- Ռեկտոր > Ընդհանուր հարցերով պրոռեկտոր > Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն >
Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն
Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն իրականացնում է`
- համալսարանի համակարգչային տեխնիկայի ծրագրային և տեխնիկական սպասարկում,
- համակարգչային ներքին ցանցի և ենթացանցերի կառուցում ու սպասարկում, ցանցային ծառայությունների ներդնում,
- լարային և անլար ինտերնետ կապի բաշխում և մուտքի իրավունքների տրամադրում ու կառավարում,
- ներդրվող սերվերային համակարգերի կառավարում, ընթացիկ սպասարկում և անվտանգության ապահովում,
- համալսարանում տեղի ունեցող գիտաժողովների, նիստերի և այլ միջոցառումների համակարգչային տեխնոլոգիաներով ապահովում ու սպասարկում, իրականացվող նախագծերի և ծրագրերի տեղեկատվական-տեխնիկական աջակցում,
- ուսումնական գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման աջակցում,
- համալսարանի ուսումնական գործընթացի կառավարման ավտոմատացմանն ուղղված էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի նախագծում, պատրաստում (ծրագրավորում) և ներդնում: