Կրթության իրականացման ձևեր
Բակալավրիատ
Մագիստրատուրա
|
|
1922 թվականի նոյեմբերի 7-ին Երևանի պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի հիմքի վրա ստեղծվեց մանկավարժական ինստիտուտը: Սկզբնական կրթության ֆակուլտետը դարձավ Հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադիր ֆակուլտետներից: Նորաստեղծ ինստիտուտը սկզբում ուներ միայն մանկավարժական ֆակուլտետ՝ նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական մասնագիտություններով:
Սկզբնական կրթության ֆակուլտետն այսօր հանրապետությունում նախադպրոցական կրթական հաստատությունների մասնագետներ և տարրական դասարանների ուսուցիչներ պատրաստող միակ դարբնոցն է:
Սկզբնական կրթության ֆակուլտետը բազմագործառութային, ուսումնագիտական, հետազոտական կառույց է, որի շրջանավարտները ոչ միայն վաստակաշատ ուսուցիչներ են, այլև կրթության կազմակերպիչներ, պետական-քաղաքական գործիչներ:
Ֆակուլտետն առկա և հեռակա կրթական համակարգերում պատրաստում է բակալավրներ և մագիստրանտներ, ինչպես նաև կրթություն իրականացնում ասպիրանտուրայում:
Ուսանողների թվով ֆակուլտետն այսօր համալսարանի խոշորագույն ստորաբաժանումներից է: Բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերում սովորում է շուրջ 1000 ուսանող: Ֆակուլտետի տարբեր ստորաբաժանումներում աշխատում է ավելի քան 50 մասնագետ՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ և դոցենտներ, ինչպես նաև ասիստենտներ և դասախոսներ:
Ֆակուլտետում աշխատում են ինչպես երկարամյա փորձ և բարձր համարում ունեցող մասնագետներ, այնպես էլ երիտասարդ դասախոսներ, ովքեր զբաղվում են գիտամանկավարժական գործունեությամբ:
Սկզբնական կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը սերտորեն համագործակցում է ոչ միայն ՀՀ հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հաստատությունների, կրթության ոլորտի տարբեր ստորաբաժանումների, այլև Սփյուռքի հայկականհամայնքների կրթական կառույցների հետ:
Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից շատերը դասախոսություններով հանդես են գալիս Սիրիայում, Պարսկաստանում, Լիբանանում, Քուվեյթում, Միացյալ Արաբական Էմիրություններում, ԱՊՀ երկրներում և այլն: Ֆակուլտետը համագործակցում է նաև արտասահմանյան մի շարք հեղինակավոր բուհերի հետ: Ֆակուլտետի կազմում գործում է ՀՊՄՀ Մուլտիմեդիա լաբորատորիան:
Ֆակուլտետի բազմաթիվ դասախոսներ ընդգրկված են ինչպես հանրակրթական դպրոցների, այնպես էլ բուհական ծրագրերի և դասագրքերի հեղինակային խմբերում, միջազգային կրթական ծրագրերում, հանդես են գալիս հանրապետակլան և միջազգային գիտաժողովներում:
Աշխատակազմ
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկանատ
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկանի պ/կ, մանկ. գիտ. թեկ., հոգեբանության դոցենտ
Դեկանի տեղակալ ուսումնական գծով, մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Մասնագետ
Առկա ուսուցման համակարգի մասնագետ
Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոն
Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնը հիմնադրվել է 1944 թվականին մանկավարժ Արաքսյա Հունանյանի նախաձեռնությամբ:
1961թ. նախադպրոցական մանկավարժության ամբիոնի վարիչի պաշտոնը ստանձնել է հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմմա Ալեքսանդրյանը, ով եռանդուն գործունեություն է ծավալել ամբիոնը նոր կադրերով համալրելու, դասավանդման որակը բարձրացնելու և ամբիոնում գիտահետազոտական աշխատանքների ծավալման ուղղությամբ:
Ստեղծման օրվանից ամբիոնում աշխատել են ճանաչված գիտնականներ, որոնց գործն այսօր շարունակում են ոլորտի առաջատար դասախոսները:
Դասավանդման որակի բարելավման նպատակով ամբիոնում պարբերաբար կազմակերպվում են սեմինար-քննարկումներ՝ նվիրված դասավանդման ընթացքում փոխներգործուն մեթոդների կիրառմանը, իսկ գնահատման նոր համակարգի ներդրման և արդյունավետության վերահսկման նպատակով ճշգրտվել են գնահատման բաղադրիչները, 100 բալային համակարգի չափելի գործիքներն ու գնահատման ռուբրիկները:
Պարբերաբար կազմակերպվող դասալսումներն ու դրանց քննարկումները նպաստում են դասավանդման նոր պահանջների արդյունավետ իրականացմանը:
Ամբիոնում քննարկվում և համապատասխանաբար քննարկման են ուղարկվում ատենախոսություններ, առարկայական ծրագրեր՝ ԵՊՀ, Վանաձորի, Արցախի պետական մանկավարժական համալսարաններ, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ:
2014 թվականից ամբիոնը համագործակցում է Բելառուսի Հանրապետության Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանի հետ:
Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնը գիտատեսական, մեթոդական, գիտագործնական խնդիրներով սերտ համագործակցում է համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի և մի շարք համահամալսարանական ամբիոնների հետ:
Ամբիոնի բոլոր դասախոսները պարբերաբար մասնակցում են կրթական տարբեր ծրագրերի աշխատանքներին և՛ որպես վերապատրաստվողներ, և՛ որպես վերապատրաստողներ համահամալսարանական, հանրապետական և միջազգային գիտաժողովներին: Նրանց կողմից հրատարակված «Նախադպրոցական մանկավարժություն» բուհական դասագիրքը, ուսումնամեթոդական ձեռնարկները, նախադպրոցական կրթության համալիր ծրագրերը, մասնագիտական տարբեր ամսագրերում տպագրված հոդվածներն օգտակար են ուսանողների,նախադպրոցական կրթական համակարգի աշխատողների և նախադպրոցահասակ երեխաների ծնողների համար:
Ամբիոնի բոլոր դասախոսներն իրականացնում են նաև ներֆակուլտետային ակտիվ հասարակական գործունեություն:
Ամբիոնի գիտական ուղղություններն են`
- Նախադպրոցական կրթական համակարգի բարեփոխումների ներդրումը;
- Նախադպրոցական կրթության ժամանակակից հայեցակարգի կատարելագործումը;
- Նախադպրոցականի դաստիարակության և զարգացման ժամանակակից տեխնոլոգիաների մշակումը, մասնավորապես` խոսքի զարգացման տարրական մաթեմատիկական պատկերացումների ձևավորման, ֆիզիկական դաստիարակության, էկոլոգիական կրթության, կերպարվեստի և երաժշտական դաստիարակության:
Էլ. փոստ՝ preschool-edu44@aspu.am
Հեռ.` 59 70 64
Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչի պ/կ, մանկ. գիտ. թեկ., դոցենտ,
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկանի պ/կ, մանկ. գիտ. թեկ., հոգեբանության դոցենտ
Մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Մանկ. գիտ. թեկ., պրոֆեսոր
Պրոֆեսոր
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Մանկ. գիտ. թեկ., պրոֆեսորի պ/կ
Դոցենտ
Ասիստենտ
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մանկավարժական գիտությունների թեկնածու, ասիստենտ
Մանկ․ գիտ․ թեկնածու, դոցենտ
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ
Դասախոս
Դասախոս
Մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ
Մասնագետ
Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը, որ մինչ այդ գործում էր մանկավարժության և տարրական ուսուցման մեթոդիկաների ամբիոնի կազմում, հիմնադրվել է 1971 թվականին մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ‹‹Ժպիտի շքանշանակիր›› Աշոտ Տեր-Գրիգորյանի նախաձեռնությամբ: Ամբիոնը սպասարկում էր ֆակուլտետում դասավանդվող մասնագիտական առարկաները` հայոց լեզու, հայոց լեզվի տարրական ուսուցման մեթոդիկա, լեզվաբանության ներածություն, խոսքի զարգացում, գրաբար:
Ստանձնելով տարրական դպրոցի մայրենիի ուսուցիչների պատրաստման պատասխանատու գործընթացը` ամբիոնը պրոֆ. Տեր-Գրիգորյանի նախաձեռնությամբ ձեռնամուխ է լինում նոր դասագրքեր, դասընթացներ, ծրագրեր մշակելու, մանկավարժական փորձաշրջաններ կազմակերպելու, ուսումնամեթոդական գրականություն ստեղծելու դժվարին և պատասխանատու գործին: Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը սեմինար-դասախոսություններ է վարել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի և Աբխազիայի դպրոցներում: Առ այսօր ամբիոնը զբաղվում է ՀՀ,Սփյուռքի հայկական կրթօջախների կրթության բովանդակության խնդիրներով: Տարբեր տարիներին այս ամբիոնում աշխատել են հայտնի գիտնականներ Սերգեյ Աբրահամյանը, Ահարոն Գրիգորյանը, Նվարդ Պառնասյանը, Հմայակ Օհանյանը, Ռուբեն Բաղրամյանը, Արտեմ Սարգսյանը, Անժել Քյուրքչյանը և այլ նվիրյալներ:
1998 թվականից ամբիոնը կրում է պրոֆեսոր Աշոտ Տեր-Գրիգորյանի անունը: Այժմ ամբիոնն աշխատում է Սկզբնական կրթության և Հատուկ կրթության ֆակուլտետների կազմում: Ամբիոնում աշխատում են ինչպես երկարամյա փորձ ունեցող, այնպես էլ երիտասարդ դասախոսներ, որոնց մի մասը գործուն մասնակցում է հանրապետական և միջազգային գիտաժողովներին և կլոր սեղաններին:
Էլ. փոստ՝ primarmedu42@aspu.am
Հեռ.` 59 70 62
Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պ/կ, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Բան. գիտ. թեկ., դոցենտ
Բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ
Բան. գիտ. թեկ., դոցենտ
Բան. գիտ. թեկ., դոցենտ
Բան. գիտ. թեկ., դոցենտ
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դասախոս
Մասնագետ
Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոն
Ամբիոնը կազմավորվել է 1970 թվականին: Ամբիոնում իրականացվում են տարրական դպրոցի ապագա ուսուցչի մաթեմատիկական-մեթոդական պատրաստման կրթական ծրագրեր: Ամբիոնի առաջատար մասնագետները մասնակցում են տարրական դպրոցի մաթեմատիկայի չափորոշիչների և ծրագրերի ստեղծման, բարեփոխման գործընթացներին, ծավալում դասագրքաստեղծ գործունեություն, իրականացնում մաթեմատիկայի և նրա դասավանդման հիմնահարցերին վերաբերող գիտական հետազոտություններ:
Ամբիոնի մի շարք դասախոսներ ներգրավված են Մաթեմատիկական կրթության գիտական լաբորատորիայի աշխատանքներում, որը ղեկավարում է Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բորիս Նահապետյանը:
Ամբիոնը համագործակցում է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի և հանրապետության մի շարք հանրակրթական դպրոցների հետ:
Էլ. փոստ՝ primathedu43@aspu.am
Հեռ.` 59 70 63
Ամբիոնի վարիչի պ/կ , մանկ․ գիտ․ թեկ․, դոցենտ
Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր
Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ
Մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Մանկ. գիտ.թեկ., դոցենտ
Ասիստենտ
Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնի պետ, ասիստենտ
Դասախոս
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Մանկ․գիտ․թեկնածու, դոցենտ
Դասախոս