ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2014թ. հունվարից ՀՀ ԿԳ նախարարության Գիտության պետական կոմիտեի հովանավորությամբ ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնում «Մաթեմատիկայի դպրոցական դասընթացի գիտամանկավարժական և արժեբանական հիմունքները կրթական նոր հարացույցի պայմաններում» թեմայի ուսումնասիրության նպատակով ստեղծվեց գիտահետազոտական խումբ՝ ֆ.մ.գ.թ., պրոֆեսոր Հ. Միքայելյան /ղեկավար/, հ.գ.թ. Մ. Միքայելյան, Ա. Մկրտչյան և Ա. Ենոքյան:

Թեմայի հիմնական ուղղություններն են.

  • Գեղագիտական արժեքները և մաթեմատիկական կրթությունը
  • Հոգեկան արժեքները և մաթեմատիկական կրթությունը
  • Բարոյական արժեքները և մաթեմատիկական կրթությունը
  • Ճշմարտային արժեքնրը և մաթեմատիկական կրթությունը

Գիտահետազոտական խմբի նպատակներից են՝

  • Բացահայտել վերոնշյալ արժեքների և մաթեմատիկական կրթության առչությունները,
  • Մշակել մեթոդիկաներ, որոնք կնպաստեն մաթեմատիկայի ուսուցման գործընթացում սովորողների արժեքհամակարգի ձևավորմանը,
  • Ստացված արդյունքները հասանելի դարձնել հանարկրթական դպրոցի ուսուցիչներին

Գիտահետազոտական խմբի ձեռքբերումները՝
Գործունեության երկու տարիների ընթացքում խումբը հրապարակել է գիտամեթոդական հոդվածների մեկ ժողովածու, չորս մենագրություն, 53 հոդված գրախոսվող ամսագրերում: Խմբի անդամները ակտիվորեն մասնակցել են և շարունակում են մասնակցել հանրապետական, միջռեգեոնալ և միջազգային կոնֆերանսներին: Մինչ օրս տարբեր գիտաժողովներում խմբի անդամներն ունեցել են 19 զեկուցում:
Ամբողջացվել է «Արժեքների ձևավորումը և մաթեմատիկայի կրթական ներուժը» ուսումնական առարկան ՀՊՄՀ-ի մագիստրատուրայի «Մաթեմատիկա» մասնագիտության երկրորդ կուրսերի համար, իսկ բակալավրիատի չորրորդ կուրսերում մտցվել է նույն վերնագրով նոր ընտրովի դասընթաց:

 

Նորություններ