Քարտուղարությունը ներկայացրել է 2026 թվականի հաշվետվությունը
02.10.2026
Մանկավարժական համալսարանում մեկնարկել են բուհի ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքների վերաբերյալ բաց հանդիպումները։
2026 թվականի հունվարից մինչ օրս Քարտուղարության իրականացված աշխատանքների հաշվետվությունը ՀՊՄՀ աշխատակիցներին ներկայացրեց Քարտուղարության պետ Սիրանուշ Սայադյանը։
Քարտուղության հիմնական գործառույթներն են ելքի և մուտքի փաստաթղթերի սահմանված կարգով և համապատասխան հասցեատերերին առաքումը, ներհամալսարանական հրամանների, հանձնարարականների և կազմակերպչական աշխատանքները համակարգող գրությունների ձևակերպումը, մուտքի, ելքի և ներքին թղթակցության գրանցումը, պահպանումն ու հաշվառումը, ինչպես նաև համալսարանի աշխատակիցներին հրահանգչական փաստաթղթերին ծանոթացնելը։
Հաշվետու ժամանակահատվածում Քարտուղության կողմից ձևակերպվել է շուրջ 2950 հրաման, տարբեր ստորաբաժանումներից ստացվել և մշակվել է շուրջ 2400 գրություն, իսկ քաղաքացիներից, աշխատակիցներից և այլ հասցեատերերից՝ ավելի քան 1050 դիմում և գրություն։ Սիրանույշ Սահրադյանը ներկայացրեց Քարտուղության գործունեության վիճակագրական տվյալները՝ ընդգծելով, որ աշխատանքներն իրականացվել են համակարգված և սեղմ ժամկետներում։
Նա անդրադարձավ նաև 2026 թվականին Mulberry փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով իրականացված աշխատանքներին՝ ուղարկված զեկուցագրերին, դիմումներին, ՀՀ ԿԳՄՍՆ-ից և այլ կազմակերպություններից ստացած ու ուղարկված գրություններին։
Նշվեց, որ 2026 թվականի ապրիլից փաստաթղթաշրջանառության գործառույթները, որոշակի տարբերություններով, իրականացվում են ինչպես համալսարանի Mulberry համակարգով, այնպես էլ ՀՀ ԿԳՄՍՆ-ի Mulberry 2.0 համակարգով։
«Քարտուղարությունն իրականացնում է նաև Համալսարանի մյուս ստորաբաժանումների գործավարության վերահսկում և մեթոդական օգնության ցուցաբերում՝ Mulberry համակարգով կատարվող աշխատանքների շրջանակում»,-նշեց Սիրանուշ Սայադյանը։
Հանդիպման ընթացքում Քարտուղության պետը ներկայացրեց նաև գործավարության կազմակերպման, փաստաթղթերի հաշվառման և պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ կարևորելով գործընթացների արդյունավետության և փաստաթղթաշրջանառության պատշաճ կազմակերպման անհրաժեշտությունը։