Լաբորատորիայի գիտական գործունեության հիմնական ուղղություններն են՝
- բարդ օքսիդային անօրգանական նյութերի` այդ թվում տարբեր խառնուրդային իոններով (Er3+, Yb3+, Ho3+, Fe2+/3+, Hf4+, Zr4+ և այլն) լեգիրված լիթիումի նիոբատի (LiNbO3) և օրթոբորատների {RAl3(BO3)4 (R-Y, Sm, Eu, Er, Yb)},
- կրկնակի մոլիբդատ-վոլֆրամատների {ZMe(XO4)2; Z-K, Na; Me-Bi, Y, La, Ga; X-Mo, W} բովախառնուրդների սինթեզի,
- ծավալային և մանրաթելային բյուրեղների, այդ թվում նանո- և միկրոկառուցվածքով և նուրբ թաղանթների ստացումը, դրանց սպեկտրադիտական, օպտիկական, ոչ գծային օպտիկական, լազերային, կառուցվածքային, էլեկտրա-օպտիկական, դիէլեկտրիկական և այլ հատկությունների ուսումնասիրությունը՝ նպատակադրվելով բացահայտել այդ նյութերի կիրառման հնարավորությունները, որպես ֆունկցիոնալ օպտիկական, ինտեգրված ֆոտոնիկական սարքերի և սխեմաների միկրո և նանո չափերով բաղադրիչների, օպտիկական սենսորների, բարձր հզորության լազերային ճառագայթի հաճախության փոխակերպման, լազերային հովացնող, ինքնահովացվող, ինչպես նաև՝ հեռահաղորդակցության համակարգերում։
Լաբորատորիայի հիմնական հետազոտական հնարավորությունները.
- Վառարաններ և կամերաներ նոր նյութերի սինթեզի և ջերմային մշակման համար,
- Ծավալային բյուրեղների ստացման համար ցածր ջերմաստիճանային լուծույթներից և խորը մերանման լուծույթային եղանակներով աճեցման սարքեր
- Միկրո-ձգում ներքև եղանակով մանրաթելային բյուրեղների ստացման սարք
- Բարակ թաղանթների ստացման հնարավորություն Զոլ-Գել եղանակով
- Horiba տիպի ռամանյան մարադիտակ:
Աշխատակազմ
Քվանտային էլեկտրոնիկայի և ինտեգրալային օպտիկայի նոր նյութերի լաբորատորիայի աշխատակազմ
Էդվարդ Պիերի Կոկանյան
Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսորի պ/կ

Գագիկ Գևորգի Դեմիրխանյան
Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսորի պաշտոնակատար

Կամո Համլետի Ահարոնյան
Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Ատոմ Վաչագանի Եգանյան
Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ

Նարինե Էդիկի Բաբաջանյան
Ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ

Անուշ Վարդգեսի Դանիելյան
Ֆիզ․մաթ․գիտ․թեկնածու, ասիստենտ

Նունե Նորիկի Մխիթարյան
Մասնագետ

Իրա Արմենի Ղամբարյան
Գիտաշխատող