ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

►ՏԵՄՊՈՒՍ ՄԱՀԱՏՄԱ (ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ) 

Ծրագրի ղեկավար` ՀՄՊՀ-ն, համակարգում է ծրագրի բոլոր տեխնիկական և ֆինանսական խնդիրները: MAHATMA –ն եռամյա միջազգային ծրագիր է, որի նպատակն է խթանել բարձրագույն կրթության կառավարման փոխակերպումը Հայաստանում և Վրաստանում` բարձրագույն կրթության կառավարման նոր մագիստրոսական ծրագրի և մասնագիտական զարգացման ծրագրերի ներդրմամբ:
Արդյունքում ՀՊՄՀ-ում կստեղծվի Բարձրագույն կրթության կառավարման ամբիոն, իսկ Բարձրագույն կրթության կառավարման նոր մագիստրոսական ծրագիրը հասանելի կլինի  2013 թ. սեպտեմբերից: Ծրագրի պաշտոնական էջ՝ http://www.mahatma.am/
 
 

►ՏԵՄՊՈՒՍ ԱՐԱՐԱՏ («Համալսարան-գործատու» հայկական համակարգող գործակալություն) - եռամյա ազգային ծրագիր է, որի նպատակն է բարելավել բարձրագույն կրթության համապատասխանությունը անընդհատ փոփոխվող աշխատաշուկայի կարիքներին` Հայաստանում «Համալսարան-գործատու» համագործակցության կապի ստեղծման և գործարկման միջոցով: 

Ծրագրի համակարգող` Հայաստանի տնտեսագիտական համալսարան: Ծրագրի պաշտոնական էջ՝ http://ararattempus.org/
 
 
ՏԵՄՊՈՒՍ Armenqa- ‹‹Հայաստանում ազգային և սեկտորիալ  որակավորումների շրջանակի  իրագործում›› նախագիծը եռամյա ազգային ծրագիր է, որի հիմնական նպատակը հայաստանյան բուհերի շրջանավարտների աշխատունակության բարձրացումն է և Հայաստանի որակավորումների ճանաչումը ազգային և միջազգային աշխատաշուկայում: Արդյունքում, ծրագիրը կապահովի որակավորումների համապատասխանելիությունը աշխատաշուկայի և հասարակության պահանջներին, ինչպես նաև կնպաստի կրթությանը վերաբերող ազգային օրենքների և կանոնակարգերի համադրելիությանը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին և Ազգային որակավորումների շրջանակին:
 
Ծրագրի  համակարգող՝ Լինշոփինգ համալսարան, Շվեդիա: Ծրագրի պաշտոնական էջ՝ http://armenqa.am/
 
 
 
ՏԵՄՊՈՒՍ MATH GEAR-Հարավային Կովկասի համալսարաններում մաթեմատիկայի առարկայական ծրագրերի արդիականացումը STEM մասնագիտությունների համար (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա)-MATH GEAR:
 
MATH-GEAR-ը եռամյա ծրագիր է, որի նպատակն է Հարավային Կովկասյան տարածքում բարելավել STEM մասնագիտությունների ուսուցումը՝ արդիականացնելով Մաթեմատիկայի բնագավառի առարկայական և ուսումնական ծրագրերը, ինչպես նաև ուսուցման բովանդակությունը և կիրառվող մեթոդները: Արդյունքում, Ծրագրի նպատակն է ներդնել համադրված ուսուցման (blended learning) նոր սկզբունքներ և տեխնոլոգիաներ, կիրառելով ազգային և եվրոպական լավագույն փորձը՝ մաթեմատիկայի բնագավառում նոր ու ժամանակակից դասընթացների մշակման համար:
 
Ծրագրի համակարգող՝ Սաարլանդեսի համալսարան, Գերմանիա: Ծրագրի պաշտոնական էջ՝ http://www.mathgear.eu/
 
 
►ՏԵՄՊՈՒՍ ESPAQ-Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների մասնակցության բարձրացումը Որակի ապահովման (ՈԱ ) գործընթացներում- ESPAQ:
 
 ESPAQ-ը եռամյա ծրագիր է, որի նպատակն է ներգրավել ուսանողներին Որակի ապահովման գործընթացներում՝ դրանով իսկ խթանելով ուսուցման պրակտիկան: Ծրագիրը  հնարավորություն  կընձեռնի ուսանողների համապատասխան ներկայացուցիչներին ներգրավվելու ՈԱ գործընթացներում՝ տարբեր մակարդակներում: Այն կխրախուսի ուսանողների մասնակցությունը ՈԱ ձեռնարկների կազմման, ուսումնական ծրագրերի մշակման, մատուցվող ծառայությունների որակի ապահովման գործում: Այս կերպ ծրագիրը կնպաստի ուսանողների ներգրավվածության ամրապնդմանը ՈԱ գործընթացներում և ակադեմիական այլ գործառույթներում,որտեղ ուսանողները կարող են հանդես գալ  որպես որոշում կայացնողներ:
Ծրագրի համակարգող՝  Մաչերատայի համալսարան, Իտալիա: Ծրագրի պաշտոնական էջ՝ http://espaq.eu/
 
 
► ASPIRE (Առանձնահատուկ կարիքներով անձանց մուտքը հասարակություն)– Ծրագրի նպատակն է խթանել և զագացնել ներառական կրթության հնարավորությունները, և առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց սոցիալական ինտեգրումը և առանց խտրականության վերաբերմունքը` համաձայն Բոլոնիայի չափանիշների և ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի: Ծրագրի նպատակն է մշակել համապարփակ վերապատրաստման ծրագիր վերապատրաստման, որը կնպաստի հանրային իրազեկման բարձրացման և  հասարակության կողմից հատուկ կարիքներով անձանց ընդունմանը առաձնահատուկ կարիքներ ունեցող անձանց իրավունքների և ուսուցման մեթոդների վերաբերյալ կրթության ապահովման միջոցով:
Ծրագրի համակարգող` Իլյա պետական համալսարան (Վրաստան): Ծրագրի պաշտոնական էջ՝ http://www.aspire-tempus.eu/welcome/
 

 

 

Նորություններ