Կրեդիտային շարժունության ծրագրեր`
Erasmus Plus ծրագրի շրջանակներում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը համագործակցում է.
- Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի հետ- Համագործակցության շրջանակներում նախատեսվում է ՀՊՄՀ բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի 2-ական ուսանողների և պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի 2-ական աշխատակիցների ուսուցում կամ վերապատրաստում Ֆինլանդիայի Օուլուի համալսարանում: Ինչպես նաև, ծրագրի շրջանակներում Ֆինլանդիայի Օուլուի համալսարանից 1 դասախոս կդասավանդի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:
- Բուլղարիայի Ռուսեի համալսարանի հետ- Համագործակցության շրջանակներում նախատեսվում է ՀՊՄՀ բակալավրիատի 2 ուսանողի եռամսյա դասընթաց Բուլղարիայի Ռուսեի համալսարանում:
- Թալլինի առողջապահության քոլեջի հետ- Համագործակցության շրջանակներում նախատեսվում է ՀՊՄՀ 2 դասախոսի վերապատրաստում Թալլինի առողջապահության քոլեջում:
- 2016-2017 ուս.տարում Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) պատմության և իրավագիտության ֆակուլտետի միջև Erasmus + կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում նախատեսվում է ուսանողների և դասախոսների փոխանակում:
- 2016-2017 ուս. տարում Ռումինիայի Սպիրու Հարեթի համալսարանի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) միջև Erasmus + կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում նախատեսվում է 4 ուսանողների հնգամսյա ուսուցում, ինչպես նաև 2 աշխատակիցների վերապատրաստում:
- 2016-2017 ուս. տարում Վարշավայի Էկոլոգիայի և կառավարման համալսարանի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) միջև Erasmus + կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում նախատեսվում է 1 ուսանողի ուսուցում, ինչպես նաև 1 աշխատակցի վերապատրաստում:
- 2016-2017 ուս. տարում Erasmus + կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում հատուկ կրթության ֆակուլտետի 2 ուսանող ուսումնառություն կստանան, ինչպես նաև 7 դասախոս կդասավանդեն Չեխիայի Պարդուբիցեյի համալսարանում:
- 2016-2017 ուս. տարում Մեծ Բրիտանիայի Կիլե համալսարանի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) միջև Erasmus + կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում նախատեսվում է Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 1 ասպիրանտի ուսուցում, ինչպես նաև 1 աշխատակցի վերապատրաստում:
Erasmus + կրեդիտային շարժունության ծրագրերի մասնակցության անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր
- ՀՊՄՀ-ի Erasmus + կրեդիտային շարժունության ուղեցույց
- Erasmus + կրեդիտային շարժունության ուսումնառության համաձայնագիր
- Erasmus + կրեդիտային շարժունության ուսումնառության համաձայնագրի լրացման ուղեցույց
- Նախկինում Erasmus + կրեդիտային շարժունության մասնակցության հայտարարագիր
- Erasmus + կրեդիտային շարժունության շրջանակներում օտարերկրյա բուհում կացության հավաստագիր
- Erasmus + կրեդիտային շարժունության ուսումնառության ճանաչման դիմում
- Erazmus + կրեդիտային շարժունության գնահատականների համապատասխանելիության սանդղակ