Կրթության իրականացման ձևեր
Բակալավրիատ
Մագիստրատուրա
|
Մանկավարաժական համալսարանի ամենաերիտասարդ ֆակուլտետն է, որտեղ կան նոր և հետաքրքիր մոտեցումներ: Ֆակուլտետը հիմնադրվել է 2000 թվականին և կոչվում էր «Ռուս բանասիրության և ռոմանագերմանական լեզուների ֆակուլտետ», որի երկու բաժիններում ուսանում էր ընդամենը 50 ուսանող:
- 2003-2004 ուսումնական տարում ֆակուլտետը վերանվանվել է «Ռոմանագերմանական լեզուների և ռուսաց բանասիրության» ֆակուլտետի:
- 2004-2005 ուսումնական տարվանից ի վեր անգլերենի հետ զուգահեռ ֆակուլտետը սկսում է պատրաստել գերմաներենի, իսկ երկու տարի անց` նաև ֆրանսերենի մասնագետներ:
- 2005-2006 ուսումնական տարում ֆակուլտետում մեկնարկում է ուսուցման հեռակա ձևը նույնպես:
- 2007 թվականից ի վեր ֆակուլտետը հանդես է գալիս «Օտար լեզուների ֆակուլտետ» անվանումով:
- 2007-2008 ուսումնական տարում արդեն ֆակուլտետը, ՀՀ բուհերում գործող պահանջներին համահունչ, անցել է կրթական կրեդիտային համակարգի, որի շրջանակում ներկայումս իրականացվում են համապատասխան բակալավրական և մագիստրոսական ծրագրեր՝ անգլերեն լեզու և գրականություն, գերմաներեն լեզու և գրականություն և ֆրանսերեն լեզու և գրականություն մասնագիտացումներով:
- 2007-2008 ուսումնական տարվանից որպես լրացուցիչ մասնագիտացում իրականացվում է «Թարգմանչական գործ» երկամյա դասընթաց, որի ավարտին ուսանողներին՝ մանկավարժի որակավորումը հավաստող դիպլոմին զուգահեռ տրվում է թարգմանչի հավաստագիր:
- 2011-2012 ուսումնական տարում օտար լեզուների ֆակուլտետը ստացել է նաև իսպաներեն լեզվի ուսուցիչներ պատրաստելու իրավունք:
2012-2013 ուսումնական տարում ֆակուլտետին վերամիավորվել է Ռուսաց լեզու և գրականություն մասնագիտացման բաժինը:
Մեր ուսանողները
Ներկայումս ֆակուլտետում ունի շուրջ 845 ուսանող: Տարբեր տարիներին ֆակուլտետն ավարտած 12 ուսանողներ իրենց ուսումը և իրենց մասնագիտական գործունեությունը ծավալել են ինչպես Հայաստանի Հանրապետության լավագույն կրթօջախներում և հաստատություններում, այնպես էլ՝ Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Չինաստանում, Հունաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Արգենտինայում և այլն: ՀՊՄՀ օտար լեզուների ֆակուլտետի շուրջ 20 շրջանավարտ արդեն իսկ արժանացել է բազմաթիվ միջազգային կրթաթոշակների, մասնակցել է բազմաթիվ միջազգային գրանտային ծրագրերին և ուսանողական միջոցառումներին և գիտաժողովներին: Լավագույն ուսանողներից շատերն իրենց մասնագիտական, գիտական և աշխատանքային ապագան արդենիսկ գտել են Մանկավարժականում:
Մեր դասախոսները
Ֆակուլտետը դասավանդման գործընթացում ներգրավել է հանրապետության օտար լեզվի դասավանդման մեթոդիկայի առաջատար մասնագետների, ինչպես նաև բանասիրության ոլորտում առավել առաջադեմ և երիտասարդ կադրերի: Ֆակուլտետում դասավանդող բոլոր դասախոսները պարտադիր վերապատրաստում են անցել արտերկրում, ունեն գիտական կոչումներ և օտար լեզվի իմացության մասնագիտական մակարդակը փաստող հավաստագրեր:
Մեր մոտեցումը
Ֆակուլտետն ապահովում է ուսումնառությունն առավելապես նորագույն տեխնոլոգիաների ներգրավմամբ: Մեր ուսանողներն արդենիսկ պետք է տիրապետեն համացանցին, սովորածը յուրացնելու և այն ներկայացնելու արդի միջոցներին և առցանց հարթակներին: Բոլոր դասընթացները, որոնք վերաբերում են մասնագիտությանը, ֆակուլտետում ներկայացվում են միմիայն օտար լեզուներով՝ խրախուսելով ուսանողների հաղորդակցման, ինքնարտահայտման և մասնագիտական աճի միտումները:
Օտար լեզուների ֆակուլտետը՝ ՀՊՄՀ շրջանակային առաքելությունների համատեքստում ապահովում է դպրոցի արդի կարիքներն ապահովող և առավել ժամանակակից մեթոդաբանությամբ զինված ուսուցիչների պատրաստումը: Այս առաքելության իրականացմանն օգնում են ֆակուլտետում գործում վեց ամբիոնները:
Անխտիր բոլոր ամբիոններն իրականացնում են օտար լեզուների մասնագիտական և հատուկ նպատակներով համահամալսարանական դասավանդում:
Ֆակուլտետի կազմում առանձնակի տեղ է զբաղեցնում Օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնը, որն իր ուսումնական գործառույթներից զատ իրականացնում է մանկավարժության և հատկապես օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ոլորտում կատարվող հետազոտությունների մասնագիտական համակարգում և խորհրդատվություն:
Իսկ ի՞նչ առավելություններ ունեն մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի շրջանավարտները.
- Ուսումնական տարբեր հաստատություններում մրցութային կարգով աշխատանքի անցնելը. առաջնահերթությունը միանշանակ տրվում է մանկավարժական կրթություն ստացած օտար լեզուների մասնագետներին:
- Կրթության բնագավառում օտար լեզուներին առնչվող վարչական պաշտոնի (դպրոցի տնօրեն, փոխտնօրեն, կրթության բաժինների կամ վարչությունների աշխատակիցներ և այլն) անցնելու համար մանկավարժի դիպլոմը պարտադիր պայման է:
- Սփյուռքի հայաշատ գաղթօջախներում գործում են հարյուրավոր հայկական դպրոցներ, որտեղ աշխատող արհեստավարժ ուսուցիչների մի զգալի մասը ՀՀ-ից են: Ցավոք, սփյուռքի ներկա սերնդի երեխաները հիմնականում չեն կարողանում հաղորդակցվել հայերենով: Այդ իսկ պատճառով օտար լեզուների ֆակուլտետն ավարտած մանկավարժների կարիքը գնալով ավելի շատ է զգացվում: Հետևաբար, տարբեր ազգերի և երկրների միջև օրավուր աճող ինտեգրման պայմաններում Մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի ուսանողները ոչ միայն հայրենիքում, այլև սփյուռքում աշխատելու ավելի մեծ հնարավորություն են ստանում:
- Բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողներն իրենց ցանկությամբ հնարավորություն ունեն ձեռք բերել լրացուցիչ` թարգմանչի մասնագիտացում: Լրացուցիչ կրթության շրջանակում «Թարգմանչաց գործ» մասնագիտության դասընթացը տևում է երկու տարի, որի բարեհաջող ավարտը երաշխավորում է հավելյալ հավաստագիր:
- Մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետն ունի նաև հեռակա ուսուցման բաժին, որը հնարավորություն է ընձեռում անհրաժեշտության դեպքում ուսումնառությունը համատեղել աշխատանքի հետ: 2013/2014 ուսումնական տարում մեկնարկեց նաև հեռավար ուսուցումը, որի շնորհիվ արտերկրում բնակվող ուսանողները հնարավորություն ստացան ուսումնական տարվա ընթացքում ՏՏ միջոցներով իրականացնել իրենց ուսումնառությունը՝ իրենցիսկ հարմար ժամանակացույցով:
Սիրելի Ուսանող
Երբ ընտրես մասնագիտությունդ, հիշի՛ր…
…որ քեզ սպասում է այն աշակերտը, որի համար դու կլինես լավագույն ուսուցիչը,
…որ քեզ պետք է հարգեն քո գիտելիքների համար,
…որ դու ես ձևավորելու հասարակական կարծիք և կրելու ես առավելագույն պատասխանատվություն,
…որ քեզնից է կախված բազմաթիվ ծրագրերի հաջողությունը,
…որ դու ես ներկայացնելու Հայաստանն արտերկրում:
Աշխատակազմ
Օտար լեզուների ֆակուլտետի դեկանատ
Արտասահմանյան գրականության ամբիոն
1930-ական թվականների կեսերին Բանասիրական ֆակուլտետի գրականությունների միացյալ ամբիոնից առանձնանում են հայ գրականության, արտասահմանյան գրականության և ռուս գրականության ամբիոնները: Տարիներ անց արտասահմանյան գրականության պատմության ամբիոնը միացվում է ռուս գրականության ամբիոնին, իսկ 1970 թվականին ամբիոնը վերստին անջատվում է:
2013 թվականին այն վերանվանվել է արտասահմանյան գրականության ամբիոն. ամեն տարի կազմակերպվում են պոեզիայի երեկոներ, ռուս գրողների ստեղծագործությունների, պիեսների բեմադրությունների և կինոֆիլմերի քննարկումներ, հոբելյանական նստաշրջաններ՝ գրողների ծննդյան տարելիցներին:
2008 թվականից հրատարակում է ամբիոնի տարեգիրք: Արտասահմանյան գրականության ամբիոնը համագործակցում է միջազգային կազմակերպությունների, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնային գործակալության հետ /Россотрудничество/:
Էլ. փոստ` artlit03@aspu.am
Հեռ.` 55 60 30 (ներքին՝ 129)

Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, բան. գիտ. թեկ., դոցենտ

Բան. գիտ. թեկ., պրոֆեսորի պ/կ

Բան. գիտ. թեկ., դոցենտ

Բան. գիտ. թեկ., դոցենտ

Բան. գիտ. թեկ., դոցենտ

Բան. գիտ. թեկ., դոցենտ
Ռուսաց լեզվի ամբիոն
Ռուսաց լեզվի ամբիոնը` նախկինում ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն, հիմնադրվել է 1922 թվականին, հիմնադիր-վարիչն է եղել Մ.Ա. Կարաքեշիշյանը: Ամբիոնը պարբերաբար ղեկավարել են հանրաճանաչ գիտնականներ` Ս.Ս. Գրիգորյանը, Ե.Հ. Գալստյանը, Բ.Մ. Եսաջանյանը:
Ամբիոնում աշխատում են գիտական և մանկավարժական պատկառելի ներուժ ունեցող գիտնականներ, ովքեր պարբերաբար մասնակցում են գիտական կոնֆերանսների, հանդես գալիս գիտական և մեթոդական արժեք ունեցող զեկուցումներով:
Բազմազան են ամբիոնում տարվող հետազոտությունների ուղղությունները` տեսական, մեթոդական, բառարանագրական, դասագրքաստեղծ և այլն: Ամբիոնում մշակվում են ռուսաց լեզվի պատմության, ժամանակակից ռուսաց լեզվի և ոճի, բառարանագրության, բարբառագիտության, միջմշակութային հաղորդակցության, հանրալեզվաբանության, գենդերային լեզվաբանության, թարգմանության տեսության, միջմշակութային հաղորդակցության, լեզուների համեմատական տիպաբանության և այլ բնույթի կարևորագույն հարցեր:
Ամբիոնի կայքի հասցեն է՝ http://kafrusagpu.ru.gg/:
Էլ. հասցե՝ ruslit04@aspu.am
Հեռ.՝ 55 60 30 (ներքին 147,148)

Ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկ. մանկ. գիտ. դոկ., պրոֆեսորի պ/կ
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
ՀՊՄՀ-ի Գիտական քարտուղար, ռեկտորի օգնական-քարտուղարության վարչության պետ, մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Բան. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ.թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. թեկ.,դոցենտ

Ասիստենտ

Մանկ.գիտ.թեկ., դոցենտ

Բան.գիտ.թեկ, դոցենտ

Մանկ.գիտ.թեկ., դոցենտ

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Ռուսաց լեզվի ամբիոն/ Դասախոս

Մասնագետ
Ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Ռոմանագերմանական լեզուների ամբիոնը` նախկինում Անգլերենի և նրա դասավանդման մեթոդիկայի, Մանկավարժական համալսարանի ամենաերիտասարդ ամբիոններից է:
Այն հիմնադրվել է 2000-2001 ուսումնական տարում` նպատակ ունենալով Ռուս բանասիրության և ռոմանագերմանական լեզուների ֆակուլտետում սպասարկել օտար լեզուների մասնագիտական ուսուցման բլոկը:
2001-2002 ուսումնական տարում ամբիոնի գործառույթները հստակեցվում են անգլերենի և նրա դասավանդման մեթոդիկայի տիրույթում և այն սկսում է իրականացնել համապատասխան ուսումնական ծրագիրը Օտար լեզուների ֆակուլտետի անգլերեն լեզվի բաժնում` գործնական անգլերենի քառամյա (բակալավրիատ) և տեսական շուրջ մեկ տասնյակ մասնագիտական առարկաների գծով:
Նոր կրթական չափանիշներին համապատասխանեցնելու և բարեփոխումների նպատակով օտար լեզուների ֆակուլտետի ներքին վերակազմավորման արդյունքում 2012 թվականի ապրիլից ամբիոնը վերանվանվել է գերմանական լեզուների ամբիոն` ներառելով անգլերենի և գերմաներենի դասավանդման լեզվաբանական բլոկի գործնական և տեսական առարկաները:
Օտար լեզուների ֆակուլտետի անգլիական բաժինը սպասարկում է մասնագիտական անգլերենի ողջ ծավալը, ինչպես նաև պարտադիր տեսական առարկաների ամբողջական դասընթացները: Նույն ծավալով ամբիոնը սպասարկում է նաև գերմաներեն լեզու մասնագիտությունը, ինչպես նաև գերմաներենը որպես օտար լեզու համահամալսարանական դասընթացները:
2008-2009 ուսումնական տարուց ի վեր ամբիոնն իրականացնում է նաև «Մանկավարժության մագիստրոս» աստիճանին համապատասխան ուսումնական ծրագիր` «Անգլերեն լեզու» մասնագիտությամբ` իրականացնելով նշված ծրագրով նախատեսված հիմնական (պարտադիր և կամընտրական) դասընթացները:
2007-2008 ուսումնական տարում սկիզբ դրվեց հավելյալ կամ ընտրական մասնագիտացմանը` «Թարգմանչաց գործ» մասնագիտությամբ, որը ներառում է գործնական թարգմանության դասընթացների ամբողջական շարք` նպատակ ունենալով զարգացնել տարաբնույթ` ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր թարգմանություններ իրականացնելու հմտությունները:
Լեզվաբանական և ընդհանուր անգլագիտական, բրիտանագիտական ուսումնասիրություններից բացի, ամբիոնն իրականացնում է նաև գիտամեթոդական հետազոտությունների համալիր աշխատանք` ներառելով օտար լեզուների դասավանդման ժամանակակից մեթոդաբանության, պահանջների և ռազմավարության բոլոր հիմնական դրույթները:
2017 թվականին ամբիոնը միավորվում է Ռոմանակն լեզուների ամբիոնին: Ներկայումս ամբիոնում աշխատում է 32 դասախոս և 1 մասնագետ ինչպես ընդհանուր, այնպես էլ որոշակի նեղ մասնագիտացումներով:
2000 թվականից մինչ օրս ամբիոնի ղեկավարումը ստանձնել են բազմաթիվ հմուտ և բանիմաց, գիտական և մեթոդական տեսանկյուններից արհեստավարժ մասնագետներ:
էլ. փոստ՝ teach-eng47@aspu.am
Հեռ.` 55 60 30(ներքին՝ 132)

Ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պ/կ, բան. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Բան. գիտ. թեկ., պրոֆեսոր
Մանկ. գիտ. թեկ., պրոֆեսոր

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Օտար լեզուների ֆակուլտետի դեկանի պ/կ, մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, բան. գիտ. թեկ., դոցենտ

Բան. գիտ. թեկ., պրոֆեսոր, պրոֆեսորի խ․

Բան. գիտ. թեկ., դոցենտ

Բան. գիտ. թեկ., դոցենտ

Բան. գիտ. թեկ., դոցենտ

Բան. գիտ. թեկ., ասիստենտ

Մանկ. գիտ. թեկ., դասախոս

Մանկ. գիտ. թեկ., դասախոս

Բան. գիտ. թեկ., դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս
Օտար լեզուների ուսուցման ամբիոն
Ամբիոնը նախկինում կոչվել է արտասահմանյան լեզուների ամբիոն, որի առաջին դասախոսներն են եղել ակադեմիկոսներ Հրաչյա Աճառյանը և Արարատ Ղարիբյանը (ֆրանսերեն), պրոֆեսորներ Լևոն Թախտաջյանն ու Հակոբ Հարությունյանը (գերմաներեն):
2012թվականին արտասահմանյան լեզուների ամբիոնը վերանվանվել է Անգլերեն լեզվի ուսուցման, իսկ 2017 թվականից՝ Օտար լեզուների ուսուցման: Ուսումնադաստիարակչական գիտամեթոդական-արտալսարանային գործառույթներն իրականացում են 20 դասախոսներ, 1 մասնագետ, որոնցից 3-ը ` գիտությունների թեկնածու, դոցենտ, 2-ը` գիտությունների թեկնածու, դասախոս:
Ամբիոնն իր գործունեության ընթացքում ղեկավարվել է միջնակարգ և բարձրագույն կրթության նախարարությունների կողմից բուհերում օտար լեզուների դասավանդման համար նախատեսված ծրագրային պահանջներով, որոնց համաձայն՝ ուսանողներն ուսումնառության ընթացքում պետք է ձեռք բերեն անհրաժեշտ գործնական գիտելիքներ օտար լեզուներից, կարողանան ընթերցել և հասկանալ օտար լեզուներով հրատարակվող մասնագիտական գրականությունը` այնտեղից անհրաժեշտ ինֆորմացիա ստանալու համար:
Ամբիոնին մշտապես հետաքրքրել է արտասահմանում ձեռք բերված արտասահմանյան լեզուների դասավանդման մեթոդիկայի վերջին նվաճումները, սերտ կապեր է պահպանվել նշանավոր լեզվաբանների հետ:
Մեծ աշխատանք է տարվել նաև տեխնիկական միջոցների ուղղությամբ.երեք լեզուներով ձայնագրվել են հիմնական դասընթացները, ստեղծվել են դիաֆիլմեր:
Ամբիոնում աշխատանքներ են տարվել նաև գիտամեթոդական և գիտահետազոտական աշխատանքների ուղղությամբ:
Ամբիոնի դասախոսների մեծ մասը ձեռնամուխ է եղել հրատապ և կարևոր պրոբլեմի լուծմանը` օտար լեզուներով մասնագիտական ձեռնարկների կազմմանը (մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և այլ առարկաներ):
Օտար լեզուների ուսուցման ամբիոնը շարունակաբար իր մասնակցությունն է բերել համալսարանում տեղի ունեցող բարեփոխումներին, գիտական և ուսումնական ծրագրերի մշակման ու կիրառման աշխատանքներին:
էլ. փոստ` teach-forlang46@aspu.am
Հեռ.` 55 60 30(ներքին՝ 140)

Անգլերեն լեզվի ուսուցման ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկ., պրոֆեսորի պ/կ

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Բան գիտ. թեկ., դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս
Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Դասախոս

Դասախոս

Դասախոս

Մասնագետ
Վերջին հրապարակումներ
