Ուսանողական գիտական ընկերությունը ուսանողներին և ասպիրանտներին միավորող համալսարանական ինքնակառավարվող հասարակական միավորում է, որի նպատակն է խթանել և համակարգել ՀՊՄՀ-ի ուսանողների և ասպիրանտների կրթական, գիտական, հետազոտական, ստեղծագործական գործունեությունը:
Ընկերության խնդիրներն ու գործունեության ուղղություններն են.
- կրթական, գիտական և հետազոտական ոլորտներում ուսանողության նախաձեռնությունների սատարում, կազմակերպում և իրականացում,
- ուսանողական գիտաժողովների, կոնֆերանսների, սեմինարների, գիտահանրամատչելի դասախոսությունների և այլ կրթական ու գիտական ուղղվածություն ունեցող միջոցառումների կազմակերպում,
- միջհամալսարանական կրթական և գիտական կապերի հաստատում, համագործակցություն,
- համալսարանական երիտասարդական գիտական ծրագրերի և ներուժի նպատակային ուղղվածության մասին տեղեկատվության համակարգում,
- ուսանողներին ներգրավում կրթական, գիտական խմբերում և ծրագրերում,
- ուսանողների գհետազոտական աշխատանքների հրատարակում,
- այլ կրթական, գիտական կենտրոնների, այլ բուհերի գիտական ընկերությունների հետ համագործակցություն:
Տարբեր տարիներին ՀՊՄՀ-ի Ուսանողական գիտական ընկերության նախագահներ են եղել Հայկ Գրիգորյանը (2002-2006 թթ), Գեորգի Գաբրիելյանը 2006-2013թթ., իսկ 2013թ-ից առ այսօր ՈւԳԸ-ի նախագահն է Մարիամ Մելքումյանը:
Աշխատակազմ
ՈՒԳԸ անդամները

Ուսանողական գիտական ընկերության փոխնախագահ

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ

Հատուկ կրթության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ

Կուլտուրայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ