Գրադարան

Գրադարան

 

ՀՊՄՀ գիտական գրադարանը հիմնադրվել է 1922 թվականի նոյեմբերի 7-ին՝ 190 գրքով։ Ժամանակի ընթացքում գրադարանի ֆոնդը զգալիորեն հարստացել է, համալրվելով մոտ 4000 գրքով՝ ստացված Երևանի պետական համալսարանից, ինչպես նաև 3000 հայագիտական և պատմագիտական գրքերով՝ բերված Սբ. Էջմիածնի Մատենադարանից։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Գրադարանը տարբեր տարիներ ղեկավարել են.

Մուշեղ Գասպարյանը (1022-1939 թթ.)

 Դուխիկ Մովսիսյանը (1939 1961 թթ.)

 Ադրինե Աբելյանը (1961-1995 թթ.)

 Տիգրան Հովհաննիսյանը (1995-2009 թթ.)

 2009 թվականից գրադարանի տնօրենը մատենագետ, պատմաբան, մշակութաբան, լրագրող Տիգրան Պետրոսյանցն է։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

1989 թվականին գրադարանը ստացել է գիտական գրադարանի կարգավիճակ։ 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ գրադարանի տպագիր ֆոնդը (մասնագիտական, գեղարվեստական գրքեր, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ամսագրեր, հանդեսներ, քարտեզներ, ատենախոսություններ, թերթերի համալիրներ) կազմել է 380.320 միավոր։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Գրադարանը սպասարկում է ավելի քան 19 100 ընթերցողի։

Նրանք օգտվում են՝

 մեկ աբոնեմենտային բաժնից,

 երեք մեծ, երեք փոքր ընթերցասրաներից,

 ամբիոնների մասնագիտական կաբինետներից:

Գրադարանը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Գրադարանի ֆոնդի համալրումը կատարվում է համալսարանի միջոցներով և նվիրատվություններով, ունի էլեկտրոնային գրականության շտեմարան, որտեղ ընդգրկված է ավելի քան 300 000 էլեկտրոնային նյութ (դասագրքեր, ձեռնարկներ, հոդվածներ, ատենախոսություններ՝ հայերեն, ռուսերեն և այլ օտար լեզուներով։

Կապ հաստատել՝

+37410 597072

library@aspu.am