Կայքը փորձարկման փուլում է։

Առցանց աշխատաժողով՝ սոցիալական գիտությունների ոլորտի ուսանողների և երիտասարդ հետազոտողների համար

14.01.2026

Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտը, հետազոտությունների էթիկական նորմերին, չափանիշներին և ընթացակարգերին ծանոթանալու նպատակով,  կանցկացնի առցանց աշխատաժողով՝ սոցիալական գիտությունների ոլորտի ուսանողների և երիտասարդ հետազոտողների համար։

Աշխատաժողովը կանցկացվի ապրիլի 18-ին և մայիսի 9-ին՝ Ժամը 18:00-ին։ (Երևանի ժամանակով)։ Ձևաչափը՝ Առցանց

Ինչո՞ւ մասնակցել
Սովորել մարդկանց հետ տարվող հետազոտությունների էթիկական նորմերն ու ստանդարտները:
Իմանալ, թե ինչպես ճիշտ կազմել հետազոտական արձանագրություն (Research Protocol) և ստանալ IRB հաստատում:
Փորձառու մասնագետների կողմից ստանալ անհատական արձագանք՝ (feedback) ձեր հետազոտական նախագծի վերաբերյալ։

Դիմումների վերջնաժամկետ` հունվարի 17, 2026թ.
Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև փետրվարի 21-ը:

Մանրամասների և դիմումի համար այցելել ARISC կայքը կամ հետևել հղմանը` https://arisc.org/?p=12640:

Հարցերի դեպքում գրել info@arisc.org  էլեկտրոնային հասցեին։