Միջազգային համագործակցության բաժինը համակարգում և իրականացնում է համալսարանի միջազգային համագործակցությունը ՀՊՄՀ-ի միջազգայնացման ռազմավարությանը համապատասխան: Բաժինը համակարգում է Համալսարանի ռազմավարական խնդիրների իրագործումը, նախաձեռնում համագործակցություններ օտարերկրյա բուհերի հետ, մշակում համագործակցային ծրագրեր համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների հետ և հետևում դրանց իրականացմանը:
Բաժինն ապահովում է ՀՊՄՀ-ի անդամակցությունն ու համագործակցությունը բազմաթիվ ցանցերի եւ կազմակերպությունների, ինչպես նաև աշխարհի մի շարք բուհերի եւ գիտահետազոտական կենտրոնների հետ:
Միջազգային բաժնի գործունեությանը կարող եք ծանոթանալ նաև հետևելով հղմանը՝ www.interdep.aspu.am
Գրանցվեք Միջազգային համագործակցության բաժնի նորություններին՝ անցնելով այս հղումով՝ http://eepurl.com/cR1C6z: