-
100 տարի լուսավորության և գիտելիքի ճամփով
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
Հիմնադրվել է 1922 թ.
Հայաստանի կրթական համակարգի հիմնասյուներից մեկը՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն, արդեն 100 տարուց ավելի սերունդներ է կրթում: 1922 թվականի նոյեմբերի 7-ին, երբ մեր երկրում գրաճանաչությունն անգամ լրջագույն խնդիր էր, ծնունդ առավ այն հաստատությունը, որի առաքելությունը սովորեցնելն էր սովորեցնել:
Ամեն ինչ սկսվեց երազանքից…————————————————————————————————————————————————————————————————————————————————
Խորհրդային Հայաստանում, երբ առաջացավ կրթված հասարակություն ունենալու հրամայականը և կարևորվեց ուսուցչի առաքելությունը, ականավոր մանկավարժ Արշավիր Շավարշյանի առաջնորդությամբ, 1922-ին հիմնադրվեց մանկավարժական ինստիտուտը:
Խորհրդանշական ճանապարհ՝ Լուսավորչի անունով————————————————————————————————————————————————————————————————————————————————
1948 թվականից ի վեր, ինստիտուտը կրում է հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը: 2000 թվականից ինստիտուտը վերանվանվեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան:
100 տարի՝ գիտության, արվեստի և մշակույթի ծառայության մեջ————————————————————————————————————————————————————————————————————————————————
Մանկավարժական համալսարանը դարձել է հայ մշակույթի, գիտության և կրթության անբաժանելի մասը՝ ձևավորելով հասարակական և պետական գործիչների, մեծ գրողների, գիտնականների ու արվեստագետների հսկա համայնք: Այստեղ դասավանդել են ժամանակի հայտնի գիտնականներն ու մտավորականները։
Մեկ քայլ առաջ՝ ուսուցման բոլոր ոլորտներում————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Մանկավարժական համալսարանը միակն է Հայաստանում, որ ունի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ՝ կրթելով ուսուցիչներ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար:
✔ Այստեղ է գործում «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը՝ եզակի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:
✔ Համալսարանը միակն է, որ ունի 24 ժամ գործող ռադիոալիք և հեռուստաարտադրություն՝ ուսանողների համար բացելով մեդիաոլորտի հորիզոններ:
Տիեզերքի հետ կապ՝ աստղադիտակից մինչև լաբորատորիա————————————————————————————————————————————————————————————————————————————————
Մանկավարժական համալսարանը Հայաստանի այն եզակի հաստատություններից է, որը գիտական հետազոտությունների համար ունի աստղադիտակ և տարածաշրջանում միակը, որի տրամադրության տակ առկա է ռոմանյան սպեկտրոսկոպ:
Միջազգային համագործակցություն————————————————————————————————————————————————————————————————————————————————
Համալսարանն ակտիվորեն ներգրավված է եվրոպական և միջազգային կրթական ծրագրերում՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին սովորել արտերկրի առաջատար հաստատություններում:
Դպրոցից համալսարան՝ մեկ շղթա————————————————————————————————————————————————————————————————————————————————
Համալսարանը միակն է, որն ունի իր հիմնական և ավագ դպրոցները, որտեղ իրականացվում է ուսուցման ծրագրերի փորձարկում՝ ապահովելով կրթության լիարժեք և շարունակական ընթացքը։
100 տարի՝ լուսավոր ապագայի համար————————————————————————————————————————————————————————————————————————————————
Այսօր մանկավարժական համալսարանը ոչ միայն կրթական կենտրոն է, այլև Հայաստանի մշակութային և հասարակական կյանքում շարժիչ ուժ: Ինչպիսին ուսուցիչն է, այդպիսին դպրոցն է, իսկ մեր ազգային դպրոցի որակը կանխորոշում է մեր երկրի ապագան:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը…
…Արդեն 100 տարի սովորեցնում է սովորեցնե՜լ:
-
Բուհի լրիվ անվանումը` «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան»
Կրճատ անվանումը` ՀՊՄՀ
ՀՊՄՀ-ն Հայաստանի առաջատար մանկավարժական համալսարանն է, որը պատրաստում է ապագա կրթական առաջնորդներ և նոր սերնդի ուսուցիչներ։
ՀՊՄՀ ղեկավար կազմը