Կրթության իրականացման ձևեր
Բակալավրիատ
Մագիստրատուրա
|
Տեղեկագրեր
Մաթեմատիկա՝ 11-րդ դասարան, 12-րդ դասարան
|
Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը կազմավորվել է 2012 թվականին՝ Ֆիզիկատեխնոլոգիական ու Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետների միավորման արդյունքում:
Ֆակուլտետը պատրաստում է ուսուցիչներ ֆիզիկա, մաթեմատիկա, բնագիտություն, ինֆորմատիկա, տեխնոլոգիա և ձեռնարկչություն մասնագիտությունների գծով:
Ֆակուլտետում գործում է լրացուցիչ մասնագիտությունների համակարգը, որը հնարավորություն է ընձեռում բակալավրիատում սովորող ուսանողներին զուգահեռաբար ստանալ լրացուցիչ մասնագիտություն։
Ֆակուլտետի ամբիոնների կազմում գործում Է ուսումնական 9 լաբորատորիա և արհեստանոց, որոնց նյութատեխնիկական հագեցվածությունը պարբերաբար արդիականացվում է՝ գիտության և տեխնիկայի զարգացմանը զուգընթաց:
Ֆակուլտետը սերտորեն համագործակցում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (ՖՀԻ) հետ; Օպտիկա մասնագիտացում ընտրած մագիստրանտները հետազոտական պրակտիկան անց են կացնում ՖՀԻ-ի գիտական լաբորատորիաներում, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների մի մասն իրենց ավարտական աշխատանքներն ու թեզերը պատրաստում են ՖՀԻ-ի առաջատար գիտնականների ղեկավարությամբ։
2011թվականից համալսարանում գործում է քվանտային էլեկտրոնիկայի և ինտեգրալային օպտիկայի նոր նյութերի գիտաուսումնական լաբորատորիան, որի հիման վրա 2011թ-ին ՖՀԻ-ի հետ համատեղ ստեղծվել է ոչ գծային օպտիկական, ֆոտոնիկական և լազերային նյութերի գիտական լաբորատորիան։
Ֆակուլտետի նախաձեռնությամբ ՀՊՄՀ-ը համագործակցության պայմանագրեր է կնքել նաև ՀՀ ԳԱԱ-ի Բյուրականի աստղադիտարանի և ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի հետ։
Ֆակուլտետում հետևողականորեն իրականացվում է ուսուցման նոր տեխնոլոգիաների ներդրումը. արդեն գործում է համակարգչային լսարան-պորտալը, որտեղ ուսանողները և աշխատակիցները կարող են անվճար օգտվել ութսուն հազար անուն էլեկտրոնային գիտական գրականությունից և ուսումնամեթոդական նյութերից:
Մասնագիտական առարկաների մի մասը դասավանդվում է համակարգչային տեխնիկայի կիրառմամբ (ինչն էապես բարձրացնում է ուսուցման արդյունավետությունը և դասավանդման որակը), իրականացվում է ուսումնական լաբորատորիաների վերազինում, լաբորատոր աշխատանքների արդիականացում և այլն։
Ֆակուլտետում գործում է ուսումնական աստղադիտարանը, ուր պարբերաբար այցելում են տարբեր դպրոցների աշակերտները, ինչը նպաստում է բուհի և դպրոցի կապի ամրապնդմանը։
Նոր ուսումնական ծրագրերի և տեխնիկական միջոցների արդիականացման և ներդրման շնորհիվ փորձ է արվում ապահովել որակական առաջընթաց:
Ֆակուլտետում ուսանողների անմիջական մասնակցությամբ պարբերաբար կազմակերպվում են ուսանողների աշխատանքների ցուցահանդեսներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, պատմական և ռազմահայրենասիրական թեմաներով գիտահանրամատչելի դասախոսություններ։
Աշխատակազմ
Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկանատ

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսորի պաշտոնակատար

Մաթեմատիկայի ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ ուսումնական գծով, տեխ. գիտ. թեկնածու , դոցենտ

Գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, ֆիզ. մաթ. գիտ. թեկ., ասիտենտ

Դեկանի օգնական
Դեկանի օգնական

Առկա ուսուցման գծով մասնագետ

Հեռակա ուսուցման գծով մասնագետ
Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Ամբիոնը հիմնադրվել է 1957 թվականին (նախկինում՝ տարրական մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն): Ամբիոնում աշխատում է գիտությունների 1 դոկտոր, 2 պրոֆեսոր, 5 թեկնածու, 3 դոցենտ:
Ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվել են հանրակրթական տարրական դպրոցի մաթեմատիկայի, միջին դպրոցի հանրահաշվի, ավագ դպրոցի երկրաչափության և բուհական մի շարք դասագրքեր, մենագրություններ, մեթոդական բազմաթիվ ձեռնարկներ, գիտամեթոդական ժողովածուներ:
Ներկայիս ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվել է շուրջ 500 գիտամեթոդական աշխատանք:
Վերջին 10 տարիների ընթացքում ամբիոնում պաշտպանել են 10 ատենախոսություններ: Ներկայումս ամբիոնն ունի 2 հայցորդ և 2 ասպիրանտ:
Ամբիոնում գործում է «Մաթեմատիկական կրթություն» գիտամեթոդական սեմինարը: Ամբիոնը 2013, 2014, 2015 թթ. կազմակերպել է «Մաթեմատիկական կրթություն» հանրապետական կոնֆերանս, որին մասնակցել են ինչպես մեր հանրապետության, այնպես էլ ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Սլովենիայի մասնագետները: Ամբիոնի աշխատակիցները մասնակցել են ՌԴ-ում կազմակերպված կոնֆերանսների, հանդես եկել զեկուցումներով:
Ամբիոնի հիմնական գիտական ուղղություններն են`
- Արժեքները և նրանց ձևավորումը մաթեմատիկայի ուսուցման գործընթացում:
- Ավագ դպրոցում մաթեմատիկայի ուսուցման արդյունավետության բարձրացման հիմնահարցը:
Ամբիոնում բազային ֆինանսավորման հիմունքներով իրականացվում է «Մաթեմատիկայի դպրոցական դասընթացի գիտամանկավարժական և արժեբանական հիմունքները կրթական նոր հարացույցի պայմաններում» ծրագիրը, որը ղեկավարում է Համլետ Միքայելյանը:
էլ. փոստ` teach-mat05@aspu.am
Հեռ.՝ 59 70 22
Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պ/կ, ֆիզ. մաթ. գիտ. թեկ., մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Մանկ. գիտ. թեկ., պրոֆեսոր

Մանկ. գիտ. դոկտոր, դոցենտ, Լաբորատորիայի վարիչ

Ֆիզ.մաթ գիտ. դոկտոր, դոցենտ

Ֆիզ.մաթ.գիտ.թեկ., դոցենտ

Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ
Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ

Փիլ. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ

Ֆիզմաթ. գիտ. թեկ., ասիստենտ

Մանկ. գիտ. թեկ., դասախոս, լաբորատորիայի գիտաշխատող
Դոցենտ
Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս, կրտսեր գիտաշխատող
Տեխնոլոգիական կրթության ամբիոն
Ամբիոնը (նախկինում` «Ընդհանուր տեխնիկական առարկաներ»,«Մեքենագիտության և նյութերի մշակման», «Մեքենագիտության, ընդհանուր տեխնիկական առարկաների և դրանց դասավանդման մեթոդիկայի» ամբիոնը ) կազմավորվել է 1959 թվականին: 1967 թվականին ամբիոնը լիկվիդացվել է, վերաբացվել է 1969-ին:
Ամբիոնին կից գործում են էլեկտրատեխնիկայի, հիդրավլիկայի և ջերմատեխնիկայի, մեքենագիտության և մեքենաշինության տեխնոլոգիայի, Ռոբոտատեխնիկայի և ավտոմատ նախագծման համակարգերի լաբորատորիաները:
Ամբիոնի առարկաների գծով բակալավրի և մագիստրատուրայի ուսանողներն անցնում են ուսումնական և արտադրական պրակտիկա «Ինտերստանոկ» ԳԱԲԲԸ և ՓԲԸ «Ռուսալ-Արմենալ» գործարաններում:
Ամբիոնը համագործակցում է ՀՊՃՀ-ի մետալուրգայի և նյութագիտության պրոբլեմային լաբորատորիայի հետ, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի Կիրառական Պրոբլեմների Ինստիտուտ ՊՈԱԿ-ի հետ:
Աշխատակիցները և ամբիոնի մագիստրոսները ակտիվ մասնակցություն են ունենում միջազգային, հանրապետական, ՀՊՄՀ-ի և ՀՊՃՀ-ի տարեկան գիտաժողովներում:
Ամբիոնում զարգացնում են հետևյալ հիմնական գիտական ուղղությունները`
- Ժամանակակից գործիքանյութեր,
- Մակերևույթային ամրացման ֆիզիկա և ճառագայթային նյութագիտության խնդիրներ,
- Քարամշակման ալմաստային գործիքների համար նոր կապակցանյութերի մշակում:
էլ. փոստ` mac-mac-mat34@aspu.am
Հեռ.` 59 70 51
Տեխնոլոգիական կրթության ամբիոնի վարիչ, տեխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Մաթեմատիկայի ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ ուսումնական գծով, տեխ. գիտ. թեկնածու , դոցենտ
Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., պրոֆեսոր

Տեխ.գիտ.թեկնածու,դոցենտ

Տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ

Դոցենտ

Դոցենտ

Ուսումնական արհեստանոցի վարիչ

Ուսումնական վարպետ
Ուսումնական վարպետ

Ավագ լաբորանտ
Մասնագետ
Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Ամբիոնը կազմավորվել է 2012 թվականի հունիսին:
Ամբիոնում զարգանում են հետևյալ հիմնական գիտական ուղղությունները`
- Կրթական համակարգի արդի բարեփոխումները և ֆիզիկայի ուսուցիչների մասնագիտական կոմպետենցիաների ձևավորման խնդիրը մանկավարժական բուհերում,
- Ֆիզիկայի և բնագիտության ուսուցման կատարելագործումը մանկավարժական բուհում և հանրակարթական դպրոցում,
- Կրթական համակարգի արդի բարեփոխումները և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի հիմնախնդիրները ավագ դպրոցում,
- Լազերային նյութերի մշակում և ֆիզիկական հատկությունների հետազոտում:
Էլ. փոստ՝ physmet38@aspu.am
Հեռ.` 59 70 54
Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսորի պաշտոնակատար

Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ, պրոֆեսորի պ/կ

Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ, պրոֆեսորի պ/կ

Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ, պրոֆեսորի պ/կ

ՀՊՄՀ- Հենակետային վարժարանի տնօրեն, մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ
Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., ասիստենտ

Ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ

Ֆիզ.մաթ. գիտ. թեկ., ասիստենտ

Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի լաբորատորիաների վարիչ

Ավագ ինժեներ

Ինժեներ

Ավագ լաբորանտ

Մասնագետ
Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Ամբիոնը հիմնադրվել է 1987 թվականին` Ֆիզիկամաթեմատկական ֆակուլտետի կազմում:
Ամբիոնի հիմնադրման և կազմավորման գործում մեծ ավանդ ունի ներկայումս ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Մկրտիչ Սահրադյանը, ով 1987-2009 թվականներին եղել է ամբիոնի վարիչ:
2011թ. ամբիոնը վերանվավել է «Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի» և ընդգրկվել Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի կազմում:
Ամբիոնը պատրաստում է «Ինֆորմատիկա» մասնագիտությամբ մանկավարժության բակալավր և մանկավարժության մագիստրոս որակավորմամբ մասնագետներ, որոնք կարող են աշխատել և դպրոցներում՝ որպես ինֆորմատիկայի ուսուցիչներ, և կազմակերպություններում, ընկերություններում՝ որպես ծրագրավորման, հաշվողական ցանցերի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետներ:
Ամբիոնն ունի մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման 2 հայցորդներ՝ ԺԳ.00.02 Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (ինֆորմատիկա) մասնագիտությամբ:
Ամբիոնն ակտիվորեն մասնակցում է համալսարանի ինֆորմատիզացիայի, ուսումնական գործընթացի ավտոմատացման, այդ թվում՝ տարբեր մասնագիտությունների գծով էլեկտրոնային ուսումնական նյութերի, դասընթացների և հեռավար ուսուցման համար անհրաժեշտ մասնագիտական բազայի ստեղծմանը:
Ամբիոնում ներկայումս աշխատում են 2 պրոֆեսոր, 10 դոցենտ, 3 ասիստենտ, 3 դասախոս: Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են ինչպես Հանրապետության, այնպես էլ այլ երկրներում կազմակերպվող սեմինարներին, գիտաժողովներին:
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից հրապարակված են բազմաթիվ գիտական, ուսումնական և ուսումնամեթոդական աշխատանքներ (30 ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկներ, շուրջ 250 հոդվածներ):
Թեկնածուական թեզ են պաշտպանել 3 ասպիրանտ և 3 հայցորդ:
Ամբիոնն ունի 9 համակարգչային լսարան, որոնք հագեցած են ժամանակակից համակարգչային տեխնիկայով, էլեկտրոնային գրատախտակներով, լուսածրիչներով, տեղային և ինտերնետ ցանցով:
Ամբիոնի դասախոսները վարում են դասախոսություններ, կատարում լաբորատոր և գործնական աշխատանքներ՝ համալսարանի բոլոր ֆակուլտետների՝ բակալավրի, մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողների համար:
էլ. փոստ` teachinfo06@aspu.am
Հեռ.` 59 70 73

Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, տեխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Տեխ. գիտ. դոկտոր,պրոֆեսոր
Մանկ. գիտ. թեկ., պրոֆեսոր

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ

Տեխ. գիտ. թեկ., դոցենտ

Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտի պ/կ
Ֆիզ. մաթ. գիտ., թեկ., դոցենտի պ/կ

Տեխ. գիտ. թեկ., ասիստենտ

Գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, ֆիզ. մաթ. գիտ. թեկ., ասիտենտ

Մանկ. գիտ. թեկ., ասիստենտ

Տեխ. գիտ. թեկ., դասախոս

Դասախոս

Դասախոս

Լաբորանտ