-
- Դասախոսական կազմ՝ 53
- Ուսանողներ՝ 573
- Օտարերկրյա ուսանողներ՝ 11
Ֆակուլտետը հիմնադրվել է 2012 թվականին՝ Ֆիզիկատեխնոլոգիական ու Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետների միավորման արդյունքում, որոնք էլ իրենց հերթին գործել են բուհի հիմնադրման օրից։ Ֆակուլտետում գործում է ուսումնական 9 լաբորատորիա և 2 արհեստանոց, էլեկտրոնային գրադարան, քվանտային էլեկտրոնիկայի լաբորատորիա, մասնագիտական գրականությամբ հագեցած լսարան-պորտալ։ Ամբիոնները համագործակցում են մեր երկրի և արտասահմանյան գիտահետազոտական հաստատությունների, ինստիտուտների հետ՝ Ֆրանսիայի Լորեյնի, Մոսկվայի քաղաքային մանկավարժական, Մոսկվայի պետական մանկավարժական, Նորվեգիայի Բերգենի համալսարանների և այլ կենտրոնների հետ։
Ֆակուլտետն ունի ուսումնական աստղադիտարան։
Ֆակուլտետի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել հանրակրթական հաստատություններում՝ որպես ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և տեխնոլոգիայի ուսուցիչ, գիտահետազոտական ինստիտուտներում՝ որպես գիտաշխատող, իսկ ինֆորմատիկա մասնագիտությամբ շրջանավարտները՝ նաև պետական և մասնավոր ՏՀՏ կազմակերպություններում։
Ֆակուլտետի առավելությունները
——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ 70․000-77․000 դրամ կրթաթոշակ ուսանողներին
✔ Ինտեգրված մասնագիտություններով՝ մաթեմատիկա-ֆիզիկա և մաթեմատիկա-ինֆորմատիկա կրթական ծրագրերով ուսուցում
✔ Տեխնիկապես հագեցած լաբորատորիաներ
✔ Բարձր որակավորմամբ պրոֆեսորադասախոսական կազմ
✔ Պարբերաբար կազմակերպվող գիտաժողովներ և հետազոտական սեմինարներ
✔ Հարմարավետ ուսումնական միջավայր
✔ Գիտահետազոտական աշխատանքների իրականացման լայն հնարավորություններ
✔ Հոդվածների հրատարակում միջազգային հեղինակավոր ամսագրերում
Ամբիոններ
——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
✔ Տեխնոլոգիական կրթության ամբիոն
✔ Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
✔ Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկանատ
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————
-
- Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի կրթության իրականացման ձևեր
✔ Բակալավրիատ
➜ Ֆիզիկա
➜ Տեխնոլոգիա և ձեռնարկչություն
✔ Մագիստրատուրա➜ Ֆիզիկա