Թանգարանի ֆոնդերի կառուցվածքը`
Հիմնադրման օրվանից մինչ օրս թանգարանը ձեռք է բերել մոտ 6000 առարկա, որոնցից հաշվառված է 4121-ը. առավել շատ են բուհի պատմությունը լուսաբանող լուսանկարները և բուհի դասախոսների ջանքերով տպագրված գրքերը:
Ֆոնդն ունի հետևյալ կառուցվածքը`
- Փաստաթղթերի ֆոնդ (պատվոգրեր, շնորհագրեր, շնորհակալագրեր, շնորհավորագրեր, վկայականներ, դիպլոմներ, ատեստատներ, կենսագրություններ, ձեռագրեր)
- Լուսանկարների ֆոնդ
- Գրքերի ֆոնդ
- Մամուլի ֆոնդ (թերթեր, ժուռնալներ)
- Գովազդային նյութերի ֆոնդ (հրավիրատոմսեր, գիտական կոնֆերանսների ծրարգեր)
- Ֆիլմերի ֆոնդ (կինոժապավեններ, CD, DVD սկավառակներ)
- Գեղանկարչության ֆոնդ
- Քանդակի ֆոնդ
- Կենցաղային առարկաների ֆոնդ (անձնական իրեր, կահույք)
- Հուշանվերների ֆոնդ