Ձևավորվել է 2012 թ. մարտին` «Մասսայական հանդիսությունների ռեժիսուրա, օպերատորություն և գեղարվեստական լուսանկարչություն» և «Հեռուստառեժիսուրա» ամբիոնների վերակազմավորման արդյունքում:
Տարբեր տարիների ամբիոնում դասավանդել են ՀՀ մշակույթի այնպիսի անվանի գործիչներ, ինչպիսիք են` թատերագետներ Լուիզա Սամվելյանը, Կարեն Քալանթարը կինոյի վարպետներ Յուրի Երզնկյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Հենրիկ Մալյանը, Դմիտրի Կեսայանցը, Ալբերտ Յավուրյանը, Լաերտ Վաղարշյանը և այլք:
Այժմ ամբիոնում դասավանդում են ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի գեղ. ղեկավար, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Էլբակյանը, Հ.Մալյանի անվան թատրոնի գեղ.ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կուրսղեկ Նարինե Մալյանը, պրոֆեսոր, կուրսղեկ Աիդա Հովհաննիսյանը, Երևանի խամաճիկների պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստուհի, դասախոս Աննա Էլբակյանը, Երևանի Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ, դոցենտ Ռազմիկ Խոսրոևը, ՊՀԹ-ի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Արմեն Սանթրոսյանը, Երևանի Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Գրետա Մեջլումյանը, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի Ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր-խորհրդատու, պրոֆեսոր Մարտին Վարդազարյանը, Երևանի խամաճիկների պետական թատրոնի ռեժիսոր, կուրսղեկ Լիլի Էլբակյանը, պրոֆեսոր Զեմֆիրա Արտաշեսի Երիցյանը և այլք:
1998 թվականից շրջանավարտների բոլոր դիպլոմային աշխատանքները պահվում են համալսարանի թանգարանում:
Բաժնի շրջանավարտները՝ որպես ռեժիսորներ, ռեժիսորների օգնականներ և դերասաններ, աշխատում են հանրապետության թատրոններում, հեռուստաընկերություններում, նկարահանվում հեռուստատեսային և գեղարվեստական ֆիլմերում:
Ամբիոնի ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան անցկացնում են Երևանի պետական թատրոններում և առաջատար հեռուստաընկերություններում՝ Երևանի Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոն, Հ.Մալյանի անվան թատրոն, Երևանի խամաճիկների պետական թատրոն, Հր.Ղափլանյանի անվ. պետական դրամատիկական թատրոն, «Շանթ», «Հ2», «Արմենիա», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններ, «Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ստուդիա և այլն: