ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ` ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ  ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ  ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ  ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ ՄՄՈՒՀ) բարձր առաջադիմություն ցուցաբերած (միայն «Լավ» և (կամ) «Գերազանց» գնահատականներ ունեցող) շրջանավարտների (այսուհետ` հավակնորդ) Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ բուհ) համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու հետ կապված հարաբերությունները:

Հավակնորդների կրթությունը բուհում կազմակերպվում է`

  • Մինչև 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված հավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը, իսկ հետագա ժամանակաշրջանում ընդունված հավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը։ Առարկայական տարբերություն է համարվում նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն հավակնորդի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 և ավելի տոկոս կազմող տարբերությունը.
  • Վճարովի հիմունքով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններ ունեցող հավակնորդի` սույն կարգով կրթությունը շարունակելու դեպքի:
  • Հավակնորդի կրթության շարունակման գործընթացն ապահովելու համար բուհի (բուհերի) և ՄՄՈՒՀ-ի միջև կնքվում է համագործակցության համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր) (բացառությամբ ԲՈՒՀ-ի և տվյալ հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող համապատասխան ստորաբաժանման), որում ներառվում են նաև այն մասնագիտությունները` համապատասխան առարկայական տարբերություններով, որոնցով հնարավոր է շարունակել կրթությունը: Համաձայնագիրն ըստ անհրաժեշտության կարող է վերանայվել:
  • Հավակնորդը կամ ՄՄՈՒՀ-Ը փաստաթղթերը ներկայացնում է համապատասխան բուհ մինչև տվյալ տարվա օգոստոսի 30-ը։
  • Մրցույթն անցկացվում է մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 15-ը։

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ` ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳ

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ԳԾՈՎ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՊՄՀ-ՈՒՄ ՈՒՍՈՒՑԱՆՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵՐԻ, ՈՐՈՆՑ ԳԾՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄԸ (ցանկ)

Նորություններ