ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիան գործում է 2019 թ. մարտից ՀՊՄՀ-ի Գիտական կենտրոնի շրջանակներում։

Թեմայի հիմնական ուղղություններն են`
ա) Հայերենագիտական տերմինների համակարգի ուսումնասիրություն։
ս) Հայերենագիտական տերմինների ուսումնական բառարանի կազմում։

Գիտահետազոտական լաբորատորիայի նպատակներից են`
• բացահայտել լեզվաբանական տերմինների մակրո և միկրոհամակարգերի փոխհարաբերությունները,
• որոշարկել լեզվաբանական համակարգի տերմինային դաշտերի ներքին կապերի բնույթն ինչպես միևնույն դաշտի ներսում, այնպես էլ դաշտերի միջև,
• վեր հանել լեզվաբանական տերմինների համակարգում գործող աստիճանակարգության վերընթաց և վարընթաց դրսևորումները,
• կազմել հայերենագիտական տերմինների ուսումնական բառարան,
• մագիստրոսական կրթական համակարգում ներդնել լեզվաբանական տերմինների համակարգը դասընթաց։

Գիտահետազոտական լաբորատորիայի ձեռքբերումները.

• Կարճաժամկետ գործունեության ընթացքում աշխատանքային խումբը հրատարակել է 8 գիտատեսական հոդված, որոնցից մեկական՝ SCOPUS և РИНЦ ամսագրերում, մյուսները՝ ակադեմիական պարբերականներում, հանրապետական և միջազգային գիտաժողովների նյութերի ժողովածուներում:

• Լաբորատորիան կազմակերպել է մեկ կլոր սեղան՝ նվիրված հայերենագիտական տերմինների համակարգի հարցերին՝ տվյալ թեման մագիստրոսական դասընթաց ներառելու նպատակով։

• Լաբորատորիան կազմակերպել է հանրապետական գիտաժողով՝ նվիրված լեզվաբանական տերմինների տեսության հարցերին: Կլոր սեղանին և գիտաժողովին մասնակցել են լեզվաբաններ ՀՀ Լեզվի կոմիտեից, ՀՊՄՀ-ից, ԵՊՀ-ից, Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանից, Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշակական համալսարանից, Արցախի պետական համալսարանից, Շիրակի պետական համալսարանից, «Տաթև» գիտակրթական համալիրից:

• Մինչև 2019 թ. վերջը լաբորատորիան ավարտին կհասցնի «Հայերենագիտական ուսումնական բառարանի» կազմման աշխատանքները և այն կներկայացնի հրատարակության:

ԾՐԱԳԻՐ 2020.
2020թ. գիտահետազոտական ծրագրով Լեզվաբանական հետազոտությունների գիտական լաբորատորիան նախատեսում է «Ընդհանուր լեզվաբանական տերմինների համակարգը» թեմայի շրջանակներում հրատարակության պատրաստել տերմինա-բանական-ուսումնական բառարան։ Բառարանում տրվում է լեզվաբանական տերմիների բացատրությունը՝ թեմատիկ (փնջային) եղանակով: Տերմինների բացատրությունը կատարվում է ոչ ավանդական բառարանագրության սկզբունքով. յուրաքանչյուր տերմին մեկնաբանվում է բովանդակային համակողմանի ընդգրկումով, որ բառարանին հաղորդում է ուսումնական ձեռնարկի արժեք:

Աշխատանքի բաժիններն են՝
     1. լեզվի բնութագրերը,
     2. հնչյունական համակարգ,
     3. բառագիտություն,
     4. բառարանագիտություն,
     5. լեզվի քերականական կառուցվածքը,
     6. քերականական իմաստ և քերականական կարգ,
     7. լեզվաբանություն,
     8. լեզվաբանական մեթոդներ,
     9. լեզվաբանական տիպաբանություն,
    10. լեզուների ցեղակցություն և լեզուների ծագումնաբանական դասակարգում։

Աշխատանքը կարող է դառնալ հումանիտար բուհերի բանասիրական ֆակուլտետների ուսանողների դասագիրք՝ համալրելով լեզվաբանական առարկաների գրականության ցանկը։

 ԾՐԱԳԻՐ 2021.
2021թ. Լեզվաբանական հետազոտությունների գիտական լաբորատորիան նախատեսում է ուսումնասիրել հին հայերենի տիպաբանությունը` ձևաբանական համակարգի կտրվածքով։ 2021թ. ծրագրի մեջ մտնում է միայն հին հայերենի հոլովական և խոնարհման համակարգերի տիպաբանության ուսումնասիրությունը։

Թեմայի բաժիններն են`

1. Հոլովական համակարգի տիպաբանությունը
Ա. Մասնիկավորում
    1. Մասնիկավորումը գոյականի հոլովման համակարգում
ա) Պարզ հոլովումների տպաբանությունը
բ) Խառը հոլովումների տիպաբանությունը
գ) Անկանոն հոլովման բառերի տիպաբանությունը
դ) Համանուն բառերի հոլովման տիպաբանությունը
    2. Մասնիկավորումը ածականի հոլովման համակարգում
    3. Մասնիկավորումը թվականի հոլովման համակարգում
    4. Մասնիկավորումը դերանվան հոլովման համակարգում
Բ. Ներքին թեքում
ա) Ներքին թեքումը գոյական հոլովական համակարգում
բ) Ներքին թեքումը թվականի հոլովական համակարգում
գ) Ներքին թեքումը դերանվան հոլովական համակարգում
Գ. Տարահիմքություն
Դ. Սպասարկու բառերի գործածություն
Ե. Խառը տիպ

2. Խոնարհման համակարգի տիպաբանությունը
Ա. Մասնիկավորում
    1. Ներգործաձև և կրավորաձև խոնարհման բայերի տիպաբանությունը
    2. Բայի եղանակաժամանակային ձևերի տիպաբանությունը
Ա. Ներկայի հիմքից կազմվող բայաձևերի տիպաբանությունը
Բ. Անցյալի հիմքից կազմվող բայաձևերի տիպաբանությունը
Բ. Տարահիմքություն
Տարահիմք բայերի տիպաբանությունը
ա. Մասնակի տարահիմքություն
բ. Լիակատար տարահիմքություն
Գ. Սպասարկու բառերի գործածություն
ա. Բաղադրյալ-վերլուծական ձևերի տիպաբանությունը
բ.Վերլուծական պատճառականի տիպաբանությունը
գ. Արգելական հրամայականի տիպաբանությունը
Դ. Ներքին թեքման և կրկնության դրսևորումներ

ԾՐԱԳԻՐ 2022.
2022թ. Լեզվաբանական հետազոտությունների գիտական լաբորատորիան նախատեսում է ուսումնասիրել հին հայերենի տիպաբանությունը` շարահյուսական համակարգի կտրվածքով։ 2021թ. ծրագրի մեջ մտնում է միայն հին հայերենի հոլովական և խոնարհման համակարգերի տիպաբանության ուսումնասիրությունը։

Թեմայի բաժիններն են`
     1. Նախադասության տիպաբանությունը
Ա. Նախադասության անդամների համաձայնության տիպերը
Բ. Շարադասական կաղապարներ տիպաբանությունը
ա) Պարզ նախադասության անդամների շարադասությունը
բ) Բարդ նախադասության բաղադրիչների շարադասությունը
Գ. Հետադաս հարաբերյալների շարադասական կաղապարները
ա) Հետադաս հարաբերյալներն իբրև ենթակա
բ) Հետադաս հարաբերյալներն իբրև խնդիր
Դ. Հարաբերական բառերի գործառույթը՝ փոխակերպման գործոն
    2. Ստորադասական ներառման կապակցության կաղապարներ
Ա. Ներառման կապակցություններ
ա) Նախդիրներով կապակցություններ
բ) Նախդիր-նախադրությամբ կապակցություններ
Բ. Կրկնակի ներառման կապակցություններ
ա) Նախդիրներով կապակցություններ
բ) Նախդիր-նախադրությամբ կապակցություններ
   3. Սպասարկու բառերի գործածությունը որպես քերականական իմաստների արտահայտման միջոց
Ա. Նախդիր + հոլովաձև կապակցությունների տիպաբանությունը
Բ. Նախադրություն + հոլովաձև կապակցությունների տիպաբանությունը

ԾՐԱԳԻՐ 2023․
2023թ. աշխատանքային ծրագիր` «Լեզվաբանական ավանդույթների դերը հայագիտության զարգացման համատեքստում»

Ժամանակակից բուհական համակարգի հումանիտար ֆակուլտետներում կարևոր տեղ է հատկացվում լեզվաբանական առարկաների ուսումնասիրությանը, որոնց հիմքը կազմում է հայ և համաշխարհային լեզվաբանական ավանդույթների ուսումնասիրությունը։

Ըստ այդմ՝ ծրագիրը ներառում է հետևյալ հարցերը.

ա) ներկայացնել լեզվաբանական ուսմունքների յուրաքանչյուր ժամանա– կահատվածի համառոտ պատմությունը՝ նորովի մեկնաբանությամբ,
բ) բնութագրել յուրաքանչյուր շրջանին բնորոշ տիպաբանական հատկանիշները,
գ) բացահայտել հայ լեզվաբանական մտքի ակունքները,
դ) ցույց տալ հայ լեզվաբանական մտքի ձևավորման հիմքերը` դրանք կապելով հունական լեզվաբանական ավանդույթի թարգմանության ու դրա տարածման հանգամանքի հետ։
ե) մեկնաբանել հայ լեզվաբանական մտքի ինքնատիպությունն ու յուրահատկությունները,
զ) ցույց տալ հայ լեզվաբանական մտքի զարգացման շրջանները` դրանք դիտարկելով համշխարհային լեզվաբանական մտքի զարգացման համատեքստում։
Ծրագիրը ներառում է անտիկ լեզվաբանական ավանդույթների ծագման և զարգացման պատմությունը, որ կարող է դառնալ հումանիտար կրթության համապատասխան ֆակուլտետների ուսանողների դասագիրք՝ որպես ընդհանուր լեզվաբանություն առարկայի կարևոր բաղադրիչ` լեզվաբանության ուսմունքների պատմություն ենթաբաժնով։

ԾՐԱԳԻՐ 2024․

2024 աշխատանքային ծրագիր` «Լեզվաբանական նորագույն ուղղություններ». 2023-ի ծրագրի շարունակությունն է. առաջինը ներառում էր լեզվական ավանդույթների դերը հայագիտության զարգացման համատեքստում, երկրորդը` ժամանակակից լեզվաբանական ուղղությունները և հայագիտության զարգացումը։

Ծրագիրը ներառում է հետևյալ հարցադրումները.

Ցույց տալ լեզվաբանական ավանդույթների զարգացման ժամանակակից կտրվածքը`20-րդ դարը, վեր հանել լեզվաբանական տարբերուղղությունների ու դպրոցների ինքնատիպությունն ու փոխկապակցվածությունը որոշակի ժամանակահատվածի սահմաններում, արժևորել հայ լեզվաբանական մտքի ձեռքբերումները լեզվաբանական դպրոցների և ուղղությունների նվաճումների համատեքստում և ուսումնասիրությունը դիտարկել որպես ընդհանուր լեզվաբանության դասընթացի բաղադրիչ` լեզվաբանական ուսմունքների պատմություն ենթաբաժնով։
Քննության են առնվում հաղորդակցական, ճանաչողական, մշակութային, համակարգչային, քաղաքական և տեքստի լեզվաբանություն ուղղությունները։

 

Նորություններ