ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մաթեմատիկական կրթության գիտական լաբորատորիան իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, ՀՊՄՀ կանոնադրությամբ, համալսարանի կառավարման մարմինների որոշումներով, համալսարանի ռեկտորի հրամաններով, սույն կանոնադրությամբ:

Լաբորատորիայի նպատակները և գործառույթները

  • Շարունակական մաթեմատիկական կրթության (նախադպրոցական- տարրական դպրոց-հիմնական դպրոց-ավագ դպրոց-բուհ-հետբուհական ուսուցում) բոլոր բնագավառներում տեսական–մեթոդաբանական և գործնական–կիրառական հետազոտությունների իրականացում:
  • Գիտահետազոտական աշխատանքներում Համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության ներգրավում:
  • Գիտահետազոտական և նորարական գործունեության արդյունքների՝ ուսումնական գործընթաց փոխանցում:
  • Լաբորատորիայի գործունեության ուղղությունների հետ առնչվող պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստման հիմքերի մշակում:
  • Լաբորատորիայի կողմից ստացված արդյունքները գիտական սեմինարներում, միջազգային (և այլ կարգի) գիտաժողովներում ներկայացում (զեկուցում), այդ արդյունքների տպագրություն վարկանիշային հրատարակություններում:

Լաբորատորիայի  գործունեության  արդյունքում բացի բուն մաթեմատիկական նյութին վերաբերող ուսումնասիրություններից հանրակրթության (նաև նախադպրոցական կրթության) տարբեր աստիճաններում մաթեմատիկական կրթությանը  վերաբերող  սեփական մշակումների իրագործում,  որոնք իրենց արտահայտությունը կգտնեն ձեռնարկներում, դասագրքերում, ինչպես նաև նախատեսված ամսագրի հրատարակումներում:

Լաբորատորիայում կիրականացվեն

  • մաթեմատիկական տերմնիաբանությանը վերաբերող հետազոտություններ,
  • մաթեմատիկայի պատմությանը վերաբերող հետազոտություններ,
  • տարրական դպրոցի ապագա ուսուցչի մաթեմատիկական-մեթոդական պատրաստությանը վերաբերող  տեսական  և գործնական մշակումներ:

Նորություններ