Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունը ստեղծվել է 2011 թվականի փետրվարի 15-ին, իսկ 2023 թվականից վերանվանվել Լրատվության եւ հանրության հետ կապերի կենտրոն։
Կենտրոնի հիմնական գործառույթն է ապահովել հասարակության եւ մամուլի հետ կապը, մանկավարժական համալսարանում կատարվող իրադարձությունների մասին իրազեկել մամուլի միջոցով հանրությանը, տարածել մամլո հաղորդագրություններ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների խնդրանքով ապահովել համապատասխան մասնագետի հետ հանդիպում, կազմակերպել հեռուստահաղորդումներ համալսարանի պրոֆեսորդասախոսական կազմի անդամների մասնակցությամբ:
Կենտրոնի գործունեության հիմնական նպատակն է համալսարանի տեղեկատվական և քարոզչական քաղաքականության կազմակերպումն ու իրականացումը, բուհի ռեկտորի, ստորաբաժանումների, այլ պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ հասարակայնության իրազեկումը` համալսարանի թերթի, կայքի, ռադիոյի, հեռուստահաղորդումների, առհասարակ ռադիո-հեռուստատեսային հեռարձակումների միջոցով, էլեկտրոնային հաղորդակցության համակարգի ստեղծումը, հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը, համատեղ աշխատանքային միջոցառումների պլանավորումը, իրականացումը, տեղեկատվության փոխանակումը, զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հաղորդագրությունների, հրապարակումների տեսության, և այլ տեղեկանքների վերլուծական նյութերի պատրաստումը, ռեկտորի ղեկավարությամբ անցկացվող միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին մասնակցությունն և այլն:
Կենտրոնի կազմում գործում է «Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթը: 2013 թվականի մարտ ամսից «ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»-ը դարձել է երկշաբաթաթերթ՝ լույս տեսնելով ամիսը երկու անգամ, 1600 տպաքանակով: Պաշտոնաթերթն անվճար բաշխվում է համալսարանի ներսում, ուղարկվում հանրապետության տարբեր պետական և ոչ պետական գերատեսչություններ ու կազմակերպություններ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչություններ: Թերթն անդրադառնում է համալսարանի գործունեությանը, բարձրագույն կրթական համակարգի խնդիրներին` դառնալով բուհի պատմությունն ու տարեգրությունը: 2015 թվականին թերթը դարձավ 50 տարեկան: 2023 թվականից «Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթը հասանելի է էլեկտրոնային եղանակով։
Կենտրոնի կազմում գործում է նաև www.aspu.am կայքը: Կենտրոնը հիմնադրման օրից ձեռնամուխ է եղել համալսարանի կայքի պատրաստմանը՝ գործարկելով՝ www.aspu.am կայքը: Այստեղ տեղադրվում են օրվա ընթացքում համալսարանում տեղի ունեցող իրադարձությունների մասին պատմող նյութեր, հոդվածներ, ռեպորտաժներ: Կայքն ունի հեռուստաեթեր եւ ռադիոեթեր ապահովելու հնարավորություն: Կայքում կարելի է գտնել համալսարանի կառուցվածքի, գիտաուսումնական գործընթացի, ուսումնական ծրագրերի, ինչպես նաեւ ուսանողների եւ դասավանդող մասնագետների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն:
Կենտրոնի կազմը 2013-ի նոյեմբերի 1-ից համալրեց ռադիո «Ֆամա»-ն՝ www.radiofama.am: Հայաստանում նախադեպը չունեցող 24 ժամ գործող Առաջին համալսարանական ռադիոն ծանոթացնում է նախ համալսարանական լուրերին, ապա նաև ուսանողական և երիտասարդության, մշակութային ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կատարվող իրադարձություններին ու նորություններին: Ռադիո «Ֆամա»-ն հեռարձակվում է համալսարանում ամբողջ օրվա ընթացքում, իրականացնում է նաև շատ կարեւոր գործառույթ. մանակավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի Հեռուստա և ռադիո լրագրության բաժնի ուսանողների համար գործնական պարպմունքների, փորձ ձեռք բերելու լավագույն հարթակ է:
Կենտրոնը նաև պատրաստում է հեռուստաարտադրություն. 2016 թվականից Արմնյուզ, իսկ 2019-ից ATV հեռուստաընկերության եթերում ամեն կիրակի՝ ժամը 11.45-ին կարելի է դիտել ՀՊՄՀ Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պատրաստած «Հաջողության բանաձև» հաղորդումը:
Այն Մանկավարժական համալսարանում դասավանդվող մասնագիտությունների մասին է և բոլորովին նոր կողմից է բացահայտում դրանք: Հաղորդման նպատակն է ծանոթացնել հատկապես մասնագիտություն դեռ չընտրած հեռուստադիտողներին գոյություն ունեցող և մանկավարժականում դասավանդվող առարկաների հետ:
Հաղորդումը երկու անգամ կրկնվում է, ապա տեղադրվում www.aspu.am պաշտոնական կայքում: Կենտրոնը նպատակ ունի ռադիոյի օրինակով ստեղծել նաև on-line հեռուստատեսություն:
Սա, իհարկե, ապագայի հարց է:
Աշխատակազմ
Լրատվության և հանրության հետ կապերի կենտրոնի աշխատակազմ
Կենտրոնի ղեկավար, հոգ. գիտ. թեկ., դոցենտ
Կենտրոնի ղեկավարի տեղակալ
Լրագրող
«Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթի խմբագիր,բան. գիտ. թեկ.
Ադմինիստրատոր
Ռեժիսոր