Կրթության իրականացման ձևեր
Բակալավրիատ
Մագիստրատուրա
|
Բուհի առաջատար ստորաբաժանումներից է, որը գործում է համալսարանի հիմնադրման օրվանից: Տարբեր ժամանակներում կառուցվածքային փոփոխությունների հետևանքով ֆակուլտետը և նրա բաժինները կրել են տարբեր անվանումներ` Պատմության, Պատմագրական, Պատմալեզվագրական, Պատմաաշխարհագրական, Պատմության, Իրավագիության և աշխարհագրության, Պատմության և իրավագիտության, իսկ 2020-ից` Պատմության և հասարակագիտության:
Ֆակուլտետի 3 ամբիոններում գիտամանկավարժական գործունեություն են իրականացնում 59 մասնագետներ, որոնցից 1-ը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս և 1-ը թղթակից անդամ, 10-ը` գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 45-ը` գիտությունների թեկնածու, դոցենտ, 2-ը` դասախոս, ասիստենտ: Ֆակուլտետի ուսումնաօժանդակ կազմում ընդգրկված է 6 աշխատակից:
Ֆակուլտետն իրականացնում է եռաստիճան կրթություն` առկա և հեռակա ուսուցմամբ: Բակալավրիատում գործում է երկու բաժին` «Պատմություն», «Իրավագիտություն (Մանկավարժություն)», ուր պատրաստվում են բակալավրի աստիճան ունեցող պատմաբան և իրավագետ մանկավարժներ: 2015-2016 ուս. տարվանից` «Հասարակագիտություն» բաժինը:
Առկա ուսուցմամբ մագիստրատուրան ունի հետևյալ մասնագիտացումները՝ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Քաղաքացիական և իրավական կրթություն», «Իրավական դաստիարակությունը քրեակատարողական հիմնարկներում և հատուկ դպրոցներում»:
Ֆակուլտետում գործում է նաև «Իրավագիտություն/մանկավարժություն/ մասնագիտացմամբ հեռակա ուսուցման մագիստրատուրա»՝ երկուսուկես տարի տևողությամբ:
Ասպիրանտական կրթությունն իրականացնում են համապատասխան մասնագիտական ամբիոնները:
Այժմ Ֆակուլտետում սովորում է 1031 ուսանող:
Միաժամանակ մասնագիտական ամբիոններում 3-րդ աստիճանի կրթություն է ստանում 8 ասպիրանտ և 1 հայցորդ: «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն և նրա դասավանդման մեթոդիկայի» ամբիոնները ԲՈՀ-ի կողմից գիտական թեմաներ հաստատելու, որակավորման քննություներ ընդունելու, ատենախոսություններ քննարկելու և առաջատար կազմակերպություններ հանդես գալու իրավունք ունեն:
Ֆակուլտետը հրատարակում է «Պատմություն և հասարակագիտություն» տարեգիրքը, որտեղ գիտական հրապարակումներով հանդես են գալիս ինչպես ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ՝ հանրապետության և արտասահամանի գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչները:
Աշխատանքներ են տարվում միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ, ֆակուլտետում դասախոսություններով հաճախ հանդես են գալիս արտասահմանյան ուսումնական և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:
Ֆակուլտետում ակտիվ է նաև ուսանողական կյանքը. կազմակերպվում են բազմատեսակ արտալսարանային, ռազմահայրենասիրական միջոցառումներ: Ֆակուլտետում գործում է ուսանողական խորհուրդը, ուսանողական գիտական ընկերությունը, ինչպես նաև «Հարյուր լեռնագագաթ» սիրողական լեռնագնացների ակումբը:
Ֆակուլտետը մրցունակ է. մեծ համարում ունի հանրապետության բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների շրջանում: Ֆակուլտետի առաջատար դասախոսներից շատերը հայաստանյան պատմաբանների մասնակցությամբ հիմնադրված «Հայաստանի պատմագետների միություն» հասարակական կազմակերպության անդամ են, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանում և Սփյուռքում պատմագիտական կրթության, հետազոտությունների մակարդակի բարձրացումն է:
Շրջանավարտներն աշխատում են հանրապետության դպրոցներում, բուհերում, մշակութային, գիտահետազոտական հաստատություններում, իրավապահ, պետական կառավարման մարմիններում և այլուր: Նրանց շարքում կան պետական բարձր պաշտոններ զբաղեցրած և զբաղեցնող բազմաթիվ շրջանավարտներ:
Աշխատակազմ
Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկանատ
Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. թեկ., դոցենտ

Գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ ուսումնական գծով, պատմ. գիտ. թեկ., դոցենտ

Մասնագետ
Հասարակագիտության ամբիոն
1991-1992 ուսումնական տարում համալսարանում ստեղծվել է իրավունքի ամբիոնը, որի վարիչն է եղել հայտնի իրավաբան, այնուհետև քաղաքական գործիչ Ֆրունզիկ Խառատյանը: 1993 թվականին ամբիոնը լուծարվել է, վերակազմավորվել՝ 2002-2003 ուսումնական տարում:
2007 թվականի ապրիլին իրավագիտության ամբիոնը վերանվանվել և կոչվել է իրավագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն. դասավանդվող որոշ առարկաներ, մասնավորապես՝ իրավունքի պատմությանը վերաբերող, տեղափոխվել են քաղաքագիտության ամբիոն, որով էլ պայմանավորված ամբիոնը վերանվանվել է իրավունքի պատմության և քաղաքագիտության:
2019 թ. Իրավագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի և Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնների լուծարման հետևանքով կազմավորվեց Հասարակագիտության ամբիոնը: Ներկայումս ամբիոնի 13 դասախոս դասավանդում է իրավունքի և քաղաքագիտության համակարգի 54 առարկա, որից 24-ը՝ բակալավրում, 30-ը` մագիստրատուրայում:
Ամբիոնում դասավանդում են 3 դոկտոր-պրոֆեսորներ, 5 իրավաբանական գիտությունների թեկնածուներ, 1 քաղաքական գիտությունների թեկնածու և 1 փիլիսոփայական գիտությունների թեկնածու, որոնք բոլորն ունեն դոցենտի գիտական կոչում, 1 մանկավարժական գիտությունների թեկնածու:
Ամբիոնի դասախոսների ղեկավարությամբ իրավագիտություն մասնագիտության ուսանողները մշտապես մասնակցում են համալսարանում և հանրապետության մյուս բուհերում կազմակերպվող գիտական մրցույթների՝ մշտապես արժանանալով պատվավոր մրցանակների:
Էլ. փոստ` jurisprudence18@aspu.am
Հեռ.` 59 70 13

Իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսորի պ/կ
Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, իրավաբ. գիտ. թեկ., դոցենտ

Քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Իրավաբ. գիտ. թեկ., դոցենտ

Իրավ. գիտ. թեկ., դոցենտ

Իրավ. գիտ. թեկ., դոցենտ
Իրավաբ. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. թեկ., դասախոս

Դասախոս

Դասախոս

Քաղ. գիտ. թեկնածու, դոցենտ

Մասնագետ

Փիլ. գիտ. թեկ., դոցենտ
Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը հիմնադրվել է 1936 թվականին՝ Ընդհանուր պատմության ամբիոն անվանումով:
Ամբիոնում գիտամանկավարժական գործունեություն է իրականացնում 13 մասնագետ, որոնցից 3-ը` գիտությունների դոկտոր, 10-ը` պատմական գիտությունների թեկնածու. գիտամանկավարժական գործունեություն ծավալող դասախոսներից 8-ը դոցենտ է: Ամբիոնում 3-րդ աստիճանի կրթություն են ստանում 7 ասպիրանտներ և մեկ հայցորդ: Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում գիտական աշխատանքներ են կատարվում հետևյալ գիտական ուղղություններով՝
- Օտար սկզբնաղբյուրները Հայկական լեռնաշխարհի հնագույն պատմության վերաբերյալ /մ.թ.ա. III-I հազարամյակ/
- Կիլիկյան Հայաստանը Արևելք-Արևմուտք փոխհարաբերությունների հոլովույթում
- Ռուս-հայկական փոխհարաբերությունների հիմնախնդիրները նոր և նորագույն շրջանում
- Թուրքիայի պատմության հիմնախնդիրները
- Պատմության դասավանդման մեթոդիկայի հիմնահարցերը
Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը համագործակցում է ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ: Ամբիոնի բոլոր մասնագետները ծավալում են ակտիվ գիտամանկավարժական գործունեություն, մասնակցում են միջբուհական, ներհամալսարանական, միջազգային և հանրապետական գիտաժողովների, պարբերաբար հեղինակում և տպագրում են արժեքավոր աշխատություններ և գիտական հոդվածներ:
Էլ. փոստ՝ worldhist17@aspu.am
Հեռ.` 59 70 16
Ամբիոնի վարիչի պ/կ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Պատմ. գիտ. թեկ., դոցենտ

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ ուսումնական գծով, պատմ. գիտ. թեկ., դոցենտ

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Պատմ. գիտ. թեկ., դոցենտ

Պատմ. գիտ.դոկտոր, դոցենտ
Պատմ. գիտ. թեկ., դոցենտ

Պատմ. գիտ. թեկ., դոցենտ
Հայոց պատմության ամբիոն
Ամբիոնը հիմնադրվել է 1936-ին. առաջին վարիչը եղել է պրոֆեսոր Հակոբ Զորյանը:
Ներկայումս ամբիոնի 21 դասախոս դասավանդում է 31 առարկա, որից 17-ը բակալավրում, 14-ը`մագիստրատուրայում:Հայոց պատմություն առարկան դասավանդվում է համալսարանի բոլոր ֆակուլտետներում:
Հայոց պատմության ամբիոնը համագործակցում է ՀՀ ԳԱԱ պատմության, հնագիտության և ազգագրության, արևելագիտության ինստիտուտների, ԵՊՀ պատմության ֆակուլտետի հետ:
Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են հանրապետական և միջազգային տարբեր գիտաժողովներին:
Էլ. փոստ՝ armhist16@aspu.am
Հեռ.` 59 70 12

Հայոց պատմության ամբիոնի վարիչի պ/կ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

ՀՊՄՀ-ի ռեկտոր, Գիտական խորհրդի նախագահ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

ՀՀ ԳԱԱ Ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. թեկ., դոցենտ

Գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Պատմ. գիտ. թեկ., պրոֆեսորի պ/կ

Պատմ. գիտ. թեկ., պրոֆեսորի պ/կ

Պատմ. գիտ. թեկ., դոցենտ
Պատմ. գիտ. թեկ., դոցենտ
Ամբիոնի վարիչի պ/կ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Պատմ. գիտ. թեկ., դոցենտ

Պատմ. գիտ. թեկ., դոցենտ
Մանկ.գիտ.թեկ., դասախոս

Պատմ. գիտ. թեկ., դոցենտ

Պատմ. գիտ. թեկ., դոցենտ

Մասնագետ