ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի» համաձայն:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում սովորել ցանկացող օտարերկրացիները ՀՀ Կրթության և գիտության նախարարություն պետք է ներկայացնեն փաստաղթերի ամբողջական փաթեթ (Հասցե` Վազգեն Սարգսյան 5, Երևան 0010, Հայաստան):
Մինչև ՀՀ Կրթության և գիտության նախարարություն դիմելը, խորհուրդ ենք տալիս դիմել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողով և միջազգային համագործակցության բաժին՝ պարզելու մասնագիտությունների ցանկը, վարձավճարները և ընդունելության ժամկետները:
Ներկայացվող փաստաթղթեր՝
- կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարով հաստատված, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
- բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին
- անձնագրի թարգմանությունը՝ նոտարով հաստատված
- սփյուռքահայերի համար` ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճենը
- 4x5 չափի 4 հատ լուսանկար
- ինքնակենսագրություն` հայերենով, անգլերենով կամ ռուսերենով
- լրացված դիմում-հարցաթերթիկ (դիմորդը կարող է այն լրացնել փաստաթղերը հանձնելիս կամ ներբեռնել ՀՀ ԿԳՆ կայքէջից)
- ՀՀ ԿԳ նախարարի անունով (դիմորդը լրացնում է այն փաստաթղերը հանձնելիս` ՀՀ ԿԳՆ-ում)
- հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում՝ հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:
Բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերից բացի, ՀՊՄՀ-ում գործում է օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված Նախապատրաստական դասընթացների բաժին (ք.Երևան, Տիգրան Մեծի 17ա, 216 սենյակ (վարչական մասնաշենք, 2-րդ հարկ), հեռ.՝ 010 597094), որտեղ կարող են ընդունվել այն օտարերկրացիները, որոնց կրթական մակարդակը համապատասխանում է ՀՀ միջնակարգ դպրոցի ծրագրին, այդ թվում նաև նրանք, ովքեր բավարար չափով չեն տիրապետում հայերեն լեզվին:
Ուսումնական տարվա վերջում օտարերկրյա այն ուսանողները, ովքեր հաջողությամբ հանձնում են քննությունները, ընդունվում են համապատասխան ֆակուլտետներ:
Ընդհանուր տեղեկատվություն
- Վիզա՝ վիզայի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով Հայաստանի Արտաքին գործերի նախարարության կայքէջ հետևյալ հղումով` http://www.mfa.am/en/visa:
- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան ընդունված օտարերկրյա դիմորդները ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու համար պետք է դիմեն Միջազգային համագործակցության բաժին` ներկայացնելով հետևյալ փաստաթղերը՝
1. Անձնագրի թարգմանություն` նոտարով հաստատված
2. 3 հատ 4x5 չափի լուսանկար
3. բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (ՀՀ բժշկական հաստատություններից)
4. դիմում-հարցաթերթիկ (լրացվում է միջազգային համագործակցության բաժնում)
5. Ծնողների անձնագրերի պատճենները
6. Անհրաժեշտության դեպում ծննդյան վկայականի պատճեն
- Կացարան՝ ՀՊՄՀ-ն դեռևս հանրակացարան չունի, սակայն համալսարանի Միջազգային համագործակցության բաժինը կօգնի հարմար գներով, գտնել համալսարանին կից կացարան. վարձակալության գումարը կկազմի 200-400 ԱՄՆ դոլար:
- Փոխադրամիջոց՝ Երևանում փոխադրամիջոցի ընտրության լայն հնարավորություն կա. կան շատ հարմարավետ ավտոբուսներ և երթուղային տաքսիներ` մի ուղղությունը 100 ՀՀ դրամ արժողությամբ ( մոտավորապես 0,22 ցենտ ): Կարող եք օգտվել տաքսիներից, որը բավականին մատչելի է (1կմ 100 ՀՀ դրամ/ 0,22 ցենտ):
- Սնունդ՝ օրական 10 ԱՄՆ դոլար: Կախված նրանից, թե որտեղ և ինչ եք ցանկանում ուտել` օրական սնունդի արժեքը կկազմի 10-20 ԱՄՆ դոլար: ՀՊՄՀ-ն ունի նաև ուսանողական ճաշարաններ, որտեղ կան հարմարավետ գներով սնունդ և ըմպելիք:
- Առողջության ապահովագրում՝ ուսանողները Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում սովորելու ընթացքում իրենք են պատասխանատու իրենց առողջության համար: