ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մագիստրոսի կրթական ծրագրով սովորողները նույնպես ունեն մասնագիտական պրակտիկայի երկու տեսակ՝ հետազոտական և մանկավարժահետազոտական։

Հետազոտական պրակտիկան, որպես կանոն, կազմակերպվում է անհատական կարգով և բխում է ուսանողի մագիստրոսական թեզի պահանջներից ու բովանդակությունից և անհատական հետազոտական աշխատանքի պլանից:

Մանկավարժահետազոտական պրակտիկան, որպես կանոն, կազմակերպվում է դպրոցներում, միջին, արհեստագործական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում, միտված է մագիստրատուրայի ուսանողների՝ մանկավարժական գործունեություն իրականացնելու կարողությունների զարգացմանը:
Մագիստրատուրայի մանկավարժահետազոտական պրակտիկան ևս կազմակերպվում է երկու շրջափուլերով՝ ուսումնաճանաչողական և կիրառական մանկավարժական:

Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթանում և մասնակցում են ուսումնական հաստատության մասնագիտական ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի, առարկայական կաբինետի, լաբորատորիայի, արհեստանոցի աշխատանքներին ուսումնական գործընթացի կազմակերպման գործնական եղանակներին, համապատասխան ամբիոնի կամ առարկայի դասավանդման և ուսումնառության գործընթացին, փաստաթղթերի բովանդակությանն և կառուցվածքին, տվյալ առարկայի դասերին, կատարում դասալսումներ, վարում դասալսումների օրագրեր, մասնակցում պարապմունքների վերլուծությանը, սեմինարներին, գիտական կոնֆերանսներին, կատարում գրառումներ, կազմում պրակտիկայի թղթապանակ, ինչպես նաև դասավանդում են բակալավրի կրթական ծրագրի տարբեր կուրսերում:

2018-2019 ուս․ տարվանից մագիստրոսական պրակտիկաների ամփոփման նպատակով համալսարանում կազմակերպվում են հետազոտական պրակտիկայի սեմինարներ։

Նորություններ