Կայքը փորձարկման փուլում է։
KHACHATUR ABOVYAN ARMENIAN STATE PEDAGOGICAL UNIVERSITY

Գիտություն և հետազոտություն

——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  

Բուհում գիտահետազոտական աշխատանքներն իրականացվում են հետևյալ ուղղություններով.

✔ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի  հայտարարած գիտական դրամաշնորհների մրցույթի արդյունքում՝

  •  «Գիտական և գիտատենիկական գործունեության բազային,  նպատակային-ծրագրային դրամաշնորհներ»
  • «Հայաստանի Հանրապետությունում նոր և հեռանկարային ուղղություններով գիտական ստորաբաժանումների հիմնադրում և ամրապնդում»
  • «Երիտասարդ գիտնականների, ասպիրանտների և հայցորդների հետազոտությունների աջակցություն»
  • «Գիտական կենտրոնների ժամանակակից սարքավորումներով վերազինում և ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացում»
  • այլ

 

✔ ՀՀ ԿԳՄՍՆ  հայտարարած դրամաշնորհային ծրագրերի մրցույթի արդյունքում
✔ Արտասահմանյան միջազգային գիտական ծրագրերի շրջանակներում,
✔ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ ամբիոնային գիտական հետազոտությունների շրջանակներում

✔այլ գրանտային ծրագրերի և նախասիրությունների շրջանակներում

 

Համալսարանում իրականացվում են հիմնարար, տեսական, կիրառական և փորձարարական հետազոտություններ՝ հայագիտության, մանկավարժության, հոգեբանության, մշակութաբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնագիտության և հումանիտար գիտությունների ոլորտներում։ 

 

ՀՊՄՀ-ն ունի փորձառու գիտնականների պրոֆեսորադասախոսական կազմ, որում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ իսկական և թղթակից անդամներ։ Համալսարանում գործում են հոգեբանության, փիլիսոփայության և մանկավարժության մասնագիտական խորհուրդներ՝ գիտական կադրեր պատրաստելու համար։


ՀՊՄՀ-ն սերտ համագործակցում է ՀՀ ԳԱԱ և այլ կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` Մոլեկուլային կենսաբանության, Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտները, Էրեբունի թանգարան-ինստիտուտը և այլն։  


Համալսարանի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են հանրապետական և միջազգային գիտաժողովներին, ինչը նպաստում է գիտական գործունեության միջազգայնացմանը։

 

Հետազոտությունների արդյունքները ներկայացվում են գիտական ժողովածուներով, պարբերականներով և հրապարակումներով։

Բակալավրիատ

Մագիստրատուրա

Հետբուհական

Օտարերկրյա դիմորդ

Նախապատրաստական դասընթացներ

Շարունակական ուսուցում