Մասնակցեց միջազգային գիտաժողովի
31.10.2025
ՀՊՄՀ Ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Գոհար Նահապետյանը մասնակցել է Շիրակի պետական համալսարանում կայացած միջազգային գիտաժողովին։
«Կրթության և գիտության արդի հիմնախնդիրները» խորագրով գիտական ձեռնարկն անցկացվել է առկա և հեռավար ձևաչափերով։ Զեկույցներով հանդես է եկել շուրջ 160 մասնակից՝ ՀՀ և արտասահմանյան մի շարք գիտակրթական հաստատություններից։
Ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական, կենսաբանական, (գյուղատնտեսություն), պատմական, բանասիրական գիտություններն ու նրանց դասավանդման մեթոդիկաներ, տնտեսագիտություն, արվեստագիտություն, հոգեբանական գիտություններ․ գիտաժողովն անցկացվել է 7 բաժանմունքում։
ՀՊՄՀ դասախոսը ներկայացրել է «Առաջանցիկ ուսուցման մի մոդելի դիդակտիկական հիմնավորումը «Թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն» առարկայի համատեքստում» թեման․ «Ժամանակակից կրթական միջավայրի արագ փոփոխությունները պահանջում են դիդակտիկորեն հիմնավորված նորարարական մոտեցումներ, որոնք ապահովում են ուսուցման արդյունավետություն և համապատասխանություն տեղեկատվական հասարակության պահանջներին։ Այս առարկայի ուսուցման գործընթացում առանձնահատուկ տեղ ունի առաջանցիկ ուսուցման մոդելը, որի նպատակը սովորողների իմացական հիմքերի ձևավորումն ու ամրապնդումն է՝ դեռևս նախքան բովանդակության ամբողջական յուրացումը»,-նշեց բանախոսը։
Ինչպես նկատեցին համանախագահները՝ գիտաժողովն անցել է բուռն քննարկումներով, կարծիքների փոխանակմամբ, բարձրացված խնդիրների համար լուծումների առաջադրմամբ:
Գիտաժողովի մասնակիցներին տրվեցին հավաստագրեր․ հոդվածները, որոնք գրախոսման արդյունքում կերաշխավորվեն տպագրության, լույս կտեսնեն ՀՀ ԲԿԳԿ-ի ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում ընդգրկված ՇՊՀ Գիտական տեղեկագրի 2025թ.-ի 2-րդ համարում:
Վերջին հրապարակումներ
-
14.11.2025Շրջայց թվային և մեդիամիջավայրում
-
14.11.2025Գիտական խորհրդի նիստ