ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ընդհանուր մեթոդաբանության և մանկավարժական նորարարության լաբորատորիան ունի գործունեության նախանշված ուղղություններ: Լաբորատորիայի աշխատակիցները ծրագրի իրականացման ընթացքում ուսումնասիրել, մշակել և փորձարկել են «Մանկավարժական նորարարական մտագործունեական մեթոդներ և միջոցներ» և «Մտագործունեական համակարգերի զարգացման մեթոդաբանական հիմունքներ» ուսումնական մոդուլները:

Լաբորատորիայի աշխատակազմը նախատեսել է ընթացիկ տարում վերոնշյալ երկու մոդուլների արդյունավետության ուսումնասիրության արդյունքում մշակել վերապատրաստման դասընթացների հայեցակարգ:
Մագիստրոսական դասընթացների կազմակերպման համար պլանավորվում է փորձարկել վերապատրաստման հայեցակարգը, որի արդյունքում կպատրաստվեն ուսումնական հաստատություններում ներդրման համար նախատեսված ուսումնական առարկաներ:

Լաբորատորիայի աշխատակիցները յուրաքանչյուր ամիս կազմակերպում են առնվազն մեկական մտագործունեական խաղ և սեմինար–քննարկում, որոնց արդյունքում առանձնացվում են մեթոդաբանական հիմնական սխեմաները, բանաձևերը, քննարկվում են արտասահմանյան մանկավարժության նոր մոտեցումները, ուղղությունները, դրանց արդյունավետության մակարդակները և հնարավոր կիրառությունը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ուսումնական գործընթացի կազմակերպման բնույթին վերաբերող հատվածներին:

Լաբորատորիայի աշխատակիցների և լաբորատորիայի գործունեությամբ շահագրգիռ անձանց մասնակցությամբ Սյունիքի մարզի Գորայք գյուղում կազմակերպվել է երկշաբաթյա «Առաջին Ամառային մեթոդաբանական դպրոցը», ընթացիկ`2016 թվականին նախատեսվում է անցկացնել «Երկրորդ Ամառային մեթոդաբանական դպրոցը»:
Լաբորատորիայի աշխատակիցները յուրաքանչյուր տարի մասնակցում են հանրապետական, տարածաշրջանային, միջազգային, ուսանողական տարբեր գիտաժողովների, որոնց ընթացքում հանդես են գալիս իրենց հեղինակած զեկույցներով:

Աշխատակազմ

Ընդհանուր մեթոդաբանության և մանկավարժական նորարարության լաբորատորիայի աշխատակազմ

Նորություններ