Նախորդ դարի 40-ական թվականներից Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում Փիլիսոփայություն առարկայի դասավանդումն իրականացնում էր Մարքսիզմ-լենինիզմի հիմունքների ամբիոնը՝ սկզբում Պատմության, ապա նաև` Բանասիրական ֆակուլտետներում:
1948թ. այն իրականացնում է նորաստեղծ Հոգեբանության-տրամաբանության ֆակուլտետը (գոյատևում է մինչև 1956 թ.), իսկ 1956 թվականից՝ Քաղաքատնտեսության ամբիոնը: 1961 թ. Տաճատ Ալեքսանյանի գլխավորությամբ Փիլիսոփայության ամբիոնը վերաբացվում է:
Տարբեր տարիներին ամբիոնը ղեկավարել են պրոֆեսորներ Աշոտ Թելունցը, Աղասի Խաչատրյանը, Ալբերտ Սահակյանը, Վահագն Աբրահամյանը:
2006թ. Համալսարանում Սոցիոլոգիա և մանկավարժություն մասնագիտության բացման արդյունքում Փիլիսոփայության ամբիոնը վերանվանվում է Փիլիսոփայության և սոցիոլոգիայի ամբիոն, իսկ 2009 թ. Փիլիսոփայության և սոցիոլոգիայի ամբիոնը տարալուծվում է երկու` Փիլիսոփայության և Սոցիոլոգիայի և Սոցիալական աշխատանքի ամբիոնների:
2011 թ. ՀՊՄՀ-ում ստեղծվում է Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտը (նախագահ` ակադեմիկոս Գեորգ Բրուտյան), որը նպատակ ուներ կազմակերպել և զարգացնել նշված ոլորտների հետազոտությունները, Ինստիտուտի աշխատանքներում ներգրավել դասախոսների և ուսանողների, հրատարակել Ինստիտուտի աշխատակիցների գիտական աշխատանքները «Իմաստություն» պաշտոնական հանդեսի եռալեզու պարբերականում և կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքները ներդնել մանկավարժական պրակտիկայում:
Ինստիտուտն ուներ իսկական, արտասահմանյան և պատվավոր անդամներ, համագործակցում էր միջազգային գիտահետազոտական կառույցների հետ, կարևորվում էր մետափիլիսոփայության էության և զարգացման հեռանկարների, լեզվի փիլիսոփայության, 21-րդ դարի փիլիսոփայության հիմնահարցերի զարգացումների կանխատեսման, փոխակերպական տրամաբանության կանոնների, փոխակերպվող հասարակության հիմնախնդիրների, փաստարկման ընթացքում համոզման և այլ հարցերի հետագա մշակումը, համակարգումն ու գործնական կիրառման հանձնարարականների առաջադրումը:
Առաջադրված խնդիրներն իրագործելու նպատակով ՀՊՄՀ-ի, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի (հիմնադիր նախագահ՝ ակադեմիկոս Գեորգ Բրուտյան, համանախագահներ՝ ակադեմիկոսներ, Եվանգելոս Մոութսոուպոուլոս (Հունաստան) և Հանս Կոհլեր (Ավստրիա)) և Հայոց փիլիսոփայական ակադեմիայի (հիմնադիր նախագահ՝ ակադեմիկոս Գեորգ Բրուտյան) համագործակցության արդյունքում 2011թ. ձևավորվում է Տրամաբանության, տեսական և գործնական փիլիսոփայության, մշակութաբանության ամբիոնը, որի անդամներն ընդգրկված էին Ինստիտուտի կազմում:
Նույն թվականին ամբիոնի պրոֆեսոր ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի նախագահությամբ ստեղծվում է ՀՀ ԲՈՀ-ի 064 փիլիսոփայության և հոգեբանության մասնագիտական խորհուրդը, որի կազմում ընդգրկվում են ամբիոնի պրոֆեսորները:
2012 թ. Կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի կազմում գործառնող երկու՝ Փիլիսոփայության (ամբիոնի վարիչ՝ Վահագն Աբրահամյան) և Տրամաբանության, տեսական և գործնական փիլիսոփայության, մշակութաբանության (ամբիոնի վարիչ Հասմիկ Հովհաննիսյան), ամբիոնների միավորման արդյունքում հիմնվում է Փիլիսոփայության և տրամաբանության համահամալսարանական ամբիոնը, որի կազմում ընդգրկված էին փիլիսոփայական գիտությունների վեց դոկտորներ և ութ թեկնածուներ:
2015 թ. Ինստիտուտի նախագահ և ամբիոնի պրոֆեսոր ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի մահից հետո ՀՊՄՀ-ի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտը լուծարվում է: Իմաստություն հանդեսի (կայք էջ՝ http://wisdomperiodical.com) հրապարակումը և Փոխակերպական հասարակության հիմնախնդիրները. մեթոդաբանական և մեթոդական տեսանկյուններ ՀՀ գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող բազային ծրագրի իրականացումը ստանձնում է Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնը:
2016 թ. նոյեմբերի 3-ից Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական խորհուրդի որոշմամբ ամբիոնը վերանվանվել է Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության:
Ամբիոնը համագործակցում է մի շարք արտասահմանյան համալսարանների և միջազգային գիտահետազոտական կենտրոնների հետ (մասնավորապես՝ Սոցիալ-հումանիտար կրթության ինստիտուտ (Բելոռուս), Բելոռուսի պետական համալսարան, Սանկտ-Պետերբուրգի պետական ճարտարագիտական-տնտեսագիտական համալսարան, Սանկտ-Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարան, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան, ՌԴ ԳԱԱ փիլիսոփայության ինստիտուտ, Տուրկուի համալսարան (Ֆինլյանդիա), Չեխիայի ԳԱԱ փիլիսոփայության ինստիտուտ, Ամստերդամի համալսարան, Հաղորդակցության և համակարգչային սիստեմների ինստիտուտ (Աթենք), Բուխարեստի ազգային ակադեմիա (Ռումինիա), Ուկրաինայի ԳԱԱ փիլիսոփայության ինստիտուտ, Կոնեկտիկուտի (ԱՄՆ) համալսարան, Հռետորության բուլղարական ընկերակցություն), Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարան (Հունգարիա), Հարավարևմտյան համալսարան (Չինաստան) և այլն:
ՀՊՄՀ-ի բակալավրիատում Ամբիոնն իրականացնում է 14, մագիստրատուրայում՝ 17, ասպիրանտուրայում՝ 3 առարկա:
Ամբիոնի ուսումնամեթոդական, գիտական և կրթության կազմակերպչական գործունեությունն արտացոլված է Ամբիոնի բլոգում (http://chairoflogicphiloscult.wordpress.com/):
2013-2015 թթ. ՀՊՄՀ մագիստրատուրայում և բակալավրիատի որոշ ֆակուլտետների հեռակա բաժիններում Ամբիոնն իրականացնում է հեռավար ուսուցում Moodle ծրագրի (lsaran.com), իսկ 2016 թ.` Google Classroom-ի հարթակներում:
Աշխատակազմ
Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի աշխատակազմ

Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ, փիլ. գիտ. դոկտոր, դոցենտ

Փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Փիլ. գիտ. թեկ., դոցենտ

Փիլ. գիտ. թեկ., դոցենտ
Փիլ. գիտ. թեկ., դոցենտ
Փիլ. գիտ. թեկ., ասիստենտ

Փիլ. գիտ. թեկ., դոցենտ

Դասախոս

Դասախոս

Ավագ մասնագետ