Ներքին աուդիտի բաժինը Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում է.այն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով, Համալսարանի կանոնադրությամբ և բաժնի կանոնադրությամբ, ՀՀ Ներքին աուդիտորների վարքագծի կանոններով:
Աուդիտի համակարգը ներքին աուդիտի իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, պահանջների և ներքին աուդիտի մասնակիցների իրավունքների և պարտականությունների ամբողջությունն է:
Ներքին աուդիտի են ենթարկվում Համալսարանի ֆինանսական կառավարմանը, հսկողությանն առնչվող բոլոր գործառույթները. համակարգը գործում է Ռեկտորի անմիջական ենթակայությամբ, իսկ աուդիտն իրականացնում է Համալսարանի Ներքին աուդիտի Բաժինը:
Ներքին աուդիտը հանդիսանում է անկախ, օբյեկտիվ հավաստիացման և խորհրդատվական գործառույթ, որն ուղղված է Համալսարանի գործունեության արդյունքի մեծացմանը և բարելավմանը, աջակցում է Համալսարանին` վերջինիս նպատակների արդյունավետ իրականացման գործում:
Աուդիտն իրականացվում է Բաժնի ռազմավարական և տարեկան ծրագրերի հիման վրա` Ռեկտորին հավաստիացման կամ խորհրդատվական ծառայություններ մատուցելու միջոցով:
Ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերի կազմման համար Համալսարանի բոլոր ստորաբաժանումները:Աուդիտի բաժին են ներկայացնում իրենց կողմից կազմված ռիսկերի գնահատման տեղեկագիրը տարեկան կտրվածքով, որը ներկայացվում է ներքին աուդիտի կանոնակարգը հաստատելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հաջորդ տարիների համար մինչև նոյեմբերի 1-ը:
Բաժինն աուդիտի առաջադրանքի իրականացման ապահովման նպատակով Ռեկտորի թույլտվությամբ կարող է ներգրավել այլ ստորաբաժանումների մասնագետների: Իրականացված յուրաքնաչյուր աուդիտի համար ներքին աուդիտի բաժնի պետը պատրաստում է հաշվետվություն, որը բաղկացած է համառոտ նկարագրից, խնդիրներից, արդյունքներից, եզրահանգումներից և առաջարկություններից. նախագծի վերաբերյալ տալիս է կարծիք, որը հաշվետվության անբաժանելի մասն է:
Աուդիտի իրականացման խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ բաժնի պետը զեկուցում է Համալսարանի ռեկտորին: