ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

Մագիստրոսական կրթությունը ներկայումս խիստ կարևորվում է, քանի որ մեծ պահանջարկ կա որակյալ, գրագետ, մրցունակ և համագործակցող մասնագետների: Մեր երկրի հետագա զարգացումը պահանջում է կրթական ազգային համակարգերի մշտական կատարելագործում և բարգավաճում, իսկ վերջինս ստեղծվում է միայն մրցունակ կրթական համակարգի դեպքում:

Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում մագիստրոսոական կրթությունը կայացել է. նշագծվել են այն ուղղությունները, որոնք արդի շրջանում մեր հանրապետության համար առաջնային են համարվում, նախագծվել և հավանության են արժանացել մասնագիտական ուսումնական պլաններն և ծրագրերը, համալրվել  է  նյութատեխնիկական բազան, պրոֆեսորադասախոսական կազմը:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով մասնագիտությունների 2017-2018 ուստարվա ընդունելության տեղեր և վարձավճարներ

Մշտադիտարկման և արդյունքների վերլուծման հետևանքով մագիստրոսական ծրագրերում կատարված են հետևյալ փոփոխությունները՝

  • Համալսարանում գործող մագիստրոսական կրթության բոլոր մասնագիտացումների առարկայական ծրագրերն ու նկարագրերը համապատասխանեցվել են եվրոպական չափորոշիչներին՝ թե ձևի և թե բովանդակության առումով: Կրթության որակ և համապատասխանություն ծրագրի շրջանակներում այս ուղղությամբ կատարված աշխատանքներում իր օժանդակությունն է ունեցել Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի մասնագետների հետ համագործակցությունը,
  • Վերանայվել են 47 մասնագիտությունների գծով առարկայական ծրագրերը. յուրաքանչյուր մասնագիտության մեջ ներառված են նոր դասընթացներ, մշակված` առարկայական նկարագրեր,
  • Մագիստրատուրայի դասավանդվող առարկաների համար մշակվել են գնահատման նոր համակարգին համապատասխանող առարկայական նկարագրեր, որտեղ ընդգծվել է հետազտական տարրը, որն արտահայտող բաղադրիչին գնահատման համակարգում տրվել է գերակշիռ չափաբաժին,
  • Մի շարք մագիստրոսական ծրագրերում ներառվել են նոր դիսցիպլիններ՝ հիմնավորելով, որ դասընթացի գործնական ժամերին ձեռք բերված գործնական կարողությունները կնպաստեն մագիստրոսական թեզերի ինչպես տեսական վերլուծությունների որակի բարձրացմանը, այնպես էլ սովորողների վերլուծական կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը, թեզերի փորձարարական հատվածների օբյեկտիվության և արդյունքների հավաստության ապահովմանը,
  • Մագիստրոսական ծրագրերում ներգրավվում է հանրապետության լավագույն գիտական ներուժը: Այդ նպատակով կնքվել են համագործակցության պայմանագրեր այլ բուհերի գիտահետազոտական կենտրոնների և ԳԱԱ-ի ստորաբաժանումների հետ: Գիտական թեզի պատրաստման որակի բարձրացման նպատակով կատարվել են հետևյալ աշխատանքները:

Չափելիության հետ առնչվող փոփոխություններ`

  • Մշակվել և ներկայացվել է ավարտական գիտական թեզի արժևորման և գնահատման հատուկ ձևաչափ, որը ենթարկվում է անընդհատ բարելավման և ամբողջականացման, հաշվի առնելով թեզերի ղեկավարների, ամբիոնի վարիչների, մեթոդական խորհրդի առաջարկությունները, ինչպես նաև որակավորման հանձնաժողովի դիտողությունները,
  • Մշակվել և ներկայացվել են ավարտաճառերի պաշտպանության երաշխավորման կարծիքի հատուկ ձևաչափեր,
  • Ֆակուլտետներում ստեղծվել է մագիստրոսական թեզերի վերնագրերի բազա,
  • Ստեղծվել է մագիստրոսի կրթական ծրագրով իրականացվող հետազոտական աշխատանքների կարգ, որը հաստատվել է գիտական խորհրդի կողմից,
  • Որոշվել է մագիստրոսների հետազոտական աշխատանքների ատեստավորումը իրականացնել յուրաքանչյուր կիսամյակում` համաձայն վերոնշյալ կարգի,
  • Մագիստրոսների համար կազմակերպել գիտական աշխատանք կատարելուն միտված սեմինարներ և խորհրդատվություն,
  • Խստացվել է հետազոտական աշխատանքի ղեկավարների ընտրությունը,
  • Բնագիտական առարկաների գծով նախատեսվում է մագիստրոսների գիտական որոշ թեզեր իրականացնել ԳԱԱ գիտական ինստիտուտների բազայի վրա:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 10 ֆակուլտետում կազմակերպվում է առկա ուսուցմամբ՝ 46 և հեռակա ուսուցմամբ` 5 մագիստրոսական ծրագրեր: