ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նյութատեխնիկական մատակարարման և գնումների համակարգման բաժինը 2023 թվականին վերանվանվել է Ֆինանսատնտեսական, գնումների համակարգման և մատակարարման կենտրոն։

Մշտադիտարկում է Համալսարանի ստորաբաժանումներին անհրաժեշտ ապրանքանյութական արժեքները, ծառայությունները, կազմում է գնումների պլան և արդյունավետ ու սահմանված ժամկետներում իրականացնում գնումների գործընթացը:

Համագործակցելով Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ՝ ձեռք է բերվում ստորաբաժանումներին անհրաժեշտ տեխնիկական և տեխնոլոգիական սարք-սարքավորումները, մաշված տեխնիկան թարմացվում, նորոգվում, վերազինվում է:

Բացահայտվում և ստեղծվում են ուսումնական միջավայրի ապահովման, գիտահետազոտական ուսումնասիրությունների, նորագույն տեխնոլոգիաներով դասապրոցեսն անցկացնելու առավել նպաստավոր, շահեկան պայմաններ:

ՀՊՄՀ-ի կենտրոնական պահեստ գույքի մատակարարման ընթացքում կանխվում են անորակ, ժամկետանց և պայմանագրով նախատեսված տեխնիկական պահանջներին չհամապատասխանող ապրանքների ընդունումը. նման գույքը հետ է վերադարձվում կամ պահանջվում է խելամիտ ժամկետներում այն փոխարինել նորով:

Համալսարանի ստորաբաժանումների համար ձեռք բերված գույքի բաշխումը իրականացվում է համաձայն ստորաբաժանման պահանջներին. հաշվի է առնվում նաև տվյալ ստորաբաժանման աշխատանքային ծանրաբեռնվածությունը, ծավալները:

Պարբերաբար վերահսկվում է պահեստի ապրանքների շարժը, գույքի պիտանելիության ժամկետները, հայտնաբերվում և կարգի համաձայն՝ իրականցվում է դրանց դուրսգրման գործընթացը:

Ակտիվորեն մասնակցում է ՀՊՄՀ ստորաբաժանումներում իրականացվող գույքագրման շտրիխ կոդավորմանը:  

Կանոնադրություն

Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի 2019 թվականի գնումների պլան

Նորություններ