ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պրակտիկայի վարչությունը հիմնադրվել է 2013 թվականին, իսկ 2015 թվականի նոյեմբերին վերանվանվել՝ Պրակտիկայի կենտրոն: Ներկայումս համալսարանում ներդրվել է շարունակական մանկավարժական Պրակտիկայի թղթապանակի ընթացակարգ՝ Օուլուի համալսարանի օրինակով: Պրակտիկայի շարունակականությունը հնարավորություն է տալիս  ուսանողներին դիտարկել  աշխակերտի զարգացման դինամիկան և պահպանել գործընթացի հաջորդականության սկզբունքը։ ՀՊՄՀ-ի բակալավրի կրթական ծրագրերով պրակտիկան իրանացավում է  ուսումնական և մանկավարժական տեսակներով:

Պրակտիկայի յուրաքանչյուր շրջափուլի կամ փուլի ակնկալվող կրթական վերջնարդյունքներն ընդհանրական կերպով ձևակերպվում են Պրակտիկայի կենտրոնի կողմից, սակայն կարող են փոխվել` կախված մասնագիտության առանձնահատկություններից:

Մանկավարժական պրակտիկայի ընթացքում ուսանողներն իրականացնում են մանկավարժական գործունեություն,  ունենում  խորհրդատու մասնագետներ՝ մանկավարժ, հոգեբան և մեթոդիստ, սովորում են հաղթահարել կոնֆլիկտային իրավիճակները, վերհանել ուսումնական դժվարությունները, հանդես գալ որպես աշակերտների մասնագիտության ընտրության խորհրդատու, ինչպես նաև աշխատել ուսուցչի օգնական, դասղեկ, կազմակերպել արտադասարանական և արտադպրոցական դաստիարակչական աշխատանքներ, իրականացնել  դասավանդում և գնահատում։  

Մագիստրատուրայի մանկավարժահետազոտական պրակտիկան կազմակերպվում է երկու շրջափուլերով՝ ուսումնաճանաչողական և կիրառական մանկավարժական:

Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթանում և մասնակցում  են ուսումնական հաստատության մասնագիտական ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի, առարկայական կաբինետի, լաբորատորիայի, արհեստանոցի աշխատանքներին ուսումնական գործընթացի կազմակերպման գործնական եղանակներին, համապատասխան ամբիոնի կամ առարկայի դասավանդման և ուսումնառության գործընթացին, փաստաթղթերի բովանդակությանն և կառուցվածքին, տվյալ առարկայի դասերին, կատարում դասալսումներ, վարում դասալսումների օրագրեր,  մասնակցում պարապմունքների վերլուծությանը, սեմինարներին, գիտական կոնֆերանսներին, կատարում գրառումներ, կազմում պրակտիկայի թղթապանակ, ինչպես նաև դասավանդում են բակալավրի կրթական ծրագրի տարբեր կուրսերում:

 

Նորություններ