Նախապատրաստական դասընթացների գործունեության հիմնական նպատակը ՀՀ հանրակրթական հաստատությունների (դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ, նախնական մասնագիտական հաստատություններ) ավարտական դասարանների աշակերտների և սովորողների` բուհ ընդունվելուն նախապատրաստելն է, ինչպես նաև ուսումը նույն բուհում շարունակելու համար ամուր հիմքերի ստեղծումը:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը 2019-2020 ուսումնական տարվա դիմորդների համար կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ՝
Երկարաժամկետ (ութամսյա) նախապատրաստական դասընթացները կազմակերպվում են ընթացիկ ուսումնական տարվա հոկտեմբեր-մայիս ամիսների ընթացքում: Դասընթացներն անցկացվում են բուհի բոլոր մասնագիտությունների համար նախատեսված ընդունելության առարկայական ծրագրերով՝ առկա և հեռակա կրթական համակարգեր դիմողների համար:
Արագացված (եռամսյա) դասընթացներն անցկացվում են տվյալ ուսումնական տարվա ապրիլ-հունիս ամիսների ընթացքում՝ հետևյալ մասնագիտությունների գծով՝
- Լրագրություն
- Ռեժիսուրա
- Պարարվեստ
- Կերպարվեստ
- Հագուստի մոդելավորում
- Դեկորատիվ կիրառական արվեստ
- Երաժշտական կրթություն
- Գործիքային կատարողականություն
- Օպերատորություն
- Գեղարվեստական լուսանկարչություն
- Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում
Արագացված (եռամսյա) դասընթացների ուսման վարձը 80. 000 դրամ է: Դասընթացներն անցկացնում են համալսարանի առաջատար և փորձառու դասախոսները:
2018-2019 ուստարվա ունկնդիրների գործերն ընդունվում են սեպտեմբերի 1-30-ը` ժամը` 09.00-17.00-ը:
Դիմորդները ներկայացնում են՝
- անձը հաստատող փաստաթուղթ,
- 2 լուսանկար՝ 3x4 չափի,
- ուսման սահմանված վարձի վճարման վերաբերյալ անդորրագիր:
Նախապատրաստական դասընթացներին մասնակցելու համար դիմել՝ Տիգրան Մեծի 17, 216 սենյակ (վարչական մասնաշենք, 2-րդ հարկ)
Հեռախոս՝ 010 59-70-94:
Նախապատրաստական դասընթացներն ավարտած դիմորդները հեռակա ուսուցման համակարգ կարող են դիմել դասընթացի ավարտական քննությունների գնահատականներով՝ ըստ մասնագիտությունների՝ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված տեղերի մինչև 20 %-ի չափով: