Ուսանողական ակադեմիական հետագծի (շարժի) կազմակերպման բաժինը համակարգում և վերահսկում է ՀՊՄՀ-ում ուսումնական գործընթացին մասնակցող համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքները՝
- Ըստ կրթական ծրագրերի (բակալավր, մագիստրոս) սովորող ուսանողների տեղափոխումների գործընթացի (այդ թվում՝ ներբուհական) իրականացում,
- ուսանողների ակադեմիական շարժունության ապահովում և վերահսկում,
- ըստ կրթական ծրագրերի (բակալավր, մագիստրոս) սովորողների՝ ուսումնական գործընթացի հետ առնչվող տվյալների (հրամանագրում, նկատողություն, կուրսից կուրս տեղափոխում, ակադեմիական արձակուրդ, շարունակում, հեռացում և այլն) հավաքագրման և ՀՊՄՀ կրեդիտային համակարգի տեղեկատվական բազա մուտքագրման աշխատանքների կազմակերպում,
- նախապատրաստում և հաշվառում է ուսանողների շարժի հետ կապված (ընդունելության, հեռացման, ուսանողական իրավունքների վերականգնման, տեղափոխության, տարկետման և այլն) հրամանները,
- կազմակերպում և համակարգում է ամփոփիչ ասեստավորման քննությունների աշխատանքները,
- նախապատրաստում և հաշվառում է ուսանողների ավարտական փաստաթղթերը,
- իր իրավասությունների շրջանակներում և Համալսարանի ռեկտորի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ: