանրապետական և միջազգային գիտաժողովների նյութերի ժողովածուներում:

• Լաբորատորիան կազմակերպել է մեկ կլոր սեղան՝ նվիրված հայերենագիտական տերմինների համակարգի հարցերին՝ տվյալ թեման մագիստրոսական դասընթաց ներառելու նպատակով։

• Լաբորատորիան կազմակերպել է հանրապետական գիտաժողով՝ նվիրված լեզվաբանական տերմինների տեսության հարցերին: Կլոր սեղանին և գիտաժողովին մասնակցել են լեզվաբաններ ՀՀ Լեզվի կոմիտեից, ՀՊՄՀ-ից, ԵՊՀ-ից, Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանից, Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշակական համալսարանից, Արցախի պետական համալսարանից, Շիրակի պետական համալսարանից, «Տաթև» գիտակրթական համալիրից:

• Մինչև 2019 թ. վերջը լաբորատորիան ավարտին կհասցնի «Հայերենագիտական ուսումնական բառարանի» կազմման աշխատանքները և այն կներկայացնի հրատարակության:

2020 թ. լաբորատորիան ձեռնամուխ կլինի աշխատանքային նոր ծրագրի իրականացմանը: 

 

«Լեզվաբանական տերմինաբանության հարցեր» հանրապետական գիտաժողովի նյութեր

2020թ-ին գիտահետազոտական ծրագրով Լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիան նախատեսում է իրականացնել հետևյալ աշխատանքը՝ «Հին հայերենի քերականական համակարգի տիպաբանությունը» թեմայի շրջանակներում։ 

Աշխատակազմ

Նորություններ