-
ՀՊՄՀ-ում բակալավրի կրթական ծրագրի ընդունելության և ուսումնական գործընթացի հիմնական դրույթները
Քայլ 1. Ծանոթացում կարգավորող փաստաթղթերին և կանոններին
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
➜ Առկա ուսուցում. Դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» համաձայն:
➜ Հեռակա ուսուցում. Ընդունելությունն իրականացվում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոնների համաձայն:
➜ Կարևոր է ուսումնասիրել նաև «Քննությունների ծրագրեր և անցկացման կարգ»-ը:Քայլ 2. Ընտրել մասնագիտություն և ուսումնական ձև
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
➜ Մասնագիտության ընտրություն. ըստ նախասիրությունների ու պահանջմունքների, ընտրեք մասնագիտությունը և մասնագիտացումը, ինչպես նաև ուսուցման ձևը՝ առկա, թե՛ հեռակա։➜ Բակալավրի պատրաստման կրթական ծրագիրը իրականացվում է 10 ֆակուլտետներում՝- 36 առկա ծրագիր
- 35 հեռակա ծրագիր
Քայլ 3. Ծանոթացում քննությունների, տեղերի և վարձերի ցանկին————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Անհրաժեշտ է ուսումնասիրել տվյալ ուսումնական տարվա ընդունելության քննությունների, տեղերի և ուսման վարձերի ցանկերը
➜ Առկա ուսուցում
➜ Հեռակա ուսուցում
Քայլ 4. Ընդունելության քննություններ
————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Բակալավրիատ ընդունվելու համար դիմումները ներկայացվում են
➜ Ընդունելության կարգի 15-րդ կետ` առկա համակարգի դիմորդները պետք է առցանց ձևով՝ www.dimord.am կայքի միջոցով, ԳԹԿ ուղարկեն ընդունելության քննությունների և մասնագիտության հայտագրման դիմում-հայտը՝ յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ (մայիսի 10-ին՝ մինչև ժամը 18։00-ն):
➜ Ընդունելության կարգի 16-րդ կետ` դիմում-հայտերը ներկայացվում են հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ (հուլիսի 1-ին՝ մինչև ժամը 17։00-ն):
➜ Հիմնական փուլի մրցույթի արդյունքները հրապարակվում են սահմանված ժակետներում։ Դրանից հետո, ընդունելության քննությունից դրական գնահատական ստացած, բայց հիմնական մրցույթում չընդունված դիմորդները, թափուր տեղերի առկայության դեպքում, կարող են մասնակցել լրացուցիչ (թափուր) փուլի մրցույթին (Ընդունելության կարգի 17-րդ կետ)։
Լրացուցիչ փուլի մրցույթին մասնակցելու համար դիմորդները պետք է www.dimord.am կայքում առցանց եղանակով ներկայացնեն նոր դիմում-հայտ՝ մինչև վեց մասնագիտության նշումով (մեկ կամ մի քանի բուհերում)։ Ժամկետները հստակ նշվում են տվյալ ուս.տարվա քննություններին մոտ օրերին։
Հարկ է նշել, որ հիմնական փուլով արդեն ընդունված դիմորդները չեն կարող մասնակցել լրացուցիչ փուլի մրցույթին։
➜ Հեռակա համակարգի դիմորդը հայտագրումը իրականացնում է ԳԹԿ-ի «dimord.am» կայքում՝ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը՝ 18:00-ն: Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը լրացնելու ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում։ Դիմորդը դիմում-հայտ լրացնելու համար դիմում է տվյալ բուհի ընդունող հանձնաժողով, պատասխանատու քարտուղարը գրանցում է շրջանավարտի տվյալները, ստուգում քննությունների համար փոխանցված համապատասխան գումարի անդորրագրի առկայությունը և տալիս ԳԹԿ կողմից տրամադրված անձնական
համար:Քայլ 5. Ձևակերպել ընդունելությունը և ստորագրել պայմանագիրը
————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Հաջողությամբ քննությունները հանձնելուց և ընդունելության հրամանը ստանալուց հետո, դիմորդը (այժմ՝ ուսանող) պետք է ծանոթանա և ստորագրի ուսանողի պայմանագրի նմուշը (առկա կամ հեռակա)։ -
- Մասնագիտացումներ
✔ Բակալավրիատ
➜ Պատմություն
➜ Հասարակագիտություն
✔ Մագիստրատուրա
➜ Պատմություն
➜ Իրավագիտություն
➜ Հասարակագիտություն
➜ Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
➜ Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա
➜ Տարրական մանկավարժություն և մեթոդիկա (առկա, հեռակա)
➜ Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա (առկա, հեռակա)
➜ Քիմիա
➜ Կենսաբանություն
➜ Աշխարհագրություն
➜ Կենսաբանություն-քիմիա
➜ Աշխարհագրություն-բնագիտություն
➜ Շրջակա միջավայրի գիտություններ
➜ Քիմիա
➜ Կենսաբանություն
➜ Աշխարհագրություն
➜ Շրջակա միջավայրի գիտություններ
➜ Լանդշաֆտային պլանավորում
➜ Հոգեբանություն
➜ Սոցիալական աշխատանք
➜ Սոցիալական մանկավարժություն
➜ Սոցիոլոգիա
➜ Հոգեբանություն
➜ Զինվորական հոգեբանություն
➜ Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա
➜ Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն
➜ Սոցիալական և քաղաքական հոգեբանություն
➜ Գործնական հոգեբանություն
➜ Իրավաբանական հոգեբանություն
➜ Ընտանիքի հոգեբանություն
➜ Սոցիոլոգիա
➜ Սոցիալական մանկավարժություն
➜ Սոցիալական աշխատանք
➜ Մանկավարժական հոգեբանություն
➜ Ճգնաժամային հոգեբանություն և միջամտություն
➜ Կառավարման հոգեբանություն
➜ Անգլերեն լեզու և գրականություն
➜ Գերմաներեն լեզու և գրականություն
➜ Իսպաներեն լեզու և գրականություն
➜ Ռուսաց լեզու և գրականություն
➜ Անգլերեն լեզու և գրականություն
➜ Գերմաներեն լեզու և գրականություն
➜ Ռուսաց լեզու և գրականություն
➜ Ֆիզիկա
➜ Տեխնոլոգիա և ձեռնարկչություն
➜ Մաթեմատիկա
➜ Ինֆորմատիկա
➜ Մաթեմատիկա-ֆիզիկա
➜ Մաթեմատիկա-ինֆորմատիկա
➜ Ֆիզիկա
➜ Տեխնոլոգիա և ձեռնարկչություն
➜ Մաթեմատիկա
➜ Ինֆորմատիկա
✔ Բակալավրիատ
➜ Հատուկ մանկավարժություն
➜ Լոգոպեդիա
➜ Էրգոթերապիա✔ Մագիստրատուրա
➜ Լոգոպեդիա
➜ Հատուկ մանկավարժություն
➜ Արտթերապիա
➜ Էրգոթերապիա
➜ Հատուկ հոգեբանություն➜ Լրագրություն
➜ Ռեժիսուրա
➜ Գործիքային կատարողականություն (փողային-էստրադային, ժողգործիքներ)
➜ Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ
➜ Թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանություն
➜ Օպերատորություն
➜ Կառավարում՝ ըստ ոլորտի
⤷ Գեղարվեստական լուսանկարչություն
⤷ Պարարվեստի մանկավարժություն
➜ Լրագրություն
➜ Ռեժիսուրա
➜ Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ
➜ Թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանություն
➜ Օպերատորություն
➜ Կառավարում՝ ըստ ոլորտի
⤷ Պրոդյուսերական գործ
⤷ Գեղարվեստական լուսանկարչություն
⤷ Պարարվեստի մանկավարժություն՝ առկա
-
Կրեդիտային համակարգի հիմնական դրույթներ
————————————————————————————————————————————————————————————————————————————————————
➜ Ուսանողի բեռվածությունը
Ուսումնական բեռը չափվում է կրեդիտներով (ECTS համակարգ)։
➜ Գիտելիքների գնահատում
Գործում է բազմագործոն գնահատման համակարգ՝ պարբերական ստուգումներով։
➜ Կրեդիտների փոխանցում
Այլ բուհերից կամ այլ ծրագրերից կրեդիտների փոխանցումը հնարավոր է, եթե ծրագրերի բովանդակությունը համընկնում է կամ արդյունքներն համարժեք են։
Բակալավրի պաշտպանություն և ավարտական ատեստավորում
————————————————————————————————————————————————————————————————————————————————————
➜ Ամփոփիչ ատեստավորում
Բակալավրիատի ավարտին ուսանողն անցնում է ամփոփիչ ատեստավորում։
➜ Մագիստրոսական թեզի պաշտպանություն
Կրթական ծրագիրն ավարտվում է թեզի՝ ավարտական աշխատանքի պաշտպանությամբ։
Ուսանողի իրավունքներ
————————————————————————————————————————————————————————————————————————————————————
➜ Ուսման ընտրության ազատություն
Ընտրել մասնագիտություն, ուսուցման ձև և մասնագիտացում։
➜ Ուսման ընդհատում կամ շարունակություն
Ընդունելության և ուսումնառության ցանկացած փուլում ուսանողն ունի ուսումնառությունը դադարեցնելու կամ վերականգնելու իրավունք։
➜ Կրեդիտների փոխանցում
Այլ բուհերում ստացած կրեդիտները կարող են փոխանցվել՝ համաձայնության հիման վրա։
➜ Ֆինանսական աջակցություն
Իրավունք ունի ստանալ կրթաթոշակ, ուսանողական վարկ, ինչպես նաև վարձի փոխհատուցում։
➜ Համալսարանական կյանքի մասակցություն
Կարող է մասնակցել կրթական գործընթացներին, համալսարանի կառավարմանը, գիտահետազոտական աշխատանքներին, միջոցառումներին։
Հատուկ իրավունքներ և աջակցություն
————————————————————————————————————————————————————————————————————————————————————
➜ Կրթաթոշակներ
Պետական կրթաթոշակից բացի սահմանված են անվանական կրթաթոշակներ՝ բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար։
Բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցմամբ ուսանողների համար սահմանված է 70-77․000 դրամ կրթաթոշակ՝ մի շարք մասնագիտությունների գծով։
➜ Վարձավճարի փոխհատուցում
Ուսանողները կարող են օգտվել ուսման վարձի լրիվ կամ մասնակի հնարավորությունից։
➜ Փոխադրման հնարավորություն
Բարձր առաջադիմություն ցուցաբերելու դեպքում ուսանողը կարող է օգտվել շրջափոխման (ռոտացիա) իրավունքից (մոգի արդյունքներով)։
Դիմում-հայտի լրացման հետ կապված խորհրդատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով +37410597069 հեռախոսահամարին կամ գրելով dimord@aspu.am էլ.հասցեին։
Նշված կապի միջոցները գործում են միայն դիմում-հայտերի ընդունման համար ստորև նշված ժամկետներում և սահմանված աշխատանքային օրերին ու ժամերին։