ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դիմորդների ներգրավման բաժինը որպես համալսարանի ուսումնա-դաստիարակչական գործունեություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանում գործում է 2007թ. ապրիլից: Բաժնի նպատակն է դիմորդների նախապատրաստումը բուհերի ընդունելության քննություններին: Ուսումնական պարապմունքները կազմակերպվում են ընդունելության քննական առարկաներից համալսարանի բոլոր մասնագիտությունների գծով:

Կարող են ինչպես ՀՀ (վճարովի), այնպես էլ արտերկրի քաղաքացիները (վճարովի և պետ. պատվերի հիմունքներով): Օտարերկրյա քաղաքացիները ուսումնառության վերջում հանձնում են ավարտական քննություններ և, դրական արդյունքների դեպքում, ընդունվում են համալսարանի համապատասխան ֆակուլտետի առաջին կուրս:

ՀՀ քաղաքացիները դասընթացներն ավարտելուց հետո  բուհերի ընդունելության քննություններին մասնակցում են ընդհանուր հիմունքներով: Նախապատրաստական դասընթացներն ավարտած դիմորդները բուհի հեռակա ուսուցման համակարգ են ընդունվում մրցույթից դուրս, դասընթացի ավարտական քննությունների գնահատականներով՝ ըստ մասնագիտությունների ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված տեղերի մինչև 20 % չափով:

Սովորողները կարող են օգտվել համալսարանի գրադարանից, կաբինետներից, լաբորատորիաներից, ուսումնամեթոդական այլ ծառայություններից: Օտարերկրյա քաղաքացիները ընդունելության փաստաթղթերը ներկայացնում են ՀՀ ԿԳ նախարարության Սփյուռքի բաժին` համաձայն գործող կարգի:

ՀՀ քաղաքացիների դիմումները ընդունվում են համալսարանի Դիմորդների ներգրավման բաժին՝ նախապես տրված հայտարարությամբ:

Կանոնակարգ

Նորություններ