«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը (Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոնը) ստեղծվել է 2015 թվականին, որի կազմում ներգրավվել է հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիան։
Լաբորատորիան իրականացնում է սոցիոլոգիական, հոգեբանական և մանկավարժական ուսումնասիրություններ՝ ուղղված կրթական համակարգում շախմատի դասավանդման բարելավմանը:
Կենտրոնի նպատակն է նպաստել հանրակրթական դպրոցում շախմատի ուսուցման որակի շարունակական բարելավմանը և իրականացնել այդ գործընթացի մշտադիտարկում։
Կենտրոնի գիտահետազոտական ուղղություններն են․
- Շախմատի և կրթական առաջընթացի համեմատական ուսումնասիրություններ.
Այս ուղղությամբ աշխատանքները միտված են ընթերցանության, մաթեմատիկական գրագիտության և խնդիրներ լուծելու կարողությունների գնահատման գործիքակազմի մշակմանն ու փորձարկմանը, ինչպես նաև շախմատի ուսուցման արդյունավետության գնահատման հիմնական և կոնտեքստուալ գործոնների բացահայտմանը։ - Շախմատի դասավանդման մեթոդաբանական հիմնախնդիրներ.
Այս ուղղությամբ աշխատանքներն ընթանում են հետևյալ թեմաների շուրջ՝
Շախմատի դասավանդման օրինակով կրթության որակի գնահատման մեթոդաբանության մշակում
Շախմատի ուսուցիչների համար մեթոդական նյութերի ստեղծում, վերապատրաստման և մասնագիտական զարգացման հիմնախնդիրները
- Շախմատը եվ ներառական կրթության պրակտիկան, որը բաժանվում է մի քանի ենթաթեմաների՝
• Շախմատի ուսուցման արդյունքների և իմացական գործընթացների հոգեֆիզիոլոգիական ուսումնասիրություններ,
• Շախմատի ուսուցումը և սովորողների հուզական ու վարքային փոփոխությունների ուսումնասիրությունը,
• Սովորողների միջանձնային փոխհարաբերությունները և շախմատի ուսուցման փոխազդեցությունը։
Այս ուղղությամբ իրականացվող հետազոտական աշխատանքների խնդիրներն են՝ հոգեկարգավորիչ տեխնոլոգիաների մշակումն ու ներդրումը ներառական կրթության համակարգում և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար շախմատի ուսուցման ուսումնամեթոդական փաթեթի ստեղծումը։
Աշխատակազմ
Շախմատի կրթական հետազոտությունների լաբորատորիայի աշխատակազմ

Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի պրոֆեսոր, հոգ. գիտ. դոկտոր

Դասախոս, լաբորատորիայի գիտաշխատող

Հոգ․ գիտ․ թեկ․, դոցենտ

Դասախոս, գիտաշխատող

Դասախոս, լաբորատորիայի գիտաշխատող

Դասախոս, գիտաշխատող

Դոցենտի պ/կ

Գիտաշխատող, մասնագետ