ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մանկության ժամանակակից հիմնախնդիրների ուսումնասիրման լաբորատորիա»ն ստեղծվել է 2015թ.ՀՀ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ: Այն երկարատև ծրագիր է, որի նպատակն է ուսումնասիրել և բացահայտել մանկության հիմնախնդիրները մեր հանրապետությունում:

Առաջին տարում լաբորատորիայի գիտահետազոտական գործունեությունն իրականացվել է 5 հիմնական ուղղություններով`այդ աշխատանքներին մասնակից դարձնելով ՀՊՄՀ-ի մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի կողմից սպասարկվող մագիստրոսական հոսքերի ուսանողներին.

  • ՀՀ-ում մանկության հիմնախնդիրների և երեխաների դաստիարակության առկա գործընթացի ուսումնասիրում, գնահատում, խնդիրների և ակնկալվող մարտահրավերների բացահայտում,
  • Դաստիարակության հայեցակարգի մշակում և քննարկում,
  • Ժամանակակից ուսուցչի, դասղեկի մասնագիտական և անձնային որակական մոդելի մշակում,
  • Հետազոտության հիմնախնդրի շուրջ հոդվածների տպագրություն,
  • Ուսումնասիրությունների ընթացքում հետազոտվող հիմնախնդրի շուրջ գիտական ձեռքբերումների ներկայացում, կոնֆերանսներին մասնակցություն:

Ծրագրի արդյունքում մշակվել է դաստիարակության հայեցակարգի նախագիծ, որը քննարկվել է տարբեր ՀԿ-ներում, ուսումնական հաստատություններում, սպորտային, ծնողական, առողջապահական և այլ և շահագրգիռ համայնքներում ու կազմակերպություններում: Նախագիծը տպագրվել է նաև «Մանկավարժություն» ամսագրում՝ դառնալով մանկավարժական հասարակայնության քննարկման առարկա:

Ծրագրի շրջանակներում

  • Մշակվել են Ժամանակակից ուսուցչի, դաստիարակի, դասվարի, մոդելները, նրանց ներկայացվող պահանջները և աշխատանքի որակը չափելու և գնահատելու չափանիշները:
  • Տպագրվել է դաստիարակության հարցերին վերաբերող 6 գիտական հոդված:
  • Լաբորատորիայի անդամները հանդես են եկել նաև ելույթներով Արարատ և Հ3 հեռուստսալիքներով, որտեղ քննարկվել են երեխաների նկատմամբ մեծահասակների հասարակության դիրքորոշման խնդիրները:
  • ՈՒսումնասիրվող հարցերի շուրջ կազմակերպվել է կլոր սեղանների շարք՝ հասարակայնության և մանկավարժական հանրության տարբեր խավերի մասնակցությամբ, որտեղ քննարկվել են մանկության, դպրոցականների դաստիարակության, ընտանիք-դպրոց կապի ապահովման, կրթական ողջ դաշտի հումանացման անհրաժեշտության մասին հարցեր, ինչպես նաև ՀՀ դաստիարակության հայեցակարգի հիմնական դրույթները:
  • Կազմակերպվել է «Մանկավարժության արդի խնդիրները. Մարտահրավերներ և լուծումներ» խորագրով հանրապետական գիտաժողով, որին մասնակցեցին և ելույթ ունեցան Հանրապետության տարբեր բուհերի մանկավարժական գիտությունների 7 դոկտոր-պրոֆեսորներ, մանկավարժական գիտությունների 15 թեկնածու, 16 դոցենտ, դասախոսներ, ասպիրանտներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ՀՊՄՀ-ի մագիստրոսներ: Գիտաժողովի նյութերը ամփոփված են համանուն գիտական ժողովածուում:

Կանոնադրություն

Նորություններ