Մանկավարժության ամբիոնը կազմավորվել է 2018 թվականի։ Ամբիոնի աշխատանքներն իրականացվում են համալսարանի, ամբիոնի ռազմավարական և տարեկան պլանների և ամբիոնի կանոնադրության համաձայն: Ամբիոնը համագործակցում է համալսարանի բոլոր ստորաբաժանումների և կրթության ոլորտի բոլոր օղակների հետ:
Ամբիոնի հիմնական նպատակն է պահպանել ազգային կրթության ավանդույթները, զարգացնել մանկավարժական գիտությունը, ուսումնասիրել առաջավոր մանկավարժական փորձը, բարձրացնել կրթության որակն ու պատրաստել գործիմաց, մրցունակ մասնագետներ` ժամանակակից հասարակության և կրթության պահանջների համապատասխան:
Ամբիոնի խնդիրներն են
- ստեղծել մանկավարժական կրթության որակի և դաստիարակչական գործընթացի արդյունավետության բարձրացման պայմաններ,
- դաստիարակել ժամանակակից ժողովրդավարական պետության, հասարակության և ազգային մշակույթի պահանջներին համապատասխան քաղաքացի,
- ապահովել ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպման, ապագա մանկավարժների մրցունակության իրատեսական երաշխիքներ,
- ստեղծել ուսանողակենտրոն ուսուցման համակարգի արդյունավետ գործառնելիության համար համապատասխան պայմաններ,
- իրականացնել գիտամեթոդական և գիտահետազոտական գործունեություն՝ ամբիոնի գերակա ուղղություններով,
- կազմակերպել կրթության տարբեր աստիճաններում գործող մասնագետների վերապատրաստումներ,
- ընդլայնել միջազգային համագործակցության տարածությունը,
- ընդլայնել և ուսումնական գործընթացի մասնակիցների համար մատչելի դարձնել մասնագիտական տեղեկատվության աղբյուրները:
Գիտական հետազոտությունների գերակա ուղղությունները
- Մանկավարժական գիտության զարգացում, նոր ճյուղերի տարբերակում, համակարգում, դրանց գիտական համակարգի ձևավորում:
- Հայ մանկավարժության պատմության զարգացում և հանրահռչակում։
- Մանկավարժության մարդաբանական հիմքերի ուսումնասիրում:
- Տարբեր ժամանակաշրջաններում ձևավորված մանկավարժական տեսությունների, գաղափարների, հայեցակարգերի, տարբեր մանկավարժ-գիտնականների հայացքների, մանկավարժական փորձի ուսումնասիրում:
- Էթնիկական մանկավարժության, ժողովրդի կողմից ստեղծված մանկավարժական մշակույթի և նրա դրսևորման, օգտագործման և արդիականացման մանկավարժահոգեբանական մեխանիզմների ուսումնասիրում:
- Ժամանակակից մանկավարժական գործընթացի ուսումնասիրման, արդյունավետության բարձրացման ուղղությամբ համակարգված հետազոտությունների իրականացում:
- Մասնագիտական մանկավարժության ուսումնասիրման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ հետազոտությունների անցկացում:
- Կրթության կառավարման ոլորտում արտասահմանյան և տեղական փորձի ուսումնասիրում:
- Սոցիալական մանկավարժության բնագավառում ուսումնասիրությունների կատարում, փորձի հարստացում:
- Նորարարական մանկավարժության/ինովատիկա/ ուսումնասիրություն և հետազոտությունների իրականացում:
- Անդրագոգիկայի որպես գիտական ճյուղ ուսումնասիրություն և բուհական կրթության անդրագոգիկ մոտեցումների հետազոտություն:
- Բարձրագուն կրթությանմանկավարժության բնագավառում ուսումնասիրությունների իրականացում:
Ամբիոնը կազմակերպել է 4 գիտաժողով
- 2015թ․՝ «Մանկավարժության արդի հիմնախնդիրները. մարտահրավերներ և լուծումներ» հանրապետական գիտաժողով
- 2015թ․՝ «Կրթության որակի չափման և գնահատման հիմնախնդիրները» միջազգային գիտաժողով
- 2016թ․՝ «Մանկության հիմնախնդիրը ժամանակակից հայ ընտանիքում»
- 2016թ․՝ «Կրթության ժամանակակից հիմնախնդիրները»
Պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնագիտական կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները.
- Ուսումնասիրել, ընդհանրացնել, տեղայնացնել և տարածել գիտամեթոդական աշխատանքի, նորարարական ուսուցման և դաստիարակության մեթոդների, ուսուցման գործընթացի կազմակերպման նորագույն փորձը:
- Պրոֆեսորադասախոսական անձնակազմին տեղեկացնել և հաղորդակից դարձնել գիտության և բարձրագույն մասնագիտական կրթության զարգացման մեթոդաբանության հետ, ծանոթացնել նորարարական հաղորդակցական տեխնոլոգիաների, ուսումնական ծրագրերի նախագծման և մանկավարժական թեստերի ստեղծման, նորարարական գործունեության և գիտական մեթոդների հետ:
- Նպաստել դասախոսական անձնակազմի կոմպետենցիաների զարգացմանը կրթության բովանդակության մանկավարժական նախագծման բնագավառում` բազմաստիճան կրթական ծրագրերի նախագծման, ուսումնական առարկաների բովանդակության ձևավորման, ուսուցման արդյունքների նկատմամբ կոմպետենտ մոտեցման դրսևորման, կրթական ծրագրերի ինքնավերլուծության իրականացման կարողությունների ձևավորման նպատակով:
- Կատարելագործել դասախոսների հոգեբանամանկավարժական պատրաստվածությունը:
- Կատարելագործել ուսուցման գործընթացը, մասնավորապես, ժամանակակից մանկավարժական գիտության նվաճումների, նորարարական մանկավարժական և տեղեկատվական տեխնոլոգիաների, ակտիվ մեթոդների կիրառման կարողություններն ու հմտությունները:
- Զարգացնել դասախոսների մասնագիտական, մանկավարժական կազմակերպման և կառավարման ընդունակությունները:
- Ծանոթացնել կլրթության ոլորտում փոփոխվող քաղաքականությանը, օրենսդրական դաշտին:
- Համագործակցել Կարիերայի կենտրոնների հետ՝ շրջանավարտներին մասնագիտական աշխատանքով ապահովելու նպատակով:
- Կազմակերպել միջազգային հեռավարհար գիտաժողովներ:
Մասնագիտական ծառայությունների ոլորտի հստակեցման մոտեցումները, ընդլայնման ուղղությունները (աշխատաշուկայի պահանաջների հաշվառմամբ)
- Կազմակերպել կրթության տարբեր աստիճաններում աշխատող մանկավարժների վերապատրաստումներ, սոցիալական ծառայությունների ոլորտում ընդգրկված մասնագետների մանկավարժական վերապատրաստումներ:
- Իրականացնել մանկավարժական գիտահետազոտական աշխատանքներ նորարարությունների ներդրում, կազմակերպել գիտափորձեր:
- Համացանցի և մանկավարժական գիտական ամսագրերի միջոցով հասարակությանը տեղեկացնել` ծանոթացնել, ներկայացնել, իրազեկել մանկավարժական նորագույն մոտեցումներին:
Աշխատակազմ
Մանկավարժության ամբիոնի աշխատակազմ
Մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչի պ/կ, մանկ. գիտ. թեկ., դոցենտ,
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Դեկանի տեղակալ ուսումնական գծով, մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստ. մանկավարժ
Մանկ. գիտ.թեկ., դոցենտ
Մանկ. գիտ. թեկ., պրոֆեսորի պ/կ
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Ռեկտորի խորհրդական, մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Ուսանողական ակադեմիական հետագծի (շարժի) կազմակերպման բաժնի պետ, մանկ. գիտ. թեկ.‚ դոցենտ
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Մանկ․գիտ․թեկնածու, դասախոս
Մասնագետ