ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պրակտիկայի վարչությունը հիմնադրվել է 2013 թվականին, իսկ 2015 թվականի նոյեմբերին վերանվանվել՝ Պրակտիկայի կենտրոն:

Կենտրոնի նպատակներն են`
 

  • կառավարել և գնահատել ՀՊՄՀ-ում պրակտիկայի կազմակերպումն ու դրա շարունակական բարելավման գործընթացները,
  • մշակել և պրակտիկայի կազմակերպման գործընթացում ներդնել ուսանողների մեթոդական և այլաբնույթ աջակցության տեխնոլոգիաներ և մոդելներ:
  • նախապատրաստել, կազմակերպել և հսկել համալսարանի պրակտիկայի գործընթացը:
  •  խթանել ինտերակտիվ - նորարարական և զարգացնող կրթական միջավայրի բաղադրիչների ներդրումը ՀՊՄՀ պրակտիկայի գործընթացում,
  • նպաստել պրակտիկայի արդյունքների և ուսանողների ձեռքբերումների գնահատման արդիականացմանը՝ հետադարձ կապի կառուցակարգերի ներդրման և՝ հաջողված փորձի իմաստավորման, տարածման և ինստիտուցիոնալացման ճանապարհով:

Կենտրոնի խնդիրներն են՝

  • աջակցել ՀՊՄՀ-ի և պրակտիկայի բազա հանդիսացող հիմնարկների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման գործընթացին,
  • զարգացնել և մասնագիտական ուսուցման, պրակտիկայի և գործունեության կապը, ապահովել պրակտիկայի կազմակերպման գործընթացում կողմնորոշիչ-տեղեկատվական և մեթոդական աջակցություն,
  •  համալսարանի և պրակտիկայի բազա հանդիսացող հիմնարկների միջև պրակտիկայի կազմակերպման վերաբերյալ պայմանագրերի կնքումն ու դրանց կատարման ընթացքի հսկողությունը
  •  խթանել ինտերակտիվ - նորարարական և զարգացնող կրթական միջավայրի բաղադրիչների ներդրումը ՀՊՄՀ պրակտիկայի գործընթացում,
  • նպաստել պրակտիկայի արդյունքների և ուսանողների ձեռքբերումների գնահատման արդիականացմանը՝ հետադարձ կապի կառուցակարգերի ներդրման և՝ հաջողված փորձի իմաստավորման,
  • տարածման և ինստիտուցիոնալացման ճանապարհով:
  •  ապահովել ուսումնական կողմնորոշիչ, տեղեկատվական և հաղորդակցական ռեսուրսների հասանելիությունն ու արդյունավետությունը մասնագիտական պրակտիկայի ընթացքում,
  • նախագծել, մշակել և պրակտիկայի գործընթացում ներդնել պրակտիկայի կազմակերպման ուղեցույցեր, առարկայական ծրագրեր, ուսումնամեթոդական փաթեթներ, մեթոդական ձեռնարկներ և այլն
  • համալսարանի պրակտիկայի պատասխանատուների համար իրականացնել խորհրդատվություն և կարողությունների զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր,
  •  համակարգել շարունակական պրակտիկայի արդյունքների ընթացիկ և ամփոփիչ գնահատման գործընթացը:

Կանոնադրություն

Հրաման

Նորություններ