ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2012 թվականի հունիսի 29-ին գիտական խորհրդի որոշմամբ ստեղծվել է մանկավարժության տեսության և պատմության ամբիոնը`Ընդհանուր մանկավարժության ամբիոնի կադրային և գործառույթային հենքի վրա:

Ամբիոնում աշխատում է 14 դասախոս` մանկավարժական գիտությունների 2 դոկտոր, 2 պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների 12 թեկնածու, որոնցից 11-ը դոցենտ, 1-ը ասիստենտ:

Ամբիոնի գիտական ուղղություններն են` բուհական, մանկավարժական գործընթացի կատարելագործման, կրթության համակարգի կառավարման, կրթության փիլիսոփայության, սովորողների դաստիարակության, ուսուցչի իմիջի և մանկավարժական մշակույթի ձևավորման, անձի սոցիալականացման, սովորողների արժեքային կողմնորոշումների ձևավորման, դպրոցում և բուհում ուսումնադաստիարակչական գործընթացի կատարելագործման, դպրոց-բուհ համագործակցության, անձի էկոլոգիական սոցիալականցման, «Ես և շրջակա աշխարհը» առարկայի դասավանդման մեթոդիկայի ստեղծման և բուհում դրա ներդրման, ուսուցչի ԱՌՆ մշակույթի ձևավորման, մանկավարժության պատմության դեռևս չուսումնասիրված էջերի հետազոտությունների իրականացման ժամանակակից հիմնախնդիրները:

Ամբիոնի կողմից մշակվել և գործառնության մեջ են դրվել բակալավիարտում դասավանդող մանկավարժական առարկաների նկարագրերն ու ծրագրերը, դասախոսությունների փաթեթները և ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկները: Ամբիոնի դասախոսները կազմակերպում են բակալավրիատի ուսանողների մանկավարժական պրակտիկան և ամենօրյա խորհրդատվություններ: Ամբիոնում ուսումնահետազոտական և գիտահետազոտական աշխատանքներ են իրականացնում 80 ուսանող, 3 ասպիրանտ և 2 հայցորդ:

Ամբիոնի հիմնական խնդիրներն են`
Ելնելով համալսարանի ռազմավարական գերակայություններից`մշակել ամբիոնի համալիր զարգացման ծրագիր, ապահովել ամբիոնի գործունեության մեթոդաբանությունը, վերանայել բակալավրիատի և դասավանդվող առարկաների բովանդակությունը, ռեֆերատների, կուրսային, ավարտականև այլ հետազոտական աշխատանքների թեմատիկան, դրանց վերաբերող գիտական գրականության ցանկը: Ստեղծել ամբիոնի կողմից դասավանդվող առարկաների նոր դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ: Հաշվի առնելով ժամանակակից մանկավարժագետների հայեցակարգային մոտեցումները` շարունակել գիտական հետազոտությունները կրթության փիլիսոփայության, կրթության մեթոդաբանության, մանկավարժության տեսության, կրթության կառավարման, էկոլոգիական դաաստիարակության, անձի սոցիալականացման, անձի ազգային գիտակցության ձևավորման, ուսանողների մենթալիտետի փոխակերպման, կրթական գործընթացի օնլայն կազմակերպման հարցերի վերաբերյալ, ակտիվացնել բակալավրիատի ուսանողների գիտահետազոտական կարողությունների, ապագա ուսուցչի մեթոդաբանական մշակույթի և մանկավարժական մասնագիտական կոմպետենցիաների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և այլն:

Մշակվել է ամբիոնի գործունեության հայեցակարգը և ռազմավարական ծրագիրը, որը հենվում է բուհի ռազմավարական ուղղությունների վրա:

Կանոնադրություն

Աշխատակազմ

Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի աշխատակազմ

Լաուրա Թոռնիկի Ասատրյան

Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Մնացական Միքայելի Մանուկյան

Մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստ. մանկավարժ

Լյովա Խորենի Հարությունյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ,ռեկտորի խորհրդական

Մարգարիտ Ասքանազի Ասատրյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Արմինե Աղվանի Բաղդասարյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Գրետա Հովհաննեսի Հակոբյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ 

 

Սվետլանա Միխայելի Մինասյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Աննա Աբուզետի Հակոբյան

Մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ

Արմենուհի Մնացականի Մանուկյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Մայրանուշ Մարատի Գևորգյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Նելլի Զավենի Կարապետյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Սուսաննա Ռոբերտի Ջանիկյան

Մանկ. գիտ. թեկ.‚ դոցենտ

Զարուհի Ասքանազի Ասատրյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Փիրուզա Ալբերտի Սարգսյան

Մանկ. գիտ. թեկ., ասիստենտ

Նելլի  Գագիկի Խաչատրյան

Մասնագետ

Անահիտ Հովիկի Վարդանյան

Մասնագետ

Նորություններ