ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

2018 թ. հունիսի 20-ին տեղի կունենա վեբինարների շարքի երկրորդ «Ռուսերենի՝ որպես օտար լեզվի նկարագրությանն ու դասավանդմանը վերաբերող հարցերին նվիրված հոդվածների հրատարակումը “Ռուսաց լեզուն արտասահամանում”» և «Ասպիրանտական բանբեր. մաս 2» խորագրերով միջոցառումը՝ նվիրված մասնագիտական բանասիրական պարբերականներում զետեղվող հոդվածների վերլուծությանը:

Բանախոսներն են մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, համաշխարհային գրականության ամբիոնի վարիչ, «Ռուսաց լեզուն արտասահմանում» ամսագրի խմբագիր Անաստասիա Սոլոմոնովան և բանասիրական գիտությունների թեկնածու, ռուս և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ, «Ռուսաց լեզուն արտասահմանում» ամսագրի խմբագիր Ալեքսանդրա Մատրուսովան:

Վեբինարի ընթացքում կքննարկվեն «Ռուսաց լեզուն արտասահմանում» և «Ասպիրանտական բանբեր» ամսագրերում լույս տեսած առավել հետաքրքրաշարժ հովդածները և գիտական հետաքրքրությունների այն շրջանակը, որին վերաբերում են ամսագրերում լույս տեսող հոդվածները: Բանախոսները կկիսվեն նաև հաջողված գիտական հոդված պատրաստելու իրենց փորձով՝ շեշտադրելով այն յուրահատկությունները, որոնց պետք է ուշադրություն դարձնել հոդվածի վրա աշխատելու ընթացքում:

Միջոցառումը կմեկնարկի 17:30-ին Մոսկվայի ժամանակով:

Վեբինարին կարելի է միանալ «Կրթությունը ռուսերենով» պորտալի օգտահաշվի միջոցով կամ անցնելով հետևյալ հղումով՝ http://connect.pushkin.institute/r8mvcbtxqdd/

Վեբինարների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ «Կրթությունը ռուսերենով» պորտալում՝ https://webinar.pushkininstitute.ru/webinars.php

Արդեն իսկ տեղի ունեցած միջոցառումների տեսանյութերին կարելի է ծանոթանալ պորտալի «Արխիվ» բաժնում՝ https://webinar.pushkininstitute.ru/archive.php?type=webinar;https://webinar.pushkininstitute.ru/archive.php?type=lection. Տեսանյութերը դիտելու համար անհրաժեշտ է մուտք գործել պորտալի անձնական օգտահաշիվ:

 

 

 

Նորություններ