Կրթության իրականացման ձևեր
Բակալավրիատ
Մագիստրատուրա
|
Բուհի առաջատար ստորաբաժանումներից է, որը գործում է համալսարանի հիմնադրման օրվանից: Տարբեր ժամանակներում կառուցվածքային փոփոխությունների հետևանքով ֆակուլտետը և նրա բաժինները կրել են տարբեր անվանումներ` Պատմության, Պատմագրական, Պատմալեզվագրական, Պատմաաշխարհագրական, Պատմության, Իրավագիության և աշխարհագրության, իսկ 2007 թվականից` Պատմության և իրավագիտության:
Ֆակուլտետի 4 ամբիոններում գիտամանկավարժական գործունեություն են իրականացնում 59 մասնագետներ, որոնցից 1-ը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս և 1-ը թղթակից անդամ, 10-ը` գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 45-ը` գիտությունների թեկնածու, դոցենտ, 2-ը` դասախոս, ասիստենտ: Ֆակուլտետի ուսումնաօժանդակ կազմում ընդգրկված է 6 աշխատակից:
Ֆակուլտետն իրականացնում է եռաստիճան կրթություն` առկա և հեռակա ուսուցմամբ: Բակալավրիատում գործում է երկու բաժին` «Պատմություն», «Իրավագիտություն (Մանկավարժություն)», ուր պատրաստվում են բակալավրի աստիճան ունեցող պատմաբան և իրավագետ մանկավարժներ: 2015-2016 ուս. տարում նախատեսվում է բացել նոր՝ «Հասարակագիտություն» բաժինը:
Առկա ուսուցմամբ մագիստրատուրան ունի հետևյալ մասնագիտացումները՝ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Քաղաքացիական և իրավական կրթություն», «Իրավական դաստիարակությունը քրեակատարողական հիմնարկներում և հատուկ դպրոցներում»:
Ֆակուլտետում գործում է նաև «Իրավագիտություն/մանկավարժություն/ մասնագիտացմամբ հեռակա ուսուցման մագիստրատուրա»՝ երկուսուկես տարի տևողությամբ:
Ասպիրանտական կրթությունն իրականացնում են համապատասխան մասնագիտական ամբիոնները:
Այժմ Ֆակուլտետում սովորում է 1031 ուսանող:
Միաժամանակ մասնագիտական ամբիոններում 3-րդ աստիճանի կրթություն է ստանում 8 ասպիրանտ և 1 հայցորդ: «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն և նրա դասավանդման մեթոդիկայի» ամբիոնները ԲՈՀ-ի կողմից գիտական թեմաներ հաստատելու, որակավորման քննություներ ընդունելու, ատենախոսություններ քննարկելու և առաջատար կազմակերպություններ հանդես գալու իրավունք ունեն:
Ֆակուլտետը հրատարակում է «Պատմություն և հասարակագիտություն» տարեգիրքը, որտեղ գիտական հրապարակումներով հանդես են գալիս ինչպես ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ՝ հանրապետության և արտասահամանի գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչները:
Աշխատանքներ են տարվում միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ, ֆակուլտետում դասախոսություններով հաճախ հանդես են գալիս արտասահմանյան ուսումնական և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:
Ֆակուլտետում ակտիվ է նաև ուսանողական կյանքը. կազմակերպվում են բազմատեսակ արտալսարանային, ռազմահայրենասիրական միջոցառումներ: Ֆակուլտետում գործում է ուսանողական խորհուրդը, ուսանողական գիտական ընկերությունը, ինչպես նաև «Հարյուր լեռնագագաթ» սիրողական լեռնագնացների ակումբը:
Ֆակուլտետը մրցունակ է. մեծ համարում ունի հանրապետության բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների շրջանում: Ֆակուլտետի առաջատար դասախոսներից շատերը հայաստանյան պատմաբանների մասնակցությամբ հիմնադրված «Հայաստանի պատմագետների միություն» հասարակական կազմակերպության անդամ են, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանում և Սփյուռքում պատմագիտական կրթության, հետազոտությունների մակարդակի բարձրացումն է:
Շրջանավարտներն աշխատում են հանրապետության դպրոցներում, բուհերում, մշակութային, գիտահետազոտական հաստատություններում, իրավապահ, պետական կառավարման մարմիններում և այլուր: Նրանց շարքում կան պետական բարձր պաշտոններ զբաղեցրած և զբաղեցնող բազմաթիվ շրջանավարտներ:
Աշխատակազմ
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանատ
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. թեկ., դոցենտ

Գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, պատմ. գիտ. դոկտոր, դոցենտ

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ ուսումնական գծով, պատմ. գիտ. թեկ., դասախոս

Մասնագետ

Մասնագետ
Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոն
Ամբիոնի տեսական հետազոտությունների հիմնական ուղղվածությունն է քաղաքական զարգացման և արդիականացման (մոդեռնիզացիա) տեսությունը` զուգորդված ՀՀ փոխակերպումների (տրանսֆորմացիա) պրակտիկայի հետ:
Հարցադրման շրջանակներում ամբիոնի նախաձեռնությամբ և ուժերով մինչ օրս կազմակերպվել է չորս հանրապետական քաղաքագիտական գիտաժողով, որի նյութերը` «Հասարակություն, պատմություն, քաղաքակրթություն», «Պահպանողական հոսանքը և ՀՀ քաղաքական գործընթացները. փոխակերպվող հասարակության քաղաքագիտական գործընթացները», «Քաղաքական արդիականացումը և ՀՀ քաղաքական գործընթացները», «Հանթինգթոնը և արդի քաղաքագիտական խոսույթը» հրատարակվել են առանձին ժողովածուներով:
Ամբիոնը ներկայացված է ՀՀ ՊՆ՝ Դրաստամատ Կանայանի անվան ԱՌՀ ինստիտում գործող ՀՀ ԲՈՀ-ի 056 «Քաղաքական գործընթացներ և միջազգային հարաբերություններ» և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի 006 «Համաշխարհային պատմություն» մասնագիտական խորհուրդներում:
Ամբիոնն ակտիվորեն համագործակցում է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի քաղաքագիտության բաժնի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ԵՊՀ-ի քաղաքագիտական ամբիոնների, Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի համապատասխան ստորաբաժանումների հետ:
Էլ. փոստ՝ politright19@aspu.am
Հեռ.` 59 70 14
Իրավագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
1991-1992 ուսումնական տարում համալսարանում ստեղծվել է իրավունքի ամբիոնը, որի վարիչն է եղել հայտնի իրավաբան, այնուհետև քաղաքական գործիչ Ֆրունզիկ Խառատյանը: 1993 թվականին ամբիոնը լուծարվել է, վերակազմավորվել՝ 2002-2003 ուսումնական տարում:
2007 թվականի ապրիլին իրավագիտության ամբիոնը վերանվանվել և կոչվել է իրավագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն. դասավանդվող որոշ առարկաներ, մասնավորապես՝ իրավունքի պատմությանը վերաբերող, տեղափոխվել են քաղաքագիտության ամբիոն, որով էլ պայմանավորված ամբիոնը վերանվանվել է իրավունքի պատմության և քաղաքագիտության:
Ներկայումս ամբիոնի 20 դասախոս դասավանդում է իրավունքի համակարգի 48 առարկան, որից 25-ը՝ բակալավրում, 23-ը` մագիստրատուրայում:
Ամբիոնում դասավանդում է 2 դոկտոր-պրոֆեսորներ, 13 իրավաբանական գիտությունների թեկնածուներ, որոնցից մեծ մասն ունի դոցենտի գիտական կոչում, 1 մանկավարժական գիտությունների թեկնածու:
Ամբիոնի դասախոսների ղեկավարությամբ իրավագիտություն մասնագիտության ուսանողները մշտապես մասնակցում են համալսարանում և հանրապետության մյուս բուհերում կազմակերպվող գիտական մրցույթների՝ մշտապես արժանանալով պատվավոր մրցանակների:
Էլ. փոստ` jurisprudence18@aspu.am
Հեռ.` 59 70 13

Իրավագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, իրավագ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսորի պ/կ
Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, իրավաբ. գիտ. թեկ., դոցենտ
Իրավաբ. գիտ. թեկ., ամբիոնի վարիչի տեղակալ

Իրավաբ. գիտ. թեկ., դոցենտ

Իրավ. գիտ. թեկ., դոցենտ
Դոցենտ

Իրավ. գիտ. թեկ., դոցենտ
Իրավաբ. գիտ. թեկ., դասախոս

Իրավաբ. գիտ. թեկ., դասախոս

Իրավ. գիտ. թեկ., դասախոս

Մանկ. գիտ. թեկ., դասախոս

Դասախոս

Դասախոս
Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը հիմնադրվել է 1936 թվականին՝ Ընդհանուր պատմության ամբիոն անվանումով:
Ամբիոնում գիտամանկավարժական գործունեություն է իրականացնում 13 մասնագետ, որոնցից 3-ը` գիտությունների դոկտոր, 10-ը` պատմական գիտությունների թեկնածու. գիտամանկավարժական գործունեություն ծավալող դասախոսներից 8-ը դոցենտ է: Ամբիոնում 3-րդ աստիճանի կրթություն են ստանում 7 ասպիրանտներ և մեկ հայցորդ: Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում գիտական աշխատանքներ են կատարվում հետևյալ գիտական ուղղություններով՝
- Օտար սկզբնաղբյուրները Հայկական լեռնաշխարհի հնագույն պատմության վերաբերյալ /մ.թ.ա. III-I հազարամյակ/
- Կիլիկյան Հայաստանը Արևելք-Արևմուտք փոխհարաբերությունների հոլովույթում
- Ռուս-հայկական փոխհարաբերությունների հիմնախնդիրները նոր և նորագույն շրջանում
- Թուրքիայի պատմության հիմնախնդիրները
- Պատմության դասավանդման մեթոդիկայի հիմնահարցերը
Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը համագործակցում է ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ: Ամբիոնի բոլոր մասնագետները ծավալում են ակտիվ գիտամանկավարժական գործունեություն, մասնակցում են միջբուհական, ներհամալսարանական, միջազգային և հանրապետական գիտաժողովների, պարբերաբար հեղինակում և տպագրում են արժեքավոր աշխատություններ և գիտական հոդվածներ:
Էլ. փոստ՝ worldhist17@aspu.am
Հեռ.` 59 70 16

Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս

Պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Պատմ. գիտ. թեկ., դոցենտ

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ ուսումնական գծով, պատմ. գիտ. թեկ., դասախոս

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Պատմ. գիտ. թեկ., պրոֆեսոր

Պատմ. գիտ. թեկ., դոցենտ

Պատմ. գիտ.դոկտոր, դոցենտ
Պատմ. գիտ. թեկ., դոցենտ

Պատմ. գիտ. թեկ., դոցենտ

Մասնագետ
Հայոց պատմության ամբիոն
Ամբիոնը հիմնադրվել է 1936-ին. առաջին վարիչը եղել է պրոֆեսոր Հակոբ Զորյանը:
Ներկայումս ամբիոնի 21 դասախոս դասավանդում է 31 առարկա, որից 17-ը բակալավրում, 14-ը`մագիստրատուրայում:Հայոց պատմություն առարկան դասավանդվում է համալսարանի բոլոր ֆակուլտետներում:
Հայոց պատմության ամբիոնը համագործակցում է ՀՀ ԳԱԱ պատմության, հնագիտության և ազգագրության, արևելագիտության ինստիտուտների, ԵՊՀ պատմության ֆակուլտետի հետ:
Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են հանրապետական և միջազգային տարբեր գիտաժողովներին:
Էլ. փոստ՝ armhist16@aspu.am
Հեռ.` 59 70 12

Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

ՀՊՄՀ-ի ռեկտոր, Գիտական խորհրդի նախագահ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. թեկ., դոցենտ

Գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, պատմ. գիտ. դոկտոր, դոցենտ
Պատմ. գիտ. թեկ., դոցենտ

Պատմ. գիտ. թեկ., դոցենտ

Պատմ. գիտ. թեկ., դոցենտ

Պատմ. գիտ. դոկտոր, դոցենտ
Պատմ. գիտ. թեկ., դոցենտ
Պատմ. գիտ. թեկ., դոցենտ

Պատմ. գիտ. թեկ., դոցենտ

Պատմ. գիտ. թեկ., ասիստենտ
Մանկ.գիտ.թեկ., դասախոս

Պատմ. գիտ. թեկ., դասախոս

Պատմ. գիտ. թեկ., դասախոս

Մասնագետ